ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյան․ խեղճը. Նախկին Նիկոլից գրեթե ոչինչ չի մնացել․ «168 ժամ» 02/25/2021 08:46 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին բոլոր հանրային գործողությունները, ի թիվս այլ զգացողությունների, իսկ գուցե առավելապես առաջացնում են հիմնականում խղճահարություն։ Նորմալ մարդն այլ կերպ չի կարող վերաբերվել մեկին, ով մի քանի հարյուր մետր ճանապարհն անցնում է մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ, անցնում է գլխիկոր, վախվորած հայացքով։
Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է այնքան, որ արդեն չի կարողանում, իսկ գուցե չի ցանկանում թաքցնել սեփական վախը։ Այդ վախն արտահայտվում է ոչ միայն ոստիկանապատ փողոցով քայլելիս։
Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը եւս վախի ու խեղճության համադրություն էր։ Նախկին Նիկոլ Փաշինյանից գրեթե ոչինչ չի մնացել․ չկան նախկին բղավոցներն ու հայհոյախոսությունը, նա կորցրել է նախկին էնտուզիազմն ու էներգիան։
Երբեմնի հարձակվող Նիկոլ Փաշինյանն այսօր ընդամենը պաշտպանվողի դերում է, ընդ որում, պաշտպանվում է շատ անտաղանդ՝ չգիտակցելով անգամ, որ հանուն ներքին հարաբերությունների պարզաբանման արված միջպետական ավանտյուրայի համար կարող է շատ թանկ վճարել։
Նիկոլ Փաշինյանին դա եւս չի հուզում, թերեւս, այն հույսով, որ նաեւ միջազգային գործընկերներն իրեն կվերաբերվեն խղճահարությամբ ու հաշիվ չեն պահանջի անպատասխանատու հայտարարությունների համար։ Դժվար է ստույգ ասել՝ արդյոք Փաշինյանն այս խղճահարություն առաջացնող կերպարի մեջ մտել է գիտակցված հաշվարկի արդյունքո՞ւմ՝ հույսով, որ հասարակությունը կառաջնորդվի «ընկածին չեն խփում» սկզբունքով, թե՞ իրականում իսկապես նրա վախերն այնքան շատ են, որ այլեւս չի կարողանում թաքցնել դրանք։
Անկախ ամեն ինչից, խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը ծանր ու անթույլատրելի դեպք է։ Հատկապես, երբ իրականում այդ ղեկավարն իր գործողություններով ու անգործությամբ մսխել է անգամ խղճահարություն առաջացնելու պարզ, մարդկային իրավունքը։ Առավել եւս, որ խղճահարության որեւէ չափաբաժին նրան չի կարող ազատել այն պատասխանատվությունից, որը կրում է Արցախի 75 տոկոսը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի ու 10 հազարից ավելի հաշմանդամների համար։ Ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում ինքն իրեն «ամենակարող» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վերածվեց վախեցած, ոստիկանների թիկունքում թաքնվող, կցկտուր տեքստեր արտասանող մեկի։
Ժողովրդական սերը, որը նրան դարձրել էր «ամենակարող», վերափոխվել է ժողովրդական ատելության, որը Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելացնում է՝ կառչած մնալով իշխանությունից։ Իշխանությունը նրա համար դարձել է փակ շրջան․իշխանության ամեն օրն ավելացնում է սեփական վախերը, բայց նա պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, քանի որ միայն դրա պահպանման մեջ է տեսնում իր՝ գոնե ժամանակավոր փրկությունը։
Իսկապես խղճահարության արժանի իրադրություն է»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 25․02.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ