ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե լինեն գործողություններ, մարդիկ դուրս կգան դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատելու. Բնապահպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին 02/24/2021 20:28 | ԼՐԱՀՈՍ
Եթե լինեն գործողություններ, մարդիկ դուրս կգան դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատելու,- «Փաստինֆո»-ին հայտնեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործմանը։
Նշենք, որ նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեծ է Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը։
«Վարչապետն ինչ-որ նորություն չասաց, փոխարենը հստակեցրեց, որ իր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք երեք տարիների ընթացքում հասցրել ենք նկատել, որ ի սկզբանե այս կառավարությունը հակված էր հանքը շահագործելուն»,- ասաց Բունիաթյանը:
Նրա խոսքերով՝ Ամուլսարի հարցում ժողովրդի մոտ կա հստակ արմատավորված դիրքորոշում, կամք, որը թույլ է տվել երեք տարիների ընթացքում սարը կանգուն պահել։
«Ամուլսարում հանք շահագործելու հավանականությունը միշտ էլ մեծ է եղել։ Եթե դա հանրային ձևով շատերը չեն լսել վարչապետի կողմից, մենք 3 տարիների ընթացքում դա հասկացել ենք»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ պատերազմից առաջ տարածքում 24 ժամյա հերթապահություն իրականացնելիս նկատել են, որ, երբ թուլացնում են հսկողությունը, անմիջապես փորձում են մուտք գործել տարածք։
«Անցյալ տարի էլ ոստիկանական մեծ ուժեր էին բերվել Ամուլսարի տարածք, մարդկանց նկատմամբ ուժ կիրառվեց, ինչն էլ ենթադրությունների առիթ էր դարձել, որ վարչապետի՝ մեծ հավանականություն ասվածը միշտ եղել է ու այս պահին բնապահպաններն ու ջերմուկցիներն ինչ- որ փոփոխություն չեն տեսնում»,- նշեց նա։
Վարչապետը հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, պատասխանել է, որ իր վերաբերմունքը չի փոխել, որովհետև ինքն այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մեկ տարի առաջ:
Բունիաթյանը նշեց, որ անընդունելի կլիներ պատերազմն օգտագործել որպես հանքը շահագործելու առիթ։
«Մենք տեսանք, որ թեկուզ ՍՈՒ 30 ինքնաթիռները, որոնք բարձր գներով ձեռք էին բերել, ուղղակի չօգտագործվեցին։ Այսինքն` հարցը պատերազմում ֆինանսը չէր, այլ ճիշտ նպատակին ծառայող զինտեխնիկայի ձեռքբերումը ու Ամուլսարի շահագործումը պետք չէ ուղղակի օգտագործել որպես պատերազմի արդյունքների պատրվակ, որովհետև Ամուլսարը պետական հանք չի լինելու և եկամուտները չեն լինելու մեր երկրին»։
Բունիաթյանը նաև նկատել է, որ վարչապետը վերջին շրջանում զրույցների ընթացքում հաճախ է բնապահպանական հետևանքներից խոսում՝փորձելով ներկայացնել, որ այսօր զարգացող աշխարհում բնապահպանական խնդիրներ միշտ էլ լինելու են։ Բայց, ըստ նրա, անթույլատրելի է Ամուլսարը դիտարկել այդ հարթության վրա ու խնդիրը ներկայացնել ուղղակի բանավեճ, կամ տարաձայնություն՝ բնապահպանների ու կառավարության միջև։ Ավելին՝ նրա պնդմամբ՝ Ամուլսարը խորքային, բազմաշերտ խնդիր է Հայաստանի համար։
«Այստեղ կան ժողովրդի խախտված իրավունքներ, առողջարանային գոտու հարց ու մյուս ներդրողների իրավունքների հարց։ Ջերմուկում կան այլ ներդրողներ ևս ու չկա երաշխիք, որ այդ բնագավառը չի տուժելու։ Հանք շահագործող ընկերությունը չի տալիս ոչ մի երաշխիք, որ իր գործունեության հետևանքով մյուս ոլորտները չեն տուժելու»։
Բունիաթյանը նկատեց, որ պատերազմի օրերին Քաջարանի հանքը խոցելի էր դարձել թշնամու կողմից, Սոթքի հանքը ևս նշանառության տակ էր։ Եվ, չնայած փակ սահմանների, պատերազմական վիճակին, Ջերմուկում զբոսաշրջիկներ, այնուամենայիվ, կային։
«Դրանից հետո էլ այս պահին տեսնում ենք, որ Սոթքի հանքում անորոշ վիճակ է, իսկ Ջերմուկում կան զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջությունը զգայուն ճյուղ է ու միաժամանակ արագ վերականգնվող»։
2020 թվականի սեպտեմբերին պատերազմի սկսվելուց հետո Ամուլսարի մուտքերում 24 ժամյա հերթապահություն չի իրականացվել, քանի որ շատերը կամավոր գնացել են պատերազմ։ Ցավոք, որոշները զոհվել , որոշների ճակատագիրն էլ մինչև այս պահը անհայտ է։
Այս պահին ջերմուկցիների տվյալներով, պահնորդական ծառայությունից բացի ոչինչ չկա ու Ամուլսարը թաղված է 3-4 մ հաստության ձնածածկի տակ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից