ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ. Դատարանն արձանագրել է, բայց կալանավորելու որոշում կայացրել 02/22/2021 16:18 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։ Նա նախ ձերբակալվել էր, ապա միջնորդություն ներկայացվել դատարան կալանավորման համար։ Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։
Փաստաբան Ենոքյանի փոխանցմամբ՝ դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով, այն է՝ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ, նշել է, թե առկա է քննությանը խոչընդոտելու ռիսկը եւ ստանդարտ մեկնաբանություններ տալով կալանավորելու որոշում կայացրել։ Ընդ որում՝ խոչընդոտման հավանականության հիմքում է դրվել խուզարկության ժամանակ առգրավված և քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող փաստաթղթեր։
Պաշտպանը տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոքում կվիճարկեն և՛ հիմնավոր կասկածի, և՛ կալանավորման հիմքերի առկայությունը։
Նկատենք, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերած «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքն այս օրերին եւս շարունակում է իր ակտիվ գործունեությունը ֆեյսբուքում, ավելին, առանձին էջ է բացել նաեւ տելեգրամում՝ ԱԱԾ տնօրենի գործունեությունը որակելով ոչ կոմպետենտ, որ շարունակում են մարդկանց բռնել «Գագիկ Սողոմոնյան» լինելու համար, մինչդեռ ինքը շարունակում է իր գործունեությունը։
Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ տվյալ պարագայում ԱԱԾ-ն արդեն շահագրգիռ կողմ է, քանի որ ֆեյքի կողմից թիրախավորվում է հենց ԱԱԾ տնօրենը, հետեւապես այդ մարմինը չի կարող անկողմնակալ քննություն իրականացնել եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտին բացարկի միջնորդություն է ներկայացվել դատախազին։ Հ.Ենոքյանը տեղեկացրեց, որ այդ հարցը բարձրացրել է դատական նիստի ընթացքում, սակայն դատարանը գտել է, որ այդ պահին բացարկը բավարարելու վերաբերյալ որևէ որոշում չկա, ուստի՝ քննիչները կարող են մասնակցել, մինչդեռ պաշտպանական կողմը համաձայն չէ դատարանի այդ դիրքորոշմանը։
«Քանի դեռ բացարկի հարցը լուծված չէ՝ այդ անձինք իրավասություն չունեն քննչական գործողություններ կատարելու, միջնորդություններ ներկայացնելու, մարդուն մեղադրանք առաջադրելու։ Դատարանը հակառակ տրամաբանությամբ է մտածել »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատական նիստին քննիչը հայտնել է, որ բացարկի հարցի քննարկման վերաբերյալ դեռևս որևէ բան իրենց հայտնի չէ, իսկ դատարանն էլ նշել է, թե քանի դեռ չկա որոշում՝ բացարկը բավարարելու վերաբերյալ, քննիչները կարող են մասնակցել գործի քննությանը։ Փաստաբանը թեև չի կարծում, որ միջնորդությունը կբավարարվի դատախազի կողմից, բայց, այն բավարարվելու դեպքում ասբուրդային վիճակ կստեղծվի. ապօրինի կլինի մեղադրանքը, անձին ազատությունից զրկելը, քանի որ սխալ սուբյեկտների կողմից է կատարվել։
Ենոքյանը Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը կապում է «ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու հետ։ Մասնավորապես, Ենոքյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Տարոն Չախոյանի վերաբերյալ՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, քանի որ Չախոյանը մեղադրել է Սաղաթելյանին ֆեյքը շահագործելու մեջ, ինչը պատերազմի օրերին ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով նախատեսված արարք էր։ Փաստաբանը ողջամիտ ենթադրություններ ունի առ այն, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ հետապնդումն ուղղորդվել է հենց Տարոն Չախոյանի կողմից՝ վերջինիս՝ պաշտոնում նշանակվելուց հետո։
«Այդ ենթադրություններն ավելի հիմնավոր է, քան այն ենթադրությունները, որոնք քննչական մարմինը դրել է կալանավորման հիմքում»,- նշել է փաստաբանը։
Ինչ վերաբերում է Վահագն Վարագյանի հայտարարությանը, համաձայն որի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը սրճարաններից մեկում հրահանգել էր կալանավորել գործով ձերբակալված անձանցից մեկին, ինչից հետո պարզ դարձավ, որ Արամ Լևոնի Սարգսյանը կալանավորվել է, Ենոքյանը նշեց, որ Վարագյանը երկրորդ գրառմամբ հայտնել էր, որ գիտակցում է իր ասվածի էությունը, պատրաստ է ցուցմունքներ տալ և խնդրեց, որ իր հայտարարությունն ընդունվի որպես հանցագործության մասին հաղորդում։
Փաստաբանի խոսքով՝ այդ անձին չհավատալու որևէ հիմք չունի, համապատասխան ընթացակարգեր գոյություն ունեն, իրավապահ մարմինները պետք է քննություն իրականացնեն։ Բացի դա՝ Ենոքյանը համոզմունք հայտնեց առ այն, որ չորս անձանցից երկուսին ազատ արձակելու մասին որոշում են կայացրել՝ ապացուցելու, թե հանձնարարության դեպքում կկալանավորվեին բոլորը։ Ենոքյանը պարզաբանեց, որ անձնապես հարգում է դատավոր Վարդան Գրիգորյանին, չի կասկածում նրա անկողմնակալության մեջ, իսկ դատավոր Մանվել Շահվերդյանի վերաբերյալ դատողություններ անել չի կարող, քանի որ չի առնչվել՝ որպես պաշտպան։
Նրա խոսքով՝ Գրիգորյանը ճիշտ որոշում է կայացրել՝ ազատ արձակելով, բայց չխոչընդոտելու տեսանկյունից միջոցներ չեն ձեռնարկվել՝ հաշվի առնելով նաև, որ ձեռնարկվելու դեպքում էլ անհաջող կլիներ, իսկ կալանքի միջնորդությունները մակագրվել են այնպիսի մարդկանց, որոնց վրա ազդեցություն ունենալ կարող են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով։
Նշենք, որ Արա Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյան Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրերից գտնվել են Արցախում ու հենց այնտեղից կազմակերպել թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմական հանցագործությունների լուսաբանումը՝ այդ թվում օգնելով միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ աշխարհին հասու դարձնելու համար Արցախի ձայնը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից