ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ին չի հաջողվել վերջնական որոշում կայացնել. Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավորի դիմումը լրացուցիչ քննարկման առարկա կդառնա 02/23/2021 17:21 | ԼՐԱՀՈՍ
Երեկ ԲԴԽ-ն կարճ քննարկում է ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Նիստին մասնակցել է նաև ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դիմում էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները՝ ԲԴԽ-ի կազմում։ Որպես հիմնավորում դատավորը մատնանշել էր Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը։ Ըստ Պետրոսյանի՝ վերջինս չի կարող լինել լեգիտիմ դատարանի անդամ, հետևաբար՝ ԲԴԽ նախագահը պետք է հայտարարություն տարածի՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ։
Բեքմեզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նիստի ժամանակ դիմումը կարճ քննարկվել է, որին մասնակցել է նաեւ Ջհանգիրյանը, սակայն որոշում չի կայացվել։ Բեքմեզյանի ձեռնպահ մնաց փակ նիստից տեղեկություններ փոխանցել, սակայն նշեց, որ ամենայն հավանականությամբ դիմումը լրացուցիչ կքննարկվի, քանի որ վերջնական որոշում չի կայացվել։
Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամի տարիքային սահմանափակումների հարցին, Բեքմեզյանը նշեց, որ շարունակում է մնալ իր կարծիքին առ այն, որ գիտնական անդամը կարող է 65 տարեկանն անց լինել, իսկ ԲԴԽ դատավոր անդամի և գիտնական անդամի տարիքային տարբերության հարցում, ըստ Բեքմեզյանի, խտրականություն չկա։
Բեքմեզյանը տեղեկացրեց, որ զրուցել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի հեղինակներից երկուսի հետ՝ տարիքային տարբերությունների վերաբերյալ, որոնք նշել են, թե տարիքային տարբերության հիմնական նպատակը եղել է այն, որ 65 տարեկանը լրանալուց հետո թոշակի գնալու դեպքում գուցե լինեն գիտական գործունեությամբ զբաղվող դատավորներ, որոնց ներուժը, փորձը կարող է օգտագործվել դատական իշխանության համար, նրանք արդեն հնարավորություն են դարձել որպես գիտնական մասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը։
«Այսինքն, նման դրույթի ամրագրումը, ըստ նախագծի հեղինակներից ոմանց, ունեցել է տրամաբանական այդ իմաստը, որը շատը նորմալ է ինձ համար։ Ես որևէ խտրականություն չեմ տեսնում, որովհետև ԲԴԽ անդամ ընտրվում է հինգ տարով ընդամենը, ինչից հետո ինքը շարունակում է աշխատել այլ բաներով, իսկ դատավոր անդամները շարունակում են մնալ դատավոր՝ անկախ ամեն ինչից։ ԲԴԽ գիտնական-անդամների համար մեր օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա, գիտությամբ զբաղվելը տարիք չի հարցնում։ Համալսարանում գիտնականները դասավանդում են մինչև 70-75 տարեկանը, այստեղ ոչ մի խտրականություն չկա »,- նշեց Բեքմեզյանը։
Բեքմեզյանը նշեց, որ նախկինում դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, սակայն հիմքն ու առարկան չգիտի, քանի որ այդ ժամանակ ԲԴԽ անդամ չի եղել և այդ հարցերով հետաքրքրված չէ, բացի դա՝ գործը կիսատ էր թողնվել, որովհետև Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել։
«Տարբեր իրավաբաններ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, ինձ համար դա նորմալ է։ Երբեք ուրիշին այլ կարծիքի համար չեմ կարող մեղադրել, ընդունում եմ, որ իրենք էլ ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը, օրենքի մեկնաբանման իրենց տեսակետը շատ նորմալ է։ Ամեն դեպքում՝ ԱԺ-ն է իրենց ընտրել, ԱԺ դաշտում է այդ հարցը և ԱԺ որոշումը գործում է»,- նշեց Բեքմեզյանը։
Նշենք,որ դատավոր Կարինե Պետրոսյանի դիտարկմամբ՝ ԲԴԽ անդամների համար չի կարող տարբերակված մոտեցում լինել։
«Ունենք Սահմանադրության 29-րդ հոդվածը, որը բացառում է խտրականությունը։ Այսինքն՝ խտրականության նշված նորմի իմաստով, ԲԴԽ գիտնական անդամը չի կարող տարիքային առավելություն ունենալ ԲԴԽ դատավոր անդամի նկատմամբ։ Եթե ես վստահ չլինեի իմ իրավական տեսակետի հավաստիության, իրավացիության մեջ՝ չէի հարուցի այս գործընթացը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր դատավորը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից