ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության ինքնաօգնության խումբը 02/23/2021 16:28 | Վերլուծություններ
Հայաստանի գործող իշխանությունը գնալով ինքնաօգնության խմբի է նմանվում, որտեղ նույնատիպ խնդիրներ ունեցողները փորձում են ապաքինման և քաջալերման ռեսուրս գտնել։
- Բարև ձեզ, ես Նիկոլն եմ։
- Ողջունենք Նիկոլին, ծափեր։
- Ես պատերազմից մեկ օր առաջ սպառնում էի անհուսորեն ապակայունացնել Ադրբեջանի ներքին վիճակը, իսկ պատերազմի օրը բանաստեղծություն գրեցի. Ես պատռել եմ զոհի հին կտակը / Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում։
- Եկեք նորից ծափահարենք Նիկոլին, նա քաջություն ունեցավ միանալ մեզ ու խոսել իր խնդիրների մասին։
-Բարև Ձեզ, ես Մակունցն եմ։ Ես պատերազմից մի ամիս առաջ հայտարարում էի, որ Թուրքիան այս պատերազմին չի միջամտի։
- Ողջունենք Մակունից, ծափեր։ Նա անպայման կապաքինվի։
- Ես պատերազմի կեսերին նորից բանաստեղծություն գրեցի։
- Խմբում հերթով ենք խոսում։ Այստեղ բոլորն էլ ունեն խնդիրներ։
- Ողջույն. Ես Դավիթն եմ։ Ես պատերազմից առաջ ասում էի. նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Բայց ես հիմա ընդունում եմ իմ սխալը։
- Ծափահարենք Դավիթին՝ նա ընդունում է իր սխալը։ Իսկ դա ամենակարևոր քայլն է առողջացման ճանապարհին։
-- Այո, ես առողջանում եմ։ Ես հիմա ուրախ եմ, որ այստեղ եմ՝ Նոր խումբ, Նոր ՏԱՐԱԾՆԵՐ...
- Բարև Ձեզ, հաղթելու ենք, մենք հաղթում ենք, մենք արդեն հաղթել ենք։
- Ողջունենք մեզ նոր միացողին։ Նա, ցավոք, հաղթանակից հետո իր անունը չի հիշում, ուրախությունից հիշողությունը կորցրել է։ Նա օրական 44 անգամ գոռում է «հաղթելու ենք»։
- Բարև ձեզ, ես Արարատն եմ, տանը՝ ԱղրըԴաղ են ասում, գործի տեղը՝ Օմեգա։ Ես պատերազմի օրերին հիշեցնում էի, թե ով է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, չշշկռվե´ք։
- Եկել է քաղաքացու վրեժի ժամանա´կը, վրեժի´ ժամանակը։
- Նորից ողջունենք Նիկոլին։ Խմբում բոլորը պարբերաբար պոռթկումներ ունենում են։ Հուսադրե´նք Նիկոլին։
- Ես պատերազմի ընթացքում 4 անգամ կարող էի պատերազմը դադարեցնել։ Ես հերո´ս եմ, ես դա չեմ արել, չեմ արել, որովհետև ես հերո´ս եմ։ Եվ եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ բուժված չե´նք համարելու։ Ի´նչ էլ որ լինի։
- Ողջունենք մեր հերոսին։
- Ես Վարազդատն եմ, բայց ես սրանց հետ արդեն կապ չունեմ։
- Ողջունե´նք Վարազդատին։ Նա բուժվել է չինական խոտաբույսերով։ Բայց միացել է մեզ՝ պատմելու իր փորձը։
- Ես պատերազմի օրերին հայտարարում էի, որ բոլորը մարտի դաշտից փախան, միայն Աշոտիկն էր կանգնել Սմերչի դիմաց, ու իր խրոխտ հայացքով զգետնում էր Բայրաքթարները։
- Ողջունե´նք Վարազդատին կրկին։ Նա չի վախենում հիշել իր հիվանդության օրերը։
- Չշշկռվե´ք, չշշկռվե´ք, մենք ունենք մեկ գերագույն գլխավոր։
- Բարև ձեզ, ես Անդրանիկն եմ։ Ես պարտվել եմ թե´ մարտի դաշտում (թեև այնտեղ երբեք չեմ եղել), թե´ բարոյապես, թե´ ֆիզիկապես, թե´ մենտալ, թե´ նանո, թե´ մակրո, թե´ ... բոլոր առումներով։ Ներսից, դրսից, ներքևից, վերևից։
- Ծափահարենք Անդրանիկին և դուրս հրավիրենք խմբից...
Մարինե Սուքիասյան
Այլտընտրանքային նախագծեր խումբ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ