ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ. Միքայել Մինասյան 02/22/2021 17:42 | Մեկնաբանություն
Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում՝ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովորդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։ Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։
Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։ Անցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։
Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝ ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:
Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։
Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։
Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։
Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։ Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։
Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։
Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վրա»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ