ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սաղաթելյանին մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունը ակտիվ քայլեր սկսել է ձեռնարկել կապիտուլյացիայի ակտի ստորագրմանն ընդառաջ. «Ֆեյքնյուզի» դիրիժորը Փաշինյանի աշխատակազմում բարձր պաշտոն է ստացել 02/22/2021 14:38 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունները քայլեր սկսել են ձեռնարկել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում, երբ պատրաստվում էին ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտը։ Հայտնի է, որ Արա Սաղաթելյանը շատ մեծ ու կարեւոր դերակատարում է ունեցել միազգային հարթակներում Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում, իսկ 2020 թվականի պատերազմի հենց առաջին օրերից գտնվել է Արցախում եւ կազմակերպել, աջակցել օտարերկրյա հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների լուսաբանմանը։ Ու այն օրերին, երբ Արա Սաղաթելյանը Արցախում էր՝ «Ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոնը ֆեյսբուքում զբաղված էր նրա դեմ սեւ քարոզչությամբ եւ Փաշինյանի կողմից դավաճանական փաստաթուղթն ստորագրելուց մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին, նա շրջանառության մեջ դրեց «ֆեյքերի ֆաբրիկայի» արտադրած տեսանյութը՝ Սաղաթելյանին մեղսագրելով իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վարկաբեկող տեղեկատվական քաղաքականությունը համակարգելու մեջ։
Այս տեղեկությունը շատ արագ հերքվեց, իսկ մասնագետներն ապացուցեցին, որ Տարոնի պատրաստած տեսանյութը կեղծիքների շարան է, որ ներքաղաքական նպատակ է հետապնդում։ Արա Սաղաթելյանը, արձագանքելով իր դեմ շրջանառության մեջ դրված տեսանյութին, պետական դավաճանություն որակեց պատերազմի ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ՝ ընդգծելով. «Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու»։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ստուգել ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, հայերին հանում հայերի դեմ, և ովքեր էին իրականում վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին, դա վերագրելով այլ մարդու», -հայտարարել էր տեղեկատվության անվտանգության մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը, որը բավական մանրամասն վերլուծել ու բացահայտել էր Տարոնի մշակած կեղծիքը։
Իր իսկ տարածած կեղծիքի բացահայտումից հետո Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջից հեռացրեց այն, սակայն Արա Սաղաթելյանն ինչպես եւս հայտարարել էր հարցը տեղափոխեց իրավական դաշտ ու հայցադիմում ներկայացրեց ընդդեմ ֆեյքերի Տարոնի, որը դատարանն արդեն վարույթ է ընդունել։ Բացի այդ ներկայացվել է նաեւ հանցագործության մասին հաղորդում Տարոն Չախոյանի կողմից՝ սուտ մատնություն կատարելու համար, քանի որ Չախոյանը մեղադրել էր Սաղաթելյանին ֆեյքը շահագործելու մեջ, ինչը պատերազմի օրերին ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով նախատեսված արարք էր։
Նախաքննական մարմինը, բնականաբար, քննություն չիրականացրեց՝ Արա Սաղաթելյանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածող Չախոյանին ու նրան հրահանգ տված անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Ավելին, ամիսներ շարունակ փորձ արվեց Արա Սաղաթելյանին մեկուսացնելու ուղիներ գտնել՝ տարաբնույթ արհեստածին քրեական գործերի միջոցով։ Մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իմ անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար, - դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 25-ին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր Արա Սաղաթելյանը։
Զուգահեռաբար իշխանությունները հրապարակավ խրախուսեցին ընդդիմախոսների նկատմամբ զրպարտչական բնույթի տեղեկությունների տարածումը եւ այդ առաքելությունն անձամբ իրականացնելու, կեղծ լուրերի միջոցով հեղինակություն ունեցող անձանց վարկաբեկելու, նրանց դեմ սուտ մատնություն կատարելու համար աչքի ընկած Տարոնին բարձր պաշտոն տվեցին Փաշինյանի աշխատակազմում՝ որպես Արսեն Թորոսյանի տեղակալ։
Հետաքրքիր զուգադիպության Տարոն Չախոյանի նշանակման մասին հայտնի դարձավ ճիշտ այն օրը, երբ ձերբակալվեց ադրբեջանցիների դեմ տեղեկատվական պատերազմ իրականացնող Արա Սաղաթելյանը՝ VPN-ից օգտվելու համար։
«Ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտարարել է, որ Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը կապում է «ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու հետ։ Փաստաբանը ողջամիտ ենթադրություններ ունի առ այն, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ հետապնդումն ուղղորդվել է հենց Տարոն Չախոյանի կողմից՝ վերջինիս՝ պաշտոնում նշանակվելուց հետո, իսկ Փաշինյանն էլ Տարոն Չախոյանի նշանակմամբ ապացուցել է, որ հենց ինքն է կանգնած Արա Սաղաթելյանի դեմ հետապնդումների հետեւում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ