ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարուցված 159 քրեական գործ՝ Դատախազություն ուղարկված դիմում-բողոքների արդյունքում 02/24/2021 10:46 | ԼՐԱՀՈՍ
Գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, բողոքների, դրանց ընթացք տալու և սահմանված ընթացակարգով կազմակերպվող քաղաքացիների ընդունելության աշխատանքների արդյունքները: ՀՀ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում-բողոք՝ 1427-ով պակաս 2019թ.-ի համեմատ: 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ: Ներկայացված դիմում-բողոքներին Դատախազությունն կողմից տրվել է 2862 իրավական անհրաժեշտ պարզաբանում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին 5 հաղորդում, որոնցից 3-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում:
Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում: Ստուգելու և քննության առարկա դարձնելու նպատակով դիմումներն ուղարկվել են պատերազմին առնչվող քրեական գործերով վարույթ իրականացնող նախաքննական մարմիններ:
2020թ.-ին ստացված դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 3045-ը, վերաբերում է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:
Կոռուպցիոն բնույթի և մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին դիմումներն ու հաղորդումները 1500-ից ավելի են:
Դիմում-բողոքներից բացի՝ քաղաքացիներն իրենց հուզող խնդիրների ու հարցերի մասին հայտնում են նաև անմիջապես Դատախազություն այցելելով: 2020թ.-ին Դատախազությունում կազմակերպվել է 1375 ընդունելություն:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 28 ընդունելություն,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազների մոտ՝ 10, վարչությունների դատախազների մոտ՝ 155, Երևանի ու վարչական շրջանների դատախազություններում՝ 264, մարզերի դատախազություններում՝ 692 ընդունելություն:
Զինդատախազությունում 196 այցելություն է կազմակերպվել, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 33 ընդունելություն:
Քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների հարցերով համակարգող ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը փաստում է, որ Դատախազությունում կազմակերպված ընդունելությունների արդյունքում առանձին դեպքերում նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցվել են վարույթներ:
Մասնավորապես, քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանությունը քրեադատավարական կարգով նյութեր է նախապատրաստել, սակայն վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
Այդ կապակցությամբ քաղաքացուց ստացվել է բողոք, կազմակերպվել է վերջինիս ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ: ՀՀ դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման և գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում, հաշվի առնելով նաև ընդունելության արդյունքները, նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցվել է վարույթ, և գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության կատարելու հանձնարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից