ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի բնակչության 80 տոկոսն այս ժամանակահատվածում սկսել է ավելի վատ ապրել, փոխարենը Նիկոլ Փաշինյանի մոտ կա անկեղծության առաջընթաց. Արեն Ապիկյան 02/22/2021 22:21 | Քաղաքական
«Նախ, եկեք նկատենք, որ Փաշինյանի մոտ ՝ անկեղծության հետ կապված փոքրիկ առաջընթաց կա՝ եթե մարդը խոսում է վերակենդանացած տնտեսության մասին, ուրեմն, ակամա, խոստովանում է, որ այդ տնտեսությունը մեռած է եղել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը եւ ավելացրել. «Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ ի՞նչ տնտեսական վերակենդանացման մասին է խոսքը: Երևի Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակիցներին ասել է՝ ինձ հուսադրող մի բան ասեք՝ նրանք էլ որոշել են ասել, թե տնտեսությունը վերակենդանացել է, որովհետև անցյալ երկու շաբաթների ընթացքում տնտեսության ակտիվության որոշակի ցուցանիշեր է գրանցվել: Սա էլ որոշել է Կառավարության նիստի ընթացքում հայտարարել այդ մասին, այն պարագայում, երբ նախորդ օրն Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը խոսում էր տնտեսության աղետալի վիճակի մասին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ Կառավարության վերջին նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում տնտեսությունը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։ Որպես ասվածի ապացույց, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը վկայակոչում է ինչ-որ թվեր, որոնք, սակայն, պաշտոնապես որևէ տեղ կամ որևէ կերպ հաստատված չեն: Փոխարենը, համաձայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տեղեկատվության, այս տարվա հունվար ամսին, Հայաստանում հավաքագրվել է 130 մլրդ. դրամի հարկային եկամուտ, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համար հարկային եկամուտների ցուցանիշը կազմել էր 146 մլրդ. դրամ, այսինքն, մոտ 10 տոկոսով կամ 16 մլրդ. դրամով պակաս։
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը նկատում է՝ առնվազն զարմանալի է, որ պետության վարչապետը երկրի տնտեսության վիճակը բնութագրում է ՀԴՄ կտրոններով, ոչ մի կերպ չհասկանալով, որ տնտեսության աճի, անկման կամ զարգացման ցուցիչը ամենևին էլ ՀԴՄ կտրոնների շրջանառության փոփոխությունների մեջ չէ. «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անվանում է տնտեսության վերակնեդանացում, իրականում այլ բան չէ, քան՝ շուկայում որոշակի ծառայությունների և ապրանքների հետաձգված պահանջարկի իրացում: Ողջ անցյալ տարվա ընթացքում, Հայաստանում ապրող մարդիկ, մեծ իմաստով, հետաձգել են կենսական նշանակության մի շարք իրադարձությունների կազմակերպումն ու անցկացումը՝ կլինի դա հարսանիք, կնունք, կամ այլ ընտանեկան բնույթի միջոցառում:
Դրան, նախ խոչընդոտեց երկրում հայտարարված հակահամաճարակային երկարատև կարանտինը, հետո, երբ համաճարակը, կարծես, փոքր - ինչ նահանջել էր, սկսվեց պատերազմը, հետո վրա հասավ հետպատերազմյան ճգնաժամը: Այնպես որ, ինչ – որ առումով բնական և տրամաբանական է, որ վերջին մեկ – երկու ամսվա ընթացքում մեր երկրում, կարծես թե նմանօրինակ միջոցառումների ակտիվացում կա, ինչն էլ նպաստում է ապրանքաշրջանառության և առք ու վաճառքի ակտիվացմանը: Հետևաբար, հենվելով վերջին երկու շաբաթվա ապրանքաշրջանառության ակտիվության վրա, խոսել տնտեսության վերակենդանացման մասին, մեղմ ասած՝ անգրագիտության կամ հերթական մանիպուլյացիայի արդյունք է»,- նշում է Արեն Ապիկյանը:
Բիզնես խորհրդատուն ցավով նկատում է՝ այս պահին չի տեսնում որևէ բարենպաստ հանգամանք, որը կարող էր խթանել երկրում տնտեսական վերելքի կամ վերակենդանացման հեռանկարին. «Ի՞նչ է ուզում իր այդ հայտարարությամբ ասել Նիկոլ Փաշինյանը, այն, որ մարդիկ Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել: Դուրս եկեք փողոց ու մարդկանց հետ հարցում անցկացրեք՝ ավելի լա՞վ են սկսել նրանք ապրել: Որպես ոլորտին և իրավիճակին տիրապետող մասնագետ, ձեզ կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանում ապրող մարդկանց 80 տոկոսն այս ժամանակահատվածում սկսել է ավելի վատ ապրել: Ակնհայտ է, որ մարդիկ, նույնիսկ, սկսել են խնայել, անգամ, ամենօրյա սպառման սննդի վրա: Եթե ոչ վաղ անցյալում նրանք կարող էին իրենց թույլ տալ օգտվել այս կամ այն չափով թանկ համարվող սննդամթերքից, օրինակ՝ մսից, ձկնեղենից կամ կաթնամթերքից, ապա հիմա, արդեն, ստիպված են բավարարվել, բացառապես, էժան համարվող սննդատեսակներից՝ հացահատիկեղեն, ձավարեղեն և այլն: Էլ չեմ խոսում տնտեսական ներդրումային պայմանների աղետալի բացակայության և աճող միջազգային պարտքի ծավալների մասին: Հետևաբար, թե ի՞նչ տնտեսական վերելքի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանն, ինձ համար, որպես մասնագետի, առնվազն անհասկանալի է մնում»,-ամփոփելով զրույցն, ասում է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից