ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն, ինչ ցանել են, դա էլ պետք է հնձեն, ժամանակին իրենք են ցանկացածին վիրավորել.Սոֆյա Հովսեփյանը` իշխանության նոր նախագծի մասին 02/20/2021 20:34 | ԼՐԱՀՈՍ
Խոսում ենք ժողովրդավարությունից, բայց դրանից հեռացել ենք: Այն ինչ ցանել են, դա էլ պետք է հնձեն, ժամանակին իրենք են ցանկացածին վիրավորել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ»-ի շրջանառած նախագծին, որով վարչապետին, պատգամավորներին վիրավորելու, զրպարտելու դեպքում սահմանված տուգանքը մի քանի անգամ կբարձրացվի, իսկ վիրավորանքը կրկնելու դեպքում անձը քրեական պատասխանատվության կենթարկվի:
Պատգամավորի արձանագրմամբ՝ ազատ խոսքը միշտ եղել է առաջնահերթություն, և բնակչությունը ինչ մտածել, ասել է, այնպես չէ, դա լավ բան է, ընդհակառակը՝ շատ տհաճ երևույթ է, բայց դա պետք է ոչ թե տուգանքներով լինի, այլ՝ կրթությամբ։ «Պետք է մարդու կրթությունը փոխեն, որպեսզի վիրավորելու փոխարեն կարողանան ավելի զուսպ, գրագետ իրենց խոսքը ներկայացնեն»,- նշել է պատգամավորը եւ ավելացրել. «Այսօր, եթե պատգամավորներն ի վիճակի չեն իրենց խոսքը զուսպ ներկայացնել, ապա մենք ինչ պիտի ակնկալենք այն մարդկանցից, ովքեր համապատասխան գիտելիքներ չունեն առավել կոռեկտ արտահայտվելու առումով»,-ասաց պատգամավորը:
Սոֆյա Հովսեփյանը նկատում է, որ սա իշխանության պաշտպանության ձևերից մեկն է.
«Չի կարելի մարդուն վախեցնել , պետք է ազատ արտահայտվի: Ժամանակին այսօրվա պատգամավորներն են նույն կերպ վարվել, երբ մերժում էին նախկին իշխանությանը: Ցավալի է, որ մենք ականատես ենք լինում նաև պատգամավոր եղած ժամանակահատվածում ոչ կոռեկտ խոսելաոճին»,-ասաց տիկին Հովսեփյանը՝ ընդգծելով, որ նախ պետք է օրինակ ծառայել, հետո նոր սովորեցնել:
« Մարդկանց պետք է սովորեցնել, այլ ոչ թե վախեցնել կամ տուգանել: Սա ինձ համար անընդունելի գործելաոճ է, երբ փորձում են վախեցնելով լուծումներ գտնել»,-ասաց պատգամավորը::
Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով նախագծի այն կետին, որով վիրավորանքը կրկնելու դեպքում անձը հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվի, ասաց.
«Լուրջ հանցագործներին չեն կարողացել ձերբակալեն, որոնց մեղադրել են կոռուպցիայի, թալանի և մարդասպանության համար: Ձերբակալել քաղաքացիներին այն բանի համար, որ նա կարող է վիրավորել պատգամավորին կամ ոչ պատշաճ արտահայտվի, դա նշանակում է, որ երկրի կեսին պետք է կալանավորեն»:
Պատգամավորի խոսքով՝ իշխանության գործառույթը պետք է լինի հասկանալ՝ ինչ խնդիր է ծագել երկրում և ինչ լուծում պետք է տալ, այլ ոչ թե նայեն՝ ով իրենց ինչ ասեց.
«Ասում են այն, ինչի արժանանում եք՝ ձեր ոչինչ չանելով»,-ընդգծեց պատգամավորը:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք անհրաժեշտություն չկա ևս մեկ նախագիծ մշակել, որը կվերահսկի պատգամավորների կամ վարչապետի հաղորդած տեղեկությունը, Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ սրանով պատգամավորները կկաշկանդվեն և կվերացվի նրանց վերահսկողական գործառույթը.
«Եթե քաղաքական գործիչը տարբեր հարցերում պետք է գերկաշկանդված լինի և խնդիրը տեսնելուց չբարձրաձայնի, ապա այստեղ վերահսկողական գործառույթն էլ է կորում:
Պատգամավորը տեսնում է խնդիր, ուսումնասիրում է և հաղորդում է տալիս, որ կա այս խնդիրը, կարող է դա զրպարտություն դիտարկվի այն դեպքում, երբ պետք էր կոնկրետ իրավապահ մարմիններն աշխատեին: Ստացվում է՝ պետք է պատգամավորի նկատմամբ զրպարտության հոդված կիրառվի, եթե կան ակնհայտ խնդիրներ և այդ խնդիրները այս կամ այն ճանապարհով կոծկվում էին և չեն դիտարկվում: Ստացվում է թիրախավորվելու է պատգամավորը, այստեղ վերահսկողական գործիքը, եթե կիրառվի դ դառնալու է լուրջ խնդիր: Շատ հարցեր են լինում, երբ տեսնում ես ակնհայտ պաշտոնական դիրքի չարաշահում, որպես պատգամավոր դրա մասին խոսում ես, կարող է դա շատ հեշտությամբ իրավապահ մարմինների և դատախազության ոչ պատշաճ գործունեության արդյունքում դառնա զրպարտություն»,-ասաց տիկին Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից