ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եզրակացությունը մեկն է. ՀՀ ներկայիս տգետների իշխանությունը հետաքրքրված չէ Հայաստանի ռազմական և պաշտպանական կարողությունների վերականգմամբ. Վարուժան Գեղամյան 02/22/2021 11:10 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը, որը պետք է կապիտուլյացիայից հետո այժմ գերլարված աշխատեր սեփական անվտանգությունն ապահովելու համար նոր ուղիներ փնտրելով, ցավոք, կորցնում է հերթական հնարավորությունը՝ ծախսելով դրա վրա ՀՀ բյուջեի սուղ միջոցները։ Եվ հետն էլ դա անում է մի տարածաշրջանում, որտեղ մենք ամենամեծ շանսերն ունենք ներդրումներ ներգրավելու ռազմարդյունաբերության մեջ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրում է արևելագետ, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հայաստանում 800-1000 բնակիչ ունեցող 4 գյուղի տարեկան բյուջեն միասին կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար։
Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։
Սակայն, ցավոք, այդ փողը ծախսվել է անիմաստ։
Իմ գերհավաստի աղբյուրները պնդում են, որ Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, քանի որ հայկական արտադրանքը չեն հասցրել ժամանակին բերել ցուցահանդեսին։ Դրա փոխարեն տաղավարում դրված է եղել միայն մի քանի բուկլետ (!), իսկ էկրանին ցուցադրվել է մի քանի հոլովակ։ Այլ բառերով՝ հայաստանյան տաղավարին նույնիսկ մոտենալու իմաստ չի եղել։
Այս լուրն այդքան ցավալի չէր լինի, եթե չլիներ հետևյալ հանգամանքը։ Էմիրություններում անցկացվող IDEX միջազգային ցուցահանդեսը ռազմական, անվտանգային ու պաշտպանական ոլորտների աշխարհի գլխավոր հարթակներից է, որտեղ կնքվում են ոչ միայն ռազմարդյունաբերությանը վերաբերող միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր, այլև լուծվում են քաղաքական լրջագույն հարցեր։
Հայաստանը, որը պետք է կապիտուլյացիայից հետո այժմ գերլարված աշխատեր սեփական անվտանգությունն ապահովելու համար նոր ուղիներ փնտրելով, ցավոք, կորցնում է հերթական հնարավորությունը՝ ծախսելով դրա վրա ՀՀ բյուջեի սուղ միջոցները։ Եվ հետն էլ դա անում է մի տարածաշրջանում, որտեղ մենք ամենամեծ շանսերն ունենք ներդրումներ ներգրավելու ռազմարդյունաբերության մեջ»,-գրում է նա։
Իր էջում թուրքագետը ի հավելումն վերոշարադրյալի նաև գրել է.«Հերթական կորցրած հնարավորության Մերձավոր Արևելքում։
Եզրակացությունը մեկն է. ՀՀ ներկայիս տգետների իշխանությունը հետաքրքրված չէ Հայաստանի ռազմական և պաշտպանական կարողությունների վերականգմամբ, հետևաբար՝ նաև Սյունիքին ու Արցախին տեր կանգնելու հարցում։
Հայաստանը երբեք այսչափ դժգույն ու դժբախտ իրավիճակում չի հայտնվել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ