ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանություններին չի հաջողվի այս պահին Հայաստանում պարետային ժամ հայտարարել. սահմանադրագետ 02/25/2021 20:20
Խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրներում այդքան էլ շատ չեն իրավական ուղիները՝ վարչապետի լիազորությունները դադարեցնելու համար, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում, իսկ արտահերթ նիստ հրավիրելու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը վիժեցվել է իմքայլականների կողմից։ Ստեղծված իրավիճակում ինչ լուծումներ կան՝ երկրում ստեղծված ճգնաժամը սահմանադրական ճանապարհով լուծելու համար հարցին ի պատասխան՝ մասնագետը նշեց, որ սահմանադրական ուղիները երեքն են՝ վարչապետի հրաժարականի ներկայացումը կամ նրան անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկումը, իսկ երրորդ ճանապարհը՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։
«Ինչպես հասկացանք՝ իշխող ուժը, ստեղծելով նմանաբնույթ խորը ճգնաժամ երկրում, կապիտուլյացիոն ակտով եզրափակելով պատերազմը, տալով մեր երկրին հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայրենակիցներ, հայրենիքի հսկայածավալ կորուստ, շարունակում է կառչած մնալ իշխանությունից »,- նշեց Մելոյանը՝ հավելելով, որ իշխող ուժի գործողությունների հետևանքով ճգնաժամն ավելի է խորանում։ Սահմանադրագետն ընդգծեց, որ այս պահին չկա այլ սահմանադրական եղանակ՝ իրավիճակին լուծում տալու, իշխանությունները պետք է գիտակցեն, որ այլ տարբերակ չունեն։
«Ինչպես տեսաք՝ թե Նիկոլ Փաշինյանի կոչից, թե իր երթի ընթացքում որքան սակավաթիվ են իր աջակիցները, իսկ հասարակության մեջ կա կոնսոլիդացված պահանջ՝ նրա հրաժարականի վերաբերյալ»,- նշեց Մելոյանը՝ ընդգծելով, որ համաշխարհային պատմության մեջ էլ բացառիկ երևույթ է, երբ կապիտուլյանտը շարունակում է մնալ իշխանության ղեկին։
Սահմանադրագետը նշեց, որ իրավիճակի լուծման սահմանադրաիրավական երեք ճանապարհ կա, երեքն էլ իշխող ուժի կողմից է բացառվել, այս պարագայում իրավական այլ ճանապարհ, ըստ էության, չի լինելու, ուստի՝ հաշվի առնելով նաև ԳՇ-ի և բարձրագույն զինվորական հրամկազմի հայտարարությունները, մնում է, որ սթափ և ողջամիտ գնահատեն իրավիճակը։
Ինչ վերաբերում է պարետային ժամ մտցնելու հավանականությանը՝ սահմանադրագետը պարզաբանեց, որ պարետային ժամը պետք է հայտարարվի կառավարության որոշմամբ, ապա՝ հաստատվի ԱԺ-ի կողմից։ Սահմանադրագետը կասկածում է, որ այս պահին վերջիններիս կհաջողվի պարետային ժամ մտցնել, քանի որ նույն ընդդիմադիր խմբակցությունների կողմից փորձ է արվել արտահերթ նիստ հրավիրել՝ ռազմական դրությունը վերացնելու նպատակով, սակայն իշխող ուժը տապալել է և անգամ չի էլ ներկայացել, ուստրի՝ քիչ հավանական է, որ այս պահին նրանց կհաջողվի պարետային ժամ հաստատել։
«Իրենք կարող են ցանկացած պահի պարետային ժամ մտցնել, արտակարգ դրություն հայտարարել, իրավական հիմքը ստեղծել, բայց դե ֆակտո իրենք խնդիր ունեն՝ իշխանությունը դասական առումով իրացնելու։ Դասական իրավական մեխանիզմներից ձեռք պետք է մնալ, որովհետև երկիրը գտնվում է արտառոց քաղաքական ճգնաժամի մեջ և պետք է սպասել և տեսնել, թե ինչպես են իրադարձությունները զարգանում»,- նշեց Մելոյանը։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականին միանալու մասին։ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ»,- նշել են գեներալները՝ հավելելով, որ բանակը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Սպաների համբերության սահմանը հատել է, երբ անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման որոշում է կայացվել՝ հաշվի չառնելով ՀՀ պետական շահերը և հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա։
Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ դա որակում է որպես հեղաշրջման փորձ և կոչ արել իր աջակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում, ապա՝ քայլերթ իրականացրել՝ շրջապատված լինելով անվտանգության աշխատակիցներով։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշում է կայացրել։ Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել Փաշինյանի առաջարկությունը։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ նախագահը կարող է եռօրյա ժամկետում այն չստորագրելու դեպքում առարկություններով վերադարձնել կամ դիմել ՍԴ, իսկ չստորագրելու և ոչինչ չանելու դեպքում, որոշումը կմտնի ուժի մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ