ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանի հայտարարությամբ անմիջական հարված է հասցվել զենք արտադրողի՝ Ռուսաստանի Դաշնության հեղինակությանը, ինչն անհետևանք չի մնա». միջազգայնագետ 02/24/2021 20:46 | Քաղաքական
«Տրամաբանորեն, այնքան էլ ճիշտ չէ քննադատել այն զենքը, որը ձեռք ես բերում քո ռազմավարական դաշնակից հանդիսացող երկրից, որն, առաջին հերթին, սխալ մոտեցում է հենց ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Բնականաբար, ճիշտ քայլ չէ նաև սեփական բանակի նկատմամբ, որով ցույց ես տալիս, որ քո բանակը զինված է եղել, Փաշինյանի բնորոշմամբ՝ ոչ որակյալ զինամթերքով և, երրորդ հերթին, նմանօրինակ արտահայտությունները դրական հաղորդագրություն չեն նաև այն երկրի հանդեպ, որի նկատմամբ կիրառվել է այդ զինատեսակը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի կողմից երեկ՝ Իսկանդերի վերաբերյալ արված հայտարարությունը որևէ առումով դրական ընկալում չի կարող ունենալ՝ ո´չ ներքին, ո´չ արտաքին լսարանի համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Իսկանդերը պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը, նշել է. «Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ։ 80-ականների զենք էր, գուցե»։
Փաշինյանի այս դիտարկումները մեծ արձագանք են գտել Ռուսաստանում՝ Փաշինյանին մեղադրելով ստախոսության մեջ ու պահանջելով,որ ներողություն խնդրի՝ Ռուսաստանի հեղինակությանը պատճառված վնասի համար։
Անդրադառնալով Փաշինյանի վերոհիշյալ մտքերի հնարավոր դիվանագիտական հետևանքներին, Սուրեն Սարգսյանը նկատում է՝ պատահական չէ, որ այդ հայտարարությունն, արդեն իսկ, բացասաբար է ընկալվել հենց Ռուսաստանի Դաշնության կողմից, որտեղից պաշտոնական բարձր մակարդակով՝ Պետդումայից արդեն իսկ կոշտ արձագանքներ կան. «Այն, որ Ռուսաստանի Դաշնությունից դեռ հայտարարություններ կլինեն, սրանում չեմ կասկածում: Կարծում եմ նաև, որ այս առնչությամբ Ռուսաստանի Դաշնությունը կարող է նաև որոշակի քայլերի դիմել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ երկիրն առանձնահատուկ հպարտությամբ է վերաբերում սեփական ռազմարդյունաբերության ձեռքբերումներին, ապա նման որակումներն անհետևանք մնալ չեն կարող: Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությամբ, անմիջական հարված է հասցվել հենց զենք արտադրողի՝ Ռուսաստանի Դաշնության հեղինակությանը», - նշում է Սուրեն Սարգսյանը:
Խոսելով «Իսկանդեր» զինատեսակի կարևորության և արժեքավորության մասին, միջազգայնագետը նկատում է՝ սա համարվում է Ռուսաստանի Դաշնության ժամանակակից ռազմարդյունաբերության կարևորագույն համակարգերից մեկը, հետևաբար, Փաշինյանի՝ երեկ արված հայտարարությունն անհետևանք չի մնա:
Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը մտածված է գնում հայ – ռուսական հարաբերությունների վատթարացման համառ ճանապարհով և արդյո՞ք պատահականություն էր արևմտյան արժեքներին հարող լրատվամիջոցի ընտրությունը, որի ընթացքում նա հանդես եկավ հերթական հակառուսական հռետորաբանությամբ, միջազգայնագետը պատասխանում է. «Չեմ ուզում հավատալ, որ սա դիտմամբ արված հայտարարություն էր: Կարծում եմ՝ գործ ունենք չհաշվարկված խոսքի հետ, իսկ լրատվամիջոցի ընտրությունը, կարծում եմ, ոչ մի նշանակություն չունի: Փաշինյանը նույն միտքը միևնույն հանգստությամբ կարող էր արտահայտել ցանկացած այլ լրատվամիջոցի եթերում, որտեղից առիթ կունենար հնչեցնելու իր խոսքը»,- ամփոփելով զրույցն, ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ