ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. նրանք ԱԱԾ են հրավիրվել՝ մեղադրանք առաջադրելու 02/20/2021 12:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և երեկ ձերբակալված երկու քաղաքացիները հրավիրվել են ԱԱԾ՝ մեղադրանք առաջադրելու համար։ Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է հետապնդում մինչև ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ համատեղ քննելու համար, որ նրանց անազատության մեջ պահելու հավանականությունը մեծանա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահնանադրագետ Գոհար Մելոյանի և քաղաքացի Մհեր Ավագյանի բնակարանները, աշխատասենյակները, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու կասկածանքով։
Արա Սաղաթելյանի փաստաբան Ենոքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է։ Փաստաբանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ Արա Սաղաթելյանի և մյուսների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակ էլ «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից գրառումներ են արվել, ինչը վկայում է, որ նրանք որևէ առնչություն չունեն այդ օգտատիրոջ հետ։ Ավելին՝ փաստաբանը հիշեցրեց, որ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները սահմանվում են կառավարության որոշմամբ, ինչի սահմանադրականության հարցն այժմ վիճարկվում է ՍԴ-ում, ուստի՝ այն կասեցված է և ստացվում է, որ բլանկետային նորմը, որի վրա հղում է կատարվում, կասեցված է։
«Այսինքն՝ շինծու տեղեկությունների հիման վրա կասկածանք է, որը կվերածվի մեղադրանքի»,- նշեց նա՝ հավելելով, որ Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է։
Ձերբակալման որոշման դեմ բողոքում պաշտպանը վիճարկել է և՛ առնչություն չունենալու, և՛ հիմքերի մասով, մասնավորապես, ձերբակալման արձանագրության մեջ հնշված է, որ ձերբակալվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, բայց կասկածանքի էությունը կազմող գործողություններում նշված է, որ հոկտեմբեր ամսվա 10-ից հետո կատարվել են հրապարակումներ, մինչդեռ՝ նշված չէ, թե որն է եղել վերջին հրապարակումը և ենթադրվում է, որ միակ ժամկետը հոկտեմբերի 10-ն է, ինչից հետո չորս ամսից ավել ժամանակ է անցել։ Վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման որոշման մեջ նշել է փախուստի կանխման հանգամանքը, մինչդեռ ենթադրյալ արարքը կատարելուց անցել է չորս ամիս և Արա Սաղաթելյանը որևէ տեղ չի փախել, ուստի, փաստաբանի դիտարկմամբ, փախուստը կանխելը ևս իրավաչափ համարվել չի կարող։ Բացի դա՝ նշված էր, որ իրերում հայտնաբերվել են ուղղակիորեն հանցանքի կատարման մասին վկայող տեղեկություններ, բայց նշված չէր, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը։
«Արձանագրային ինչ-որ փաստեր էին նշվել, որոնք որևէ փաստական տվյալներով հիմնավորված չէին»,- նշեց նա։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արա Սաղաթելյանը հերքել է իր առնչությունը օգտատիրոջ, կասկածանքի էությունը կազմող տեղեկությունների հետ, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց այդտեղ ցուցմունք տալու բան էլ չկար, որովհետև որևէ տեղեկություն չուներ։ Ենոքյանը նշեց, որ անգամ ձերբակալման արձանագրությունից պարզ չէ, թե ինչ փաստական տվյալների վրա է այդպես համարվում, քննիչի որոշման հիման վրա խուզարկություններ է կատարվում։
«Նման անհասկանալի բաներ են կատարվում, միայն դատարանի վրա կարող ենք ապավինել։ Այս գործելաոճը դարձել է պրակտիկա»,- նշեց պաշտպանը։
Անդրադառնալով քննիչի որոշման հիման վրա կատարվող խուզարկությանը՝ պաշտպանը նշեց, որ պետք է քննիչի որոշման անթույլատրելիությունը հաստատվի, ապա վիճարկվի ձեռքբերված ապացույցների թույլատրելիությունը, սակայն այս պահին առաջնային է Արա Սաղաթելյանի ազատության հարցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ