Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. նրանք ԱԱԾ են հրավիրվել՝ մեղադրանք առաջադրելու 02/20/2021   12:17  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և երեկ ձերբակալված երկու քաղաքացիները հրավիրվել են ԱԱԾ՝ մեղադրանք առաջադրելու համար։ Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է հետապնդում մինչև ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ համատեղ քննելու համար, որ նրանց անազատության մեջ պահելու հավանականությունը մեծանա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահնանադրագետ Գոհար Մելոյանի և քաղաքացի Մհեր Ավագյանի բնակարանները, աշխատասենյակները, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու կասկածանքով։

Արա Սաղաթելյանի փաստաբան Ենոքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է։ Փաստաբանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ Արա Սաղաթելյանի և մյուսների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակ էլ «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից գրառումներ են արվել, ինչը վկայում է, որ նրանք որևէ առնչություն չունեն այդ օգտատիրոջ հետ։ Ավելին՝ փաստաբանը հիշեցրեց, որ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները սահմանվում են կառավարության որոշմամբ, ինչի սահմանադրականության հարցն այժմ վիճարկվում է ՍԴ-ում, ուստի՝ այն կասեցված է և ստացվում է, որ բլանկետային նորմը, որի վրա հղում է կատարվում, կասեցված է։

«Այսինքն՝ շինծու տեղեկությունների հիման վրա կասկածանք է, որը կվերածվի մեղադրանքի»,- նշեց նա՝ հավելելով, որ Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է։

Ձերբակալման որոշման դեմ բողոքում պաշտպանը վիճարկել է և՛ առնչություն չունենալու, և՛ հիմքերի մասով, մասնավորապես, ձերբակալման արձանագրության մեջ հնշված է, որ ձերբակալվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, բայց կասկածանքի էությունը կազմող գործողություններում նշված է, որ հոկտեմբեր ամսվա 10-ից հետո կատարվել են հրապարակումներ, մինչդեռ՝ նշված չէ, թե որն է եղել վերջին հրապարակումը և ենթադրվում է, որ միակ ժամկետը հոկտեմբերի 10-ն է, ինչից հետո չորս ամսից ավել ժամանակ է անցել։ Վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման որոշման մեջ նշել է փախուստի կանխման հանգամանքը, մինչդեռ ենթադրյալ արարքը կատարելուց անցել է չորս ամիս և Արա Սաղաթելյանը որևէ տեղ չի փախել, ուստի, փաստաբանի դիտարկմամբ, փախուստը կանխելը ևս իրավաչափ համարվել չի կարող։ Բացի դա՝ նշված էր, որ իրերում հայտնաբերվել են ուղղակիորեն հանցանքի կատարման մասին վկայող տեղեկություններ, բայց նշված չէր, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը։

«Արձանագրային ինչ-որ փաստեր էին նշվել, որոնք որևէ փաստական տվյալներով հիմնավորված չէին»,- նշեց նա։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արա Սաղաթելյանը հերքել է իր առնչությունը օգտատիրոջ, կասկածանքի էությունը կազմող տեղեկությունների հետ, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց այդտեղ ցուցմունք տալու բան էլ չկար, որովհետև որևէ տեղեկություն չուներ։ Ենոքյանը նշեց, որ անգամ ձերբակալման արձանագրությունից պարզ չէ, թե ինչ փաստական տվյալների վրա է այդպես համարվում, քննիչի որոշման հիման վրա խուզարկություններ է կատարվում։

«Նման անհասկանալի բաներ են կատարվում, միայն դատարանի վրա կարող ենք ապավինել։ Այս գործելաոճը դարձել է պրակտիկա»,- նշեց պաշտպանը։

Անդրադառնալով քննիչի որոշման հիման վրա կատարվող խուզարկությանը՝ պաշտպանը նշեց, որ պետք է քննիչի որոշման անթույլատրելիությունը հաստատվի, ապա վիճարկվի ձեռքբերված ապացույցների թույլատրելիությունը, սակայն այս պահին առաջնային է Արա Սաղաթելյանի ազատության հարցը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:43 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍԿարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
21:34 19/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱրա Սաղաթելյանը բերման է ենթարկվել
20:47 21/12/2020  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ղեկավարվում է իր անձնական վախերով. Սաղաթելյան
20:31 21/12/2020  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին ընտրել էր ընտրողների 34 տոկոսը, որն այլեւս վաղուց չկա, նա պետք է հեռանա քաղաքականությունից. Արա Սաղաթելյան
17:17 21/12/2020  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ դատարանը հաստատեց՝ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ
21:43 04/12/2020  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը բողոքարկել է Արա Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի և մյուսների ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումները
21:05 02/12/2020  |  Քաղաքացիական իրավունքԱրա Սաղաթելյանին զրպարտելու համար «ֆեյքերի» ֆաբրիկայի Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացվի 3 մլն դրամի պահանջով. Այն կուղղվի զինվորների ապահովագրության հիմնադրամին
20:00 27/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այդ հայտարարությունը ցինիզմի գագաթնակետն է. Արա Սաղաթելյան
19:28 27/11/2020  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը պատերազմ չի ուզում. Արա Սաղաթելյան
18:52 27/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբ դու խնդրողի կամ վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին. Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Արխիվ

[]