ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Պետրոսյանը Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման հարցում վճռական է. Սպասում է ԲԴԽ-ի որոշմանը 02/22/2021 21:58 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկությամբ՝ ԲԴԽ-ն այսօր քննարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի ներկայացրած՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը։
ԲԴԽ ներկայացված դիմումի, հարուցված քրեական գործի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի հետ։
-Տիկին Պետրոսյան, օրերս Դուք դիմել եք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ խնդրելով հայտարարություն տարածել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ։ Ինչո՞ւ եք գտնում, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող օրինական դատավոր լինել՝ Ձեր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի գործով։
-Ես ուրբաթ օրը դիմել եմ ԲԴԽ նախագահին՝ խնդրելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ։ Հարցը կայանում է նրանում, որ սույն թվականի փետրվարի 25-ին ԲԴԽ-ն քննելու է իմ՝ որպես դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որտեղ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, իսկ ես արդեն՝ որպես կողմ, իրավունք ունեմ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության իրավունք և, քանի որ գտնում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ կետի կոպիտ խախտմամբ և առաջին իսկ օրը պետք է հայտարարություն հրապարակվեր՝ վերջինիս լիազորությունների դադարման հետ կապված՝ տարիքի կապակցությամբ, գտնում եմ, որ վերջինս չի կարող լինել լեգիտիմ դատարանի անդամ, հետևաբար՝ ԲԴԽ նախագահը պետք է հայտարարություն տարածի՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ։ Մամուլից տեղեկացա, որ այսօր իմ դիմումը քննության առարկա է, որևէ պատասխան՝ դիմումի կապակցությամբ չունեմ։ Այդ պատասխանից կախված կլինի հետագա գործողությունները։
-Տիկին Պետրոսյան, բայց տարիքային սահմանափակումը, կարծես թե, վերաբերում է միայն դատավոր անդամներին, գիտնական-անդամների մասով նման կարգավորում չկա։ Արդյո՞ք օրենսդրական բացը, իրավական անորոշությունը կարող է մեկնաբանվել այս դեպքում Ջհանգիրյանի դեմ։
- Ես այլ կարծիք ունեմ։ Գտնում եմ, որ օրենքը հստակ է, հստակ սահմանափակում է նախատեսում այդ մասով և, վերջին հաշվով, ունենք Սահմանադրության 29-րդ հոդվածը, որը բացառում է խտրականությունը։ Այսինքն՝ խտրականության նշված նորմի իմաստով, ԲԴԽ գիտնական անդամը չի կարող տարիքային առավելություն ունենալ ԲԴԽ դատավոր անդամի դատավոր անդամի նկատմամբ։ Եթե ես վստահ չլինեի իմ իրավական տեսակետի հավաստիության, իրավացիության մեջ՝ չէի հարուցի այս գործընթացը։ Ընդ որում՝ սա առաջին անգամ չէ հարուցված, ժամանակին նմանատիպ գործընթաց հարուցված էր նաև ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի նկատմամբ և այդ գործընթացը, ցավոք, կիսատ մնաց Գագիկ Հարությունյանի հրաժարականի հանգամանքով պայմանավորված։ Ես չգիտեմ ինչն էր հրաժարականի պատճառը, բայց ի թիվս այլ փաստական հիմքերի, իմ կողմից վկայակոչվել էր նաև այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանի՝ տարիքը լրանալու հիմքով վերջինիս լիազորությունները պետք է դադարեին, բայց քանի որ Գագիկ Հարությունյանը հանդիսանում էր տվյալ ժամանակահատվածում ԲԴԽ նախագահ, վերջինս ինքը պետք է իր լիազորությունների դադարման մասով հայտարարություն հրապարակեր, չէր հրապարակել։ Այսինքն՝ դադարման վերաբերյալ ֆորմալ հիմք առկա չէր։ Մենք դատական կարգով վիճարկել ենք, հետագայում հրաժարվեցինք այդ հարցից, քանի որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ Ես կարծում էի, որ երկրորդ անգամ նույն խնդրի առաջ չէինք կանգնի, բայց պարզվեց, որ ոչ և ես առաջին իսկ օրվանից իմ հարցազրույցներից մեկում հայտնել եմ, որ վիճարկելու եմ, որովհետև համարում եմ, որ ես իրավունք ունեմ որպես դատավոր ունենալու լեգիտիմ ԲԴԽ, քանի որ վերջինս կարգապահական վարույթների ընթացքում հանդես է գալու որպես դատարան։ Քանի որ փետրվարի 25-ին ԲԴԽ-ն հանդես է գալու որպես դատարան, ես գտնում եմ, որ առնվազն մեկ անդամի մասով այն օրենքի հիման վրա ստեղծված չէ։
-Այսինքն՝ նման նախադեպեր եղել են։
-Այո, ես մեկ անգամ վիճարկել եմ մեկ անգամ։ Ես և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը դատարանում հայց ունեինք այդ մասով՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ, որից հրաժարվել ենք բացառապես այն հանգամանքով պայմանավորված, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։
-Տիկին Պետրոսյան, օրերս Ձեզ հրավիրել էին ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։ Խնդրում եմ նշեք՝ ինչ գործի շրջանակներում եք հրավիրվել և արդյո՞ք հարցերը վերաբերում էին վկային, թե կասկածանքի շուրջ եք նաև հարցաքննվել։
-Ես հրավիրվել եմ ՀՔԾ։ Մինչև հրավիրվելը ստացել եմ իրազեկում, իրազեկում ստացել է նաև ԲԴԽ-ն, քանի որ ԲԴԽ-ից ստացել եմ իրազեկման պատճենը։ Մասնավորապես, իրազեկման մեջ նշվել է, որ հարուցվել է քրեական գործ, որում ես ներգրավված եմ որպես վկա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեմ իմացել՝ որ փաստական հիմքով, որ հանգամանքով պայմանավորված է այդ քրեական գործը հարուցված, ընդունել եմ քննիչի հրավերը և այցելել եմ ՀՔԾ։ Վերջինիս մոտ հարցաքննության ընթացքում պարզել եմ, որ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է պաշտոնեական դիրքի չարաշահում, իսկ փաստական հիմքը վերաբերելի էր իմ կողմից կայացված՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտին։ Ես քննիչին հարց եմ ուղղել՝ եթե դուք պաշտոնատար անձի նկատմամբ քրեական գործ եք հարուցում, պաշտոնատար անձի կողմից որոշակի գործողությունների կատարումը դիտարկում եք որպես պաշտոնեական դիրքի չարաշահում, ես չունեմ այս պահին հարուցման որոշումը և, եթե նույնիսկ այդ հարուցման որոշման մեջ նշված չէ դատավորի անունը, դա դեռևս չի նշանակում, որ այդ գործը դատավորի նկատմամբ հարուցված չէ, քանի որ ձեր կողմից այս պահին վիճարկման առարկան իմ կողմից կայացված դատական ակտն է։ Թե ինչքանով է նյութական նորմերը կիրառելի, չկիրառելի, հիմնավոր է, թե ոչ՝ քննարկման առարկա չեմ դարձնում այս պահին, ընդամենը հայտարարում եմ, որ առանց իմունիտետը, անձեռնմխելիությունը վերացնելու, առանց ԲԴԽ համաձայնության՝ հարուցվել է քրեական գործ և այս պահին իմ փաստաբանը դիմել է ՀՔԾ՝ ստանալու այդ որոշման պատճենը, դեռևս տրամադրված չէ, որ վիճարկեմ։ Ես գտնում եմ, որ այն Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգրքի կոպտագույն խախտմամբ է հարուցվել։
-Ի դեպ, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ևս ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել՝ առանց ԲԴԽ համաձայնության, ինչն արձանագրվել է նաև դատարանի կողմից, ձեռք բերված ապացույցները ճանաչվել են անթույլատրելի, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Ստացվում է՝ մեր իրավապահները դասեր չե՞ն քաղում, գործ ունենք ամենաթողության հետ։
-Ես իրավական գնահատական չեմ տա, որովհետև ես ունեմ նաև որոշակի սահմանափակումներ՝ զբաղեցրած պաշտոնի հետ կապված, ես կոնկրետ իմ գործի փաստական հանգամանքներն եմ գնահատում։ Այլ գործով այս պահին գնահատման առարկա չեմ ցանկանում դարձնել։
-Որոնք են լինելու Ձեր հետագա անելիքները։
-Ես կսպասեմ ԲԴԽ պատասխանին, քանի որ 160-րդ հոդվածի 5-րդ մասը վկայակոչում է անհապաղ կատարվող գործողության մասին, դա չի կարող օրեր տևել, կարծում եմ՝ մոտ օրերս պետք է դրա պատասխանը ստանամ։ Բացասական պատասխանի դեպքում՝ իմ կողմից հայց կներկայացվի Վարչական դատարան՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հայցով կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հայցով և կփորձենք եռաստիճան դատական համակարգով, անհրաժեշտության դեպքում նաև ՍԴ ներգրավելով գործընթացին, ստանալ այդ հարցի պատասխանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից