Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Սարգսյանը ՔԿՀ-ում է՝ VPN-ից օգտվելու համար. Այս տրամաբանությամբ Հայաստանում կա պոտենցիալ 1000, իսկ ՌԴ-ում 20 մլն «Գագիկ Սողոմոնյան». փաստաբան 02/21/2021   13:46  |  ԼՐԱՀՈՍ

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանին կալանավորելու մասին որոշումն ապօրինի և խիստ ուղղորդված է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Ինչպես արդեն հայտնի է` Արամ Սարգսյանն ունի երեք անչափահաս երեխա: Այսինքն` բացի նրանից, որ պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ ԱԱԾ մեղսագրված ենթադրությունները հերքվել են, առավել եւս, երբ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը ֆեյսբուքում շարունակում է իր ակտիվ գործունեությունը, Ա. Սարգսյանը նաեւ քննությունից խուսափելու փորձ չի արել, նաեւ խնամքին ունի անչափահաս երեխաներ, որի պարագայում բացակայում է նաեւ կալանավորման հիմքը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի, ավելին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի՝ հնարավոր ներգործության մասին լուրերի հետևից կգնան մինչև վերջ, իսկ թե ինչ են պատրաստվում անել՝ չմանրամասնեց։

«Ախր հարց է առաջանում՝ ինչու կալանավորեին։ Հիմնավոր կասկած հասկացությունն ընդհանրապես գոյություն չունի, Սարգսյանն ընդհանրապես կապ չունի։ Բռնել են ինչ որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք, ազատ շրջանակ են վերցրել, որ այդ ֆեյքը քշում են և այդ ֆեյքի գրածների հետ կապված իրավական որակումներ են տվել, ինչն անհասկանալի է ինձ համար և կարծում եմ՝ յուրաքանչյուր իրավաբանի համար է անհասկանալի է», - ֊նշեց պաշտպանը։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Գալստյանը նշեց, որ հոդվածներ կան, որոնք հակասում են իրար, իսկ ՀՀ ՔՕ 307.4-րդ հոդվածն ընդհանրապես կիրառել հնարավոր չէ, որովհետև այն նորմատիվ ակտը, որին հղում է կատարվում, ՍԴ որոշմամբ կասեցվել է։ Փաստաբանի խոսքով՝ որևէ կասկած չի կարող լինել, որ Արամ Սարգսյանը կարող է կապ ունենալ ֆեյք էջի հետ, ավելին՝ որևէ տվյալ չկա նաև, որ Սարգսյանը կապ ունի մյուս ձերբակալվածների հետ։

Ինչ վերաբերում է VPN հավելվածին, փաստաբանը նշեց, որ լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է գտնել, եթե մարդիկ փնտրում են հանցագործություն կատարող անձի, ոչ թե՝ գրառումներ կատարողի։

«Արամ Սարգսյանը հայտնվել է ՔԿՀ-ում, որովհետև օգտագործել է VPN հավելված։ Մարդը, յութուբի որոշակի կոնտենտ առանց գովազդի դիտելու համար, ներբեռնել է ծրագիրը և փորձել է օգտվել VPN-ից, որ Յութուբի համար ցույց տա, որ Սարգսյանը մուտք է գործում, ենթադրենք Մոլդովայից։ Դրանից որոշ ժամանակ առաջ VPN-ով նույնացվող IP-ն նույնն է եղել, ինչ Գագիկ Սողոմոնյանի գրառման հետ կապ ունեցող VPN- ի IP-ն», - նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ դատական քննության ընթացքում ապացուցվել է, որ այդ IP-ն կարող են ունենալ բոլոր այն անձինք, որոնք օգտվում են VPN հավելվածից, որն արգելված չէ թե՛ ՀՀ֊ում, թե՛ արտերկրում, ուստի՝ Հայաստանում այդ հավելվածից օգտվելու արդյունքում 1000 մարդ կարոլ է ունենալ այդ հասցեն, ՌԴ-ում 20 մլն մարդ և ստացվում է, որ ըստ ԱԱԾ քննչական դեպարտամենտի տրամաբանության՝ այդ բոլոր մարդիկ «Գագիկ Սողոմոնյան» են։

Գալստյանը նշեց, որ այդ հանգամանքը դատական նիստին նույնիսկ վերածվեց քննչական փորձարարության, մասնավորապես, պաշտպանը ներբեռնել է ծրագիրը, ցույց է տվել, որ հասցեն նույնն է և իր ասածը հասկացել են և դատավորը, և նիստերի քարտուղարը, և ԱԱԾ աշխատակիցները և պաշտպանի մոտ տպավորություն էր, որ դատարանը կմերժեր միջնորդությունը։

Արամ Սարգսյանը, փաստաբանի խոսքով, հասարակ քաղաքացի է, զբաղվում է միջին կամ միկրո ձեռնարկատիրական գործունեությամբ, առևտրային ընկերության փոխտնօրեն է և որևէ մեկի հետ որևէ կապ չունի։

«Չգիտեմ, հնարավոր է նույն VPN-ով նույն IP-ին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ունեն, հիմա իրե՞նք էլ են «Գագիկ Սողոմոնյան» քշում»- ֊նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, պաշտպանը նշեց, որ, թեև դրանք անիմաստ են, այդուհանդերձ դրանց դատական նիստին ևս անդրադարձել է։ Քննիչը կալանավորման միջնորդությամբ մատնանշել է և թաքնվելու, և խոչընդոտելու, և նոր հանցանք կատարելու ռիսկերը։

«Քննիչն ասում է՝ քանի որ բացառիկ հմտություններ ունի համակարգչատեխնիկական ոլորտի, ասում եմ՝ բացառիկ հմտությունը ո՞րն է, կարողանում է հավելված ներբեռնել և միանալ VPN- ին»- ֊պատմեց Գալստյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի աշխատասենյակներում, բնակարաններում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր ձերբակալման որոշման դեմ բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց։

Հանրային գործիչներից մեկը երեկ գիշեր սրճարանում լսել էր, թե ինչպես է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսով հրահանգավորում կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող ոմն մեկին, ով ըստ Ա. Մկրտչյանի ԱԱԾ տնօրենին է հայհոյել: Քիչ ավելի հայտնի դարձավ, որ ֆեյքի գործով Արամ Սարգսյանին, որն ունի երեք անչափահաս երեխա, դատարանը կալանավորելու որոշում է կայացրել: Փորձագիտական համայնքում կասկածներ կան, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ապօրինի ներգործության հետեւանքով է Արամ Սարգսյանը կալանավորվել:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:18 21/02/2021  |  ՄեկնաբանությունՈւր են հասել՝ կանգնում սրճարանի մեջտեղում, բոլորի ներկայությամբ ապօրինի հրամաններ են արձակում. Հրանտ Մելիք- Շահնազարյան
13:06 21/02/2021  |  ՄեկնաբանությունԱԱԾ պետ, փորձե՛ք փակել Նիկոլի ընտանեկան ֆեյքերի բերանը ու կտեսնեք, որ մեր երկրում կենսոլորտը միանգամից կմաքրվի. Զոհրաբյան
12:57 21/02/2021  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն չի կարող օբյեկտիվ քննել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործը.օգտատերը վիրավորական գրառումներ է կատարում ԱԱԾ տնօրենի մասին. Փաստաբան
12:24 21/02/2021  |  ՄեկնաբանությունԱրամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս, վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-երի և IP հասցեների մասին․ փաստաբան
11:47 21/02/2021  |  ՄեկնաբանությունՖեյքերի գործով Արամ Սարգյանը կալանավորվել է, մինչդեռ ԱԱԾ ենթադրությունները դատարանում հերքվել են. փաստաբան
11:39 21/02/2021  |  ՄեկնաբանությունԱրթուր Մկրչտյանի կողմից երեկ այդ ժամին Տրիումֆ կաֆեում գտնվելու մասին կարող են հավաստել տեղադրված տեսախցիկները. Վարագյանը մանրամասնում է
11:34 21/02/2021  |  ՄեկնաբանությունՄասնագիտացումս ընտրելուց գիտակցել եմ բոլոր վտանգները․ առաջ հստակ էր, որ սպառնալիքը խրամատից այն կողմ է, հիմա չգիտես, որտեղից հարվածը կգա․ Էլիբեգովա
11:07 21/02/2021  |  ՄեկնաբանությունԲարի վերադարձ Հայաստան, որտեղ թմրամոլի արտաքինով ասատրյանները ցավոտ են տանում այն, որ քաղաքացին վարչապետի աթոռին նստածին ԴԵԲԻԼ է անվանում. Աշոտ Սիմոնյան
10:27 21/02/2021  |  ՄեկնաբանությունՍա ևս մեկ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են. Վարագյան
19:32 20/02/2021  |  Քաղաքական«ԱԱԾ-ն դարձել է Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի փալասը». Գագիկ Համբարյան

Արխիվ

[]