ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկանդերի մասին Փաշինյանի հայտարարությունը հեռահար նպատակներ ունի. տարածաշրջանային այլ դերակատարների առաջ բացել Հայաստանի դռները. Սեյրան Օհանյան 02/24/2021 17:25 | ԼՐԱՀՈՍ
Իսկանդերը բավականին լուրջ, հեռահար և ճշգրիտ համակարգ է, որի մասին գնահատական տվողը պետք է գոնե այդ համակարգից հասկանա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի վերաբերյալ հայտարարությանը:
Հիշեցնենք՝ 1.in am-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրել էր Ռուսաստանին՝ անորակ «Իսկանդեր» վաճառելու մեջ.
«Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ։ 80-ականների զենք էր, գուցե»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ «Իսկանդերը» պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը։
ՊՆ նախկին նախարարը ընդգծեց, որ մինչ Հայաստան բերվելը Իսկանդերը նախապատրաստական և փորձարկման մի քանի փուլ է անցել.
«Այդ համակարգը իմ Պաշտպանության նախարար եղած ժամանակ է բերվել՝ 2015թ-ի վերջին: Բավական երկար բանակցային և նախապատրաստական աշխատանքներ են տարվել մինչև գնելը: ՀՀ Զինված ուժերի հրթիռահրետանային վարչության մասնագետները ՌԴ-ում սովորել են, այնուհետև դրա նախապատրաստական աշխատանքներին են մասնակցել, հսկել են համակարգի տեխնիկական սպասարկման ընթացքը և ՌԴ-ում փորձարկումից հետո նոր ընդունել են Հայաստանում: Այս տարիների ընթացքում, կարծում եմ, տվյալ համակարգը և հրթիռները պահպանվել են բավականին լուրջ պատրաստված պայմաններում, նրանք անցել են տեխնիկական սպասարկման բոլոր շրջափուլերը, տարբեր մարզումների և զորավարժությունների ժամանակ ստուգվել մարտունակությունը և պիտանելիության աստիճանը, եթե որևէ խնդիր լիներ, ապա դրա մասին կբարձրաձայնվեր»,-ասաց Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարը մեզ հետ զրույցում նշեց, որ Իսկանդերի կիրառման նպատահարմարությունը որոշում է Գլխավոր շտաբը և Զինված ուժերի կիրառման պլանի համաձայն այդ համակարգն օգտագործվում է հակառակորդի կարևոր օբյեկտների խոցման համար:
«Ինձ համար առաջինն անհասկանալի է այն, որ Իսկանդերի մասին գնահատական է տալիս մի մարդ, որ տեղեկությունը չունի ռազմական տեխնիկայի մասին, նույնիսկ բանակում չի ծառայել և վերջին ժամանակահատվածում միայն զբաղվել է բանակի միջոցով ինքնագովազդ անելով: Ինչու են հիմա որոշել Իսկանդերից խոսել, որովհետև նույնիսկ Զինված ուժերում ծառայած, շատ այլ մասնագիտությունների տեր մարդիկ նույնիսկ չեն կարող դրա վերաբերյալ գնահատական տալ, որովհետև դա ճշգրիտ ուղղվածություն ունեցող զինատեսակ է:
Ինչ է նշանակում հրթիռ 10 տոկոսով է պայթել: Դրա վերաբերյալ մասնագիտական կարծիք կարող են տալ միայն այդ համակարգը ճշգրիտ կերպ իմացող զինվորականները»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:
Մեր այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ինչ հետևանք կունենա հայ-ռուսական հարաբերությունների նրա, Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ դրանք կարող են վնասել մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները.
«Երբ անձը չի պատկերացնում իր տեղն ու նշանակությունը, առանց տեղեկություններ իմանալու հայտարարություններ է անում դա մեկ բան է, բայց չհասկանալ, որ դրանք կարող են վնասել մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին, խոսում է այն մասին, որ ինքը ինչպես անփույթ վերաբերմունք ունեցել է միջազգային հարաբերություններին, այնպես էլ այդ անփույթ վերաբերմունքը շարունակվում է: Եթե նույնիսկ իր ասածի մեջ ինչ-որ ճշմարտություն կար, ինքը պետք է տաս անգամ չափեր, նոր հայտարարություններ աներ»,-ասաց Օհանյանը:
ՊՆ նախկին նախարարի համոզմամբ՝ սա խոսում է նրա հեռահար նպատակների մասին, որը ոչ միայն մեր երկրի անվտանգությունն իջեցնելն է, այլ նաև տարածաշրջանային այլ դերակատարների առաջ Հայաստանի դռները բացելն է:
« Փաշինյանը իշխանության գալուց հետո անընդհատ փորձում է իր մեղքը գցել ուրիշների վրա, և իր արտահայտությունները արդարացնել իր շահերը պաշտպանող տարբեր անձանց միջոցով: Նա անընդհատ փորձում է մանիպուլյացնել: Եթե Փաշինյանը մտածեր Հայաստանի՝ոչ թե իր աթոռի մասին, ապա ինքը վաղուց որոշում կընդուներ և կհեռանար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Մեր խնդրանքով ՊՆ նախկին նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովի հայտարարությանը՝ թե ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ, սակայն Փաշինյանն արգելել է՝ պատճառաբանելով՝ միջազգային հանրությունը մեզ կքննադատի, եթե մենք միաժամանակյա սպանենք թշնամու մի քանի հազար զինվոր.
«Իսկ ինքը մտածու՞մ էր, երբ այդքան քանակությամբ զոհեր է տվել, ընդ որում, զոհերի զգալի մասը կարող էր չլիներ, եթե լինեին ճիշտ գործողություններ և անվտանգության կանոնները պահպանվեին: Ինքը ավելի շատ մտածում է Ադրբեջանի զոհերի, քան իր երկրի զոհերի մասին: Դա ինձ համար զարմանալի չէ, քանի որ Արցախյան հարցի լուծման համար Փաշինյանը դուրս է եկել քաղաքական ռինգի և քաղաքական ռինգում ասում է, որ դա պետք է ընդունելի լինի Հայաստանի Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ոչ մի ռինգ դուրս եկող անձնավորություն չի մտածում, որ իր հակառակորդի համար լավ լինի միայն մտածում է իր շահերի մասին»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ