ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն չի կարող օբյեկտիվ քննել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործը.օգտատերը վիրավորական գրառումներ է կատարում ԱԱԾ տնօրենի մասին. Փաստաբան 02/21/2021 12:57 | Քրեական խրոնիկոն
ԱԱԾ քննչական դեպարտամենտը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով, ուստի՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտին բացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։
Նրա փոխանցմամբ` ըստ կասկածանքի՝ իր վստահորդը հանդիսանում է նշված օգտատերը, իսկ այդ օգտատերը վերջին շրջանում ԱԱԾ տնօրենի վերաբերյալ գրառումներ է արել և շարունակում է կատարել, հետևաբար՝ ԱԱԾ-ն չի կարող անաչառ գտնվել, քանի որ օգտատերը վիրավորում է իրենց ղեկավարին, իսկ ըստ ԱԱԾ-ի` ֆեյք օգտատերերն իրենք են, ուստի՝ ՀՀ գլխավոր դատախազին միջնորդել են գործը փոխանցել այլ նախաքննական մարմին։ Բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել, պաշտպանական կողմն էլ նման պայմաններում հրաժարվել է ծանոթանալ մեղադրանքին և առհասարակ որևէ փաստաթուղթ ստորագրել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Արամ Սարգսյանն արդեն կալանավորվել է:
Մհեր Ավագյանի փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հետաձգվել է, քանի որ քննիչները կալանքի միջնորդություն են ներկայացրել դատարան և դատարանը որոշել է քննել համատեղ։ Պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը՝ միջնորդությանը ծանոթանալու նպատակով, քանի որ 150 էջից բաղկացած նյութերն իրեն տրամադրել են դատարանում։ Խափանման միջոցի հարցը քննարկվում է այսօր:
Ինչ վերաբերում է Ավագյանի դիրքորոշմանը, պաշտպանը տեղեկացրեց, որ նա ցուցմունք չի տվել, հայտնել է, որ որևէ առնչություն չունի արարքի հետ, այսինքն՝ ոչ հանդիսանում է այդ ֆեյքը, ոչ երբևէ նման էջ է վարել, ոչ էլ ճանաչում է ինչ որ մեկին, որն առնչություն ունի այդ էջի հետ։ Նրա խոսքով՝ մեղադրանքը մեծ հեքիաթի է նման, Ավագյանն այն ամբողջությամբ չի ընդունում։ Փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքում առկա չէ մեղքի անհատականացում, որևէ կերպ չի երևում, թե կոնկրետ որ անձն ինչ է արել, որ ստատուսն է գրել, ի վերջո, օգտատիրոջ գրառումներն առերևույթ հանցագործության տարրեր չեն պարունակում, առկա չէ, թե որ գրառումներն են իրենց մեղսագրվում։ Նրա խոսքով՝ որևէ ապացույց չկա, որ այդ մարդիկ են շահագործում այդ ֆեյք էջը։ Բացի դա՝ Շխիմյանն ընգծեց, որ միակողմանի քննություն է իրականացվում, քանի որ նույնանման ֆեյք «Ռեգինա Պռազյան» էջը նույնանման գործունեություն է իրականացնում, բայց նրա վերաբերյալ որևէ քննություն չի իրականացվում։
«Ամենատարրական և անհերքելի հակափաստարկն այն է, որ, եթե ինքն է այդ «Գագիկ Սողոմոնյանը», արդեն երկրորդ օրն է, ինչ ինքը ՁՊՎ-ում է, առգրավել են հեռախոսը, համակարգիչը, բայց ֆեյքը շարունակում է գրառումներ կատարել, ինչն առնվազն նշանակում է, որ այդ ֆեյքը չի կարող լինել ձերբակալվածներից որևէ մեկը»-նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ձերբակալման որոշման հիմքերին, Շխիմյանը նշեց, որ հիմքում դրվել է հանցանքից անմիջապես հետո ձերբակալելը, մինչդեռ՝ դրա մասին խոսք լինել չի կարող։
«Իր կինը զանգել է ու ասել, որ տուն իրավապահներ են եկել, ինչից հետո ինքը զանգել է ինձ, գնացել եմ մեքենայով իրեն վերցրել եմ, միասին գնացել ներկայացել ենք։ Այսինքն՝ ոչ մի հանցանք գործելուց հետո իրեն ոչ մեկը բերման չի ենթարկել, ինչպես նշված է արձանագրությունում։ Նշել են փախուստը կանխելը, ինչի մասին խոսք գնալ չի կարող, որովհետև, եթե փախչող լիներ` կփախչեր, չէր զանգի ինձ ՝ իմանալով, որ իրավապահներն արդեն իր տանն են և խուզարկություն են իրականացնում», - ֊նշեց նա՝ հավելելով, որ ձերբակալման որոշման դեմ բողոքում վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածը, թե՛ հիմքերը, թե՛ նպատակները։
Անդրադառնալով ԱԱԾ քննչական դեպարտամենտում «շոու»-ի նկարահանման ընթացքում Ավագյանի նկատմամբ բռնություն գործադրելուն և նրա իրավունքների խախտմանը՝ պաշտպանը նշեց, որ դեռևս իր վստահորդի հետ պետք է քննարկի հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը, դա պետք է որոշի Մհեր Ավագյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ