ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնարավո՞ր է, որ դատարանը միջոցներ էր ձեռնարկել, որ այլ գործով դատական նիստը խափանվի. Պողոսյանը՝ դատավորին 02/23/2021 15:20 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատական նիստը սկսվել է ուշացումով, ինչից հետո ընդմիջվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները պարզելու և նրան՝ դատական նիստին ներկայանալու հնարավորություն տալու համար ։
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ փաստաբան Ալեքսանյանի կողմից գրություն է ստացվել այն մասին, որ վերջինս չի կարող ներկայանալ դատական նիստին պայմանավորված Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված մեկ այլ դատական նիստով։ Միևնույն ժամանակ դատավորը հայտնել է, որ դատարանի աշխատակազմի միջոցով տեղեկություն է ստացվել, որ Վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ մեկնարկից անմիջապես հետո, ուստի՝ փաստաբանն ուշացումով կարող էր ներկայանալ նիստին։
Ընդմիջման ավարտից հետո դատավոր Դանիբեկյանն արձանագրեց, որ որևէ հարգելի պատճառ չկա, իսկ պաշտպանի բացակայության հարցին դատարանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ նախորդ դատական նիստին քննարկվել է այդ հարցը, իսկ դատարանն արձանագրել է, որ նրա բացակայությունը հարգելի չի դիտվելու։
Ըստ դատախազ Բաղդասարյանի՝ Ալեքսանյանի վարքագիծը չարամիտ է և կազմում է պաշտպանության կողմի կազմակերպած վարքագծի բաղադրիչներից մեկը, ինչը բխում է նաև պատճառաբանությունից, որը հնչեցվել է աշխատակազմին։
«Դա անհարգալից վերաբերմունք է դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ հաջորդ դատական նիստին հարցի քննարկման ժամանակ կոնկրետ միջնորդությամբ հանդես կգան։
Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ արձանագրեց, որ անտրամաբանական և ոչ ընդունելի փաստաբանի վարքագծի վերաբերյալ գնահատական տալը՝ նրա բացակայության պայմաններում։ Բացի դա, պաշտպանը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության մասին Ալեքսանյանը տեղեկացրել էր մեկ շաբաթ առաջ, ուստի՝ դա խոսում է ոչ չարամիտ լինելու մասին։ Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ դատարանից հետաքրքրվեց՝ ինչու է դատական նիստն ուշ սկսվել, արդյո՞ք դա արվել է դիտավորյալ՝ տպավորություն ստեղծելու համար, թե Ալեքսանյանն անհարգելի չի ներկայացել նիստին։
«Դատական նիստը նշանակված էր ժամը 13։00-ին, 13։00-ին Էրիկ Ալեքսանյանն ունեցել է աշխատանքային ծանրաբեռնվածություն, ինչի մասին նախորդ դատական նիստին հայտնել է։ Մենք ինչու՞ դատական նիստը չի սկսվել ժամը 13՚։00-ին, արհեստականորեն ձգձգել ենք այդ պրոցեսը, կամ որտեղից դատարանը գիտեր, որ այդ նիստը պետք է հետաձգվեր։ Հնարավո՞ր է, որ դատարանը միջոցներ է ձեռնարկել, որ այնտեղ դատական նիստը խափանվի »,- նշեց Պողոսյանը՝ դիմելով նախագահող դատավորին և հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին դատարանն ընդհանրապես չէր լսել պատճառաբանությունները։
Պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ հարցին անդրադարձավ՝ դատախազի դիտարկման տեսանկյունից, որով վերջինս չարամիտ էր որակել բացակայությունը և դա վերագրել պաշտպանական կողմին։ Մեժլումյանն արձանագրեց, որ անթույլատրելի է նման որակումը և դատարանը հենց ինքը պետք է դատախազին նկատողություն աներ, որ նման որակումներ, ընդ որում՝ ամբողջ պաշտպանական կողմի վրա, չանի։
Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ը՝ ժամը 13։00-ն։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից