ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ֆեյքերը չեն կարող պայքարել ֆեյքերի դեմ» 02/22/2021 15:05 | Վերլուծություններ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի հոդվածը, որտեղ անդրադարձել է վերջին ձերբակալություններին.
«Մեր երկրում շարունակվում է իրավական բրեսպրեդելը։ Ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ուղեկցվելով նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով։ Քրեական գործի հիմքում դրվել են միմյանց հակասող իրավական նորմեր, որոնցից առնվազն մեկն ունի իրավական որոշակիության լուրջ խնդիր և որի հիմքը՝ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները խախտելը, գտնվում է ՍԴ վարույթում և ՍԴ-ն կասեցրել է դրանց գործողությունը: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև վարչական դատարանը։ Այսինքն տեղի է ունենում մարդկանց իրավունքներին միջամտություն՝ փաստացի չգործող նորմի հիման վրա։
Իրավական կամայականությունը տեղի է ունենում պատերազմի ընթացքում 44 օր շարունակ պետական մակարդակով հանրությանը ստելու, խաբելու՝ զուգահեռ իրականության պայմաններում։ Ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության օրենսդրական սահմանափակումների միջոցով գործեց մի հրեշավոր մեխանիզմ, որի վերջնանպատակն էր՝ խաբել ողջ ժողովրդին։ Հասարակությանը մատուցվեց պաշտոնական սուտ տեղեկատվություն, իսկ այլ տեղեկությունների տիրապետողներն օրենքի ուժով զրկվեցին դրանք տարածելու հնարավորությունից։ Պատերազմի փաստացի ավարտից անցել է երեքուկես ամիս։
Պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու հիմքով քրեական գործերի և ձերբակալվածների ու կալանավորվածների մասին մենք որևէ տեղեկություն չունենք։ Չունենք տարածքային և մարդկային հազարավոր կորուստների համար իրական պատասխանատուների նկատմամբ քրեական հետապնդումների, ձերբակալությունների և կալանավորման մասին տեղեկություն։
2.5 տարի հաստատված փաստացի ֆեյքապետության պայմաններում երկրի առաջին դեմքերից մշտապես հնչել են սուտ, սպառնալիք, վիրավորանք, հաշվեհարդարի կոչեր։
Բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ ըստ էության, պետական մակարդակով գործում է ֆեյքերի ՊՈԱԿ, որը երկուսուկես տարի շարունակ քայքայում, բզկտում է հասարակությունը՝ տանելով խորը բևեռացման։ Այս հիմքով քրեական գործերի և ձերբակալվածների ու կալանավորվածների մասին ևս որևէ տեղեկություն չունենք։ Ինչո՞ւ, որովհետև իրավական համակարգը շարունակում է ուղղակի ցուցումներով քրեական գործեր հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու քաղաքականությունը։
Հակառակ պարագայում կոնկրետ մեկ ֆեյքի հանդեպ նման հետաքրքրությունը պարզապես անբացատրելի է, երբ հայկական սոցցանցերը խեղդված են ֆեյքերի բազմության մեջ։ Այո, մեր իրականությունը պետք է մաքրել ֆեյքերից, սակայն դա պետք է անել՝ առանց բացառությունների, և սկսել է պետք պետական ֆինանսավորմամբ գործող ֆեյքերից, քանի որ հենց դրանք են սկիզբ դնում սոցցանցային տիրույթում անառողջ միջավայրին։
Անհրաժեշտ է փաստել, սակայն, որ այս քրեական գործը միայն Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուսների նկատմամբ չէ, սա ցուցիչ է հասարակության համար։ Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է, որ այս քրեական գործի իրական նպատակը ոչ միայն այս պահին քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելն է, այլև ընդհանրապես ազատ խոսքը ճնշելը՝ քրգործերի և կալանքի հեռանկարով վախեցնելով ցանկացած մեկին՝ անկախ իր քաղաքական նախընտրություններից, որն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք կարտահայտի»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ