ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն 02/24/2021 17:15 | ԼՐԱՀՈՍ
Երբ Նիկոլը վերցրեց եւ փետրվարի 23-ին հայտարարեց, որ ռուսաստանյան գերժամանակակից «Իսկանդերը» չի պայթում կամ պայթում է տասը տոկոսով, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես նրան մեղադրեցին ստախոսության մեջ:
Հասկանալով, թե ինչ են արել, ինչպես արդեն սովոր ենք, փաշինյանական թիմը, մեկը մյուսին հերթ չտալով սկսելու են բացատրել, թե ինչ է իրականում ասել Նիկոլը: Այս գործին ակտիվ մասնակցություն է ունենալու եւ հենց ինքը՝ Փաշինյանը, որին արդեն նույնիսկ միջազգային մակարդակում ճանաչում են որպես պաթալոգիկ ստախոս:
Կռահելով, թե ինչ են ասելու փաշինյանական թիմի կարկառուն ներկայացուցիչները, նրանցից մի փոքր առաջ ընկնելով ներկայացնում ենք նրանց մտքի բարբաջանքները:
Այսպես, Նիկոլը հերթական լայվի ժամանակ կասի՝ այդ ե՞ս եմ ասել, որ «Իսկանդերը» չի պայթում, այդ ե՞ս եմ ասել, որ տասը տոկոսով է պայթում: «Գրավոր գրեք, բերեք իմ ասածը եւ ես մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ եմ ցանկացել ասել»,- կհավելի նա, ասելով, թե այնքան սեր է դրել «Իսկանդերի» մեջ, որ անգամ որոշել է առաջին թոռան անունը հենց Իսկանդեր դնի:
Մակունցը պատասխանելով Հանրային հեռուստաալիքի թղթակցի համապատասխան հարցին կշեշտի, թե անընդունելի է համարում, որ հանրությունը շահարկում է Փաշինյանի ասածը: «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, թե ինչպես ենք վերաբերում Ռուսաստանին: Ինչ վերաբերում է «Իսկանդերին», ապա փաշինյանի միակ ցանկությունն այն է եղել, որ ռուսաստանյան կողմը հասկանա, որ ավելի լավ կլինի, եթե զենքը տասը տոկոսով ավելի ուժգին պայթի: Եւ ես կրկնում եմ, որ Թուրքիան չի միջամտի այդ ամենին»: Մակունցն օգտվելով առիթից կհավելի՝ մշակույթը շարունակում է իմ մեջ լինել, եւ անկեղծ ասեմ, իսկանդերների համար այնտեղ տեղ չկա:
Ռուբեն Ռուբինյանն էլ կասի, որ Նիկոլն իրականում ասել է, որ ոչ թե «Իսկանդերը» չի պայթում, այլ չեն պայթում մյուս բոլոր առարկաները, որոնք գտնվում են «Իսկանդերի» հասցրած հարվածի մոտակայքում:
Ալեն Սիմոնյանն էլ վրդովմունքով կբացատրի, որ իրականում Նիկոլը, որը տարածաշրջանում ունի ամենաբարձր վարկանիշը, ցանկացել է միայն ասել, թե ինչ կարեւոր է երկրի համար կանեփի արտադրության ծավալների աճը: «Պետք է ավելի ուշադիր լսել վարչապետին: Դա պետք է անեն նաեւ մեր ռուս բարեկամները: Օրինակ, ես դա անում եմ միշտ, եւ այստեղ ինձ օգնության է հասնում հենց կանեփի արտադրությունը»,- կշեշտի Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Լենա նազարյանին, ապա նա կպնդի, որ «Իսկանդերը» խորհրդանշում է հայ-ռուսաստանյան բարեկամությունը, եւ որ Նիկոլը չէր կարող նման անհեթեթություններ դուրս տալ, եւ որ դա հակահեղափոխական ուժերի ձեռքի գործն է:
Իսկ արտաշատցի մի պապիկ կասի, որ Նիկոլը պետք է փակի «Արմնյուզն» ու «Հինգերորդ ալիքը», որ Ռուսաստանում չիմանան, թե ինչ է ասում նա:
Թեմային պարտադիր կանդրադառնա նաեւ Արարատ Միրզոյանը, պնդելով, որ իրեն հարվածել են հենց «Իսկանդերով», եւ Նիկոլը հենց դա է նկատի ունեցել, երբ պնդել է, թե այն չի պայթում: «Եկավ հիվանդանոց, ինձ տեսավ ու ասաց՝ փաստորեն չի պայթել հա՞»:
Վահագն Հովակիմյանը կպատասխանի լրագրողներից մեկի հարցերին եւ աչքերն արագ-արագ թարթելով, կմկմալով կասի, որ «Իսկանդերը» որպես այդպիսին, ինքը, որ բայցեւայնպես, ինքնստինքյան, քանզի, այդ կոնտեքստով նայել եւ նոնսեսային իրավիճակներից խուսափել: «Խորհուրդ եմ տալիս ռուսաստանցիներին չտրվել այդ, այսպես կոչված, ուժերի սադրանքներին»,- կպնդի նա:
Մարինե Սուքիասյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ