ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս քաղաքական, ռազմական գործիչները քննարկում են «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը 02/24/2021 15:39 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանյան հասարակական-քաղաքական հարթակներում լուրջ քննարկման առարկա է դարձել Իսկանդերի արդյունավետությունը կասկածի տակ դնող Փաշինյանի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ 1.in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կրակված «Իսկանդերը» չի պայթել՝ արձագանքելով ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությանը, որ «Իսկանդերը» պետք է կիրառվեր պատերազմի 4-5-րդ օրը։
Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով, ինչը հաստատվել է նաեւ երրորդ նախագահի կողմից, «Իսկանդերը» օգտագործվել է պատերազմի վերջին օրերին, այն էլ Շուշիի ուղղությամբ։«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է»,- նշել էր Սերժ Սարգսյանը։
«Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ի պատասխան հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի տարակուսած դիտարկմանը, թե այդպես էլ է լինո՞ւմ՝ Փաշինյանը նշել է, թե չգիտի. «80-ականների զենք էր, գուցե»։
Փաշինյանի այս հայտարարությունը ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական միջավայրում է իրարանցում առաջացրել։
Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների միջեւ բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը «ՌԻԱ Նովոստի» - ի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր»-ի՝ իբր չպայթած հրթիռների մասին վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին։
«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այս ժողովրդական իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդերների» օգտագործման և դրանց հնության մասին։ Մարդիկ, ովքեր հասկանում են պատերազմից, գիտեն, որ դա 21-րդ դարի լավագույն Ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային զենքն է»։ Ապա՝ Փաշինյանին հիշեցրել նաև Սիրիայում «Իսկանդերների» հաջողությունների մասին։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինն էլ Փաշինյանին մեղադրել է ստի մեջ, հայտնում է lenta.ru-ն։
«Իսկանդերները շատ բարձր ճշգրտության զենք են, այն արդեն բազմիցս ցուցադրվել է տարբեր զորավարժություններում։ Դա պարզապես բացարձակ սուտ է»,- ասել է պատգամավորը։
Gazeta.ru-ն էլ արձանագրել է. «Փաշինյանը ռուսական «Իսկանդերը» անվանել է անպիտան»։ «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն էլ կարծիք է հայտնել, թե իսկանդերը հետագայում պետք է գտնվի Հայաստանում ռուսական ռազմաբազայի սպառազինության ներքո։
newinform-ից էլ մեջբերել են ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկին, որը հայտնել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը իրեն թույլ է տալիս հայտարարություններ անել Ռուսաստանի հասցեին, որոնք կարող են վնասել երկու երկրների փոխհարաբերություններին։
Քաղաքական, ռազմական գործիչ Ֆրանց Կլինցևիչը ևս պատասխանել է Փաշինյանին ու ասել՝ «Չի կարելի նստել երկու աթոռին միաժամանակ»։
«Ինչ վերաբերում է Փաշինյանի անհաջող հայտարարությանը, ապա պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան։ Հնարավոր է, որ պատճառը անձնակազմի վատ պատրաստվածությունն է», - նշել է Կլինցեւիչը։
Հիշեցնենք` առաջին անգամ «Իսկանդեր» օգտագործելու մասին հայտարարել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: 2020թ–ի նոյեմբերին նա ասաց, որ «Իսկանդերները» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին՝ առանց նշելու վայրը։ «
Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը հայտարարեց, որ «Իսկանդերն» օգտագործվել է Շուշիի ուղղությամբ՝ հրապարակելով տեսանյութ։
Ամիսներ անց այս տեղեկությունը հաստատել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ «Իսկանդերն» օգտագործվել է Շուշիի ուղղությամբ, մինչդեռ այն պետք է կիրառվեր պատերազմի առաջին օրերին։
«Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է»,- նշել էր Սերժ Սարգսյանը։
Փետրվարի 23-ին նաեւ պաշտոնապես հաստատվեց «Իսկանդերի» կիրառումը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ սակայն կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ