ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն եւս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել 02/24/2021 14:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել «Հայրենիք» զորախմբի՝ մարտական գործողություններին ունեցած մասնակցության վերաբերյալ, եւ թե արդյոք արձանագրվել են մարտական առաջադրումից խուսափելու դեպքեր։
Մասնավորապես, ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ 2020թ հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանը ներկայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ, ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թույլտվությունը և իր անձնակազմով, կամավորական հիմունքներով ընդգրկվել նոր կազմավորվող ստորաբաժանման կազմում (99156 զ/մ, կազմավորվել է 2020թ հոկտեմբերի 29-ին)։
«2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- հայտնել են ԳՇ-ից՝ ընդգծելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։ Այսինքն՝ այն մարմինը, որը պատասխանատու է զինված ուժերի համար, ասում է, որ կոնկրետ այդ զորախմբի կողմից դասալքության դեպքեր իրենք չեն արձանագրել։
Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատախազությունը եւս հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ քննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, հետեւապես որեւէ մեկի նման մեղադրանք չի առաջադրվել։
Այսպիսով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը եւ դատախազությունը պաշտոնապես հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը «Հայրենիք» զորախմբին դասալքության մեջ մեղադրելու համար չի ունեցել որեւէ փաստական տվյալ, հրապարակավ զրպարտել է՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչն առերեւույթ պարունակում է շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, որը զուգորդվել է մի ամբողջ զորախմբի ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրելով։
Սպասենք դատախազության հետագա գործողություններին, քանզի բոլոր հիմքերը կան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հերթական քրեական գործը հարուցելու համար, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չշտապի ու հրապարակավ ներողություն չխնդրի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ