ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այդպիսի մարդիկ կոչվում են самодур-ներ՝ խև վարք ունեցող, սեփական քմահաճույքով առաջնորդվող անձինք». Արթուր Համբարձումյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին 02/20/2021 21:53 | Քաղաքական
« Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ այս մարդու (նկատի ունի Ն. Փաշինյանին, հեղ.) գործողությունների մոտիվացիան կապած է սեփական վախերի, հույզերի, վրեժի և իր ներսում եղած անվերահսկելի չափերի հասնող չարության հետ: Այլ կերպ ասած, այս մարդու գործողությունների մեջ տրամաբանության նշույլներ փնտրել պետք չէ: Իրականում, ՀՀ-ում պետական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող այս մարդն իր գործողությունները պետք է մոտիվացներ ազգի շահերով, պետության անվտանգությանը միտված խնդիրներով, արդյունավետ կառավարման մեխանիզմներով և այսպես շարունակ, շարքը կարելի է երկար թվել: Այնինչ, իրականությունն այն է, որ նա շարժվում է բացառապես սեփական հուզերի բավարարմանն ուղղված մոտիվացիաներով: Այդպիսի մարդիկ կոչվում են самодур-ներ՝ խև վարք ունեցող, սեփական քմահաճույքով առաջնորդվող անձինք: Հետևաբար, այն, ինչ նա անում է վերջին երեք տարիների ընթացքում և երեկ նույնպես, ամբողջությամբ տեղավորվում է վերոհիշյալ նկարագրության մեջ, այնպես որ՝ պետք չէ զարմանալ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Շիրակի Պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով հանրային գործիչների ձերբակալություններին։
Հիշեցնենք, որ երեկվանից սկսած, ԱԱԾ-ն բերման է ենթարկում հանրային գործիչներին, այդ թվում նաև՝ Կարեն Բեքարյանին, Անժելա Էլիբեկովային, Արա Սաղաթելյանին, Գոհար Մելոյանին և ընդդիմադիր դաշտում հանրային ակտիվություն ցուցաբերող այլ քաղաքացիների: Նրանց պատկանող բնակարաններում խուզարկություններ են իրականացվում, կան ձերբակալվածներ:
Արթուր Համբարձումյանն ընդգծում է՝ սկզբունքորեն դեմ չէ ֆեյքերի բացահայտմանը, նրանց պատասխանատվության կանչելու նախաձեռնությանը՝ նույնպես, սակայն իշխանության ներսում ֆեյքաորսով զբաղվողներին առաջարկում է նախ և առաջ մաքրել սեփական դաշտը, նոր միայն անցնել մնացյալին. «Ֆեյք բռնո՞ղ եք դարձել, խնդրեմ՝ բռնեք Հրանտ Դովլաթյան ֆեյքին, բացահայտեք Ռեգինա Պռազյանին և այսպես շարունակ: Երևի իշխանությունը մոռացել է, որ իրենց ողջ գործունեությունն, իսկզբանե հիմնվել, կազմակերպվել, առաջնորդվել և համակարգվել է, մեծամասամբ, ֆեյք ինդուստրիայի կողմից, այդպես է շարունակվում է մինչ օրս: Եթե նրանք այս մասին մոռացել են, խնդրեմ՝ մենք մեծահոգաբար կհիշացնենք, ինչպես նաև՝ կզգուշացնենք, որ իշխանական այդ ֆեյքերի բոլոր պատասխանատուներն, առանց բացառության, շատ շուտով կանգնելու են դատարանի առաջ: Նրանց ձերբակալելու է ոչ թե Ազգային Անվտանգության Ծառայությունը, որովհետև ֆեյք բռնելը ԱԱԾ-ի գործառույթը չէ և սա, առնվազն, ծիծաղելի է, այլ Ոստիկանությունը, ինչն այդ կառույցի անմիջական պարտականություններից մեկն է: Բոլոր այն խմբերը, որոնք հասարակությանը պառակտող, ներազգային թշնամանք հրահրող գործունեություն են ծավալել, քրեական պատասխանատվություն են կրելու այդ արարքների համար»,- ասում է Արթուր Համբարձումյանը:
Նախօրեից մեկնարկած և այսօր շարունակվող ԱԱԾ-ի գործողություններին, որով բերման են ենթարկվում և ձերբակալվում են ընդդիմության այս կամ այն ներկայացուցիչները, Արթուր Համբարձումյանը հետևյալ բնորոշումն է տալիս՝ ԱԱԾ-ն, ըստ էության, զբաղված է Փաշինյանի հանցագործությունները կոծկելով, ինչպես նաև՝ նրա ապօրինի հրամանները կատարելով. «Արդեն՝ մոտ երեք տարի շարունակ, Փաշինյանի ողջ հանցավոր գործունեությունը կյանքի է կոչվում ԱԱԾ-ի ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև՝ այդ կառույցի անմիջական վերահսկողության ներքո: Եթե չլիներ ԱԱԾ-ի որդեգրած նմանօրինակ վարքը, այդ մարդը, պարզապես, ի զորու չէր լինի այսքան վնաս տալ մեր պետությանը, էլ չեմ խոսում այն մասին, որ ինչ - որ պահից սկսած, նա այլևս, ուղղակիորեն, չէր շարունակի իր արատավոր և ազգակործան պաշտոնավարումը»:
Ամփոփելով զրույցը, Շիրակի պետական համալսարանի դասախոսը նկատում է՝ այս ամենից հետո, մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի վերջնական կործանման ճանապարհով: Մենք կորցրել ենք պետությունը, ասում է Արթուր Համբարձումյանը և ցավով հավելում՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այլևս գոյություն չունի: Մեր գլխին Դամոկլյան սրի պես, այլևս, կախված է ազգ գաղափարի գոյությունը: Կկորցնե՞նք դա ևս, թե՞ ուշքի գալով, կփոխենք իրավիճակը, ցույց կտա միայն ժամանակը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ