ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ.Միքայել Մինասյան 02/20/2021 12:29 | Մեկնաբանություն
Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը.
«Երեկ ձերբակալված Բեքարյանն ու Սաղաթելյանը Ադրբեջանի իշխանությունների հայադավ գործին օր ու արև չտվողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացավանքն ու Բաքվի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տվել ապրիլյանի միջազգային տեղեկատվական հաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնե՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։
Կարենը միջազգային դիվանագիտության և ռեգիոնալ քաղաքականության փայլուն գիտակ է, ով վերջին 10 տարում հետևողականորեն դիմակազերծել է Բաքվի հայատյաց քաղաքականությունը ու երբեք էլ չի լռել այս տհասների ամեն հերթական հիմարությունը մատնացույց անելուց՝ բայցև միշտ ճիշտ ճանապարհը ցույց տալով։ Արիկի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացության տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական բոլոր մնացած վայրագություները՝ իրականությունն այլևս միշտ կլինի միջազգային հանրության համար հասանելի։ Արիկի շնորհիվ միջազգային մամուլը տարիներ շարունակ և հատկապես ապրիլյանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտությանը, թև ու թիկունք էր, ի տարբերություն վերջին պատերազմի տոտալ անտերության։
Պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք երկուսով հենց Արցախից միջազգային հանրությանը պատմել են, թե ինչ է կատարվում, ինչպես է Ադրբեջանը հրթիռակոծում խաղաղ բնակչությանը, ինչպես է օգտագործում քիմիական զենք ու արգելված զինատեսակներ։ Նրանք էին, որ օգնում էին Շուշիի եկեղեցում վիրավորներին և համակարգում սակավաթիվ միջազգային մամուլի աշխատանքը Արցախում։
Այդ 44 օրերին ֆեյքերով ու տականք խոսնակներով Նիկոլը խաբում էր հայ ժողովրդին, մոլորեցնում պատերազմի ընթացքի մասին, գաղտնի պահում զոհերի իրական թիվը, հանձնում Շուշին, ստորագրում կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ու շատ բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարենին բռներ։ Որովհետև նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկա ու չի լինի։
Եվ հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թե ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզվում են, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը։ Տղերքը ձերբակալվեցին, ու պարզվեց, որ երբ հայրենիքը արնաքամ է լինում, ԱԱԾ-ի միակ գործը դավաճանների կլանի կացին աշխատելն է։
Հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, երևում է, որ երբ սովը չոքել է մարդկանց դռանը, ինչով է զբաղված կառավարությունը, ինչպես են լռում միջազգային դեսպանությունները և չակերտավոր իրավապաշտպանները։
Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը։ Արիկն ու Կարենը ազնիվ ու ազնվական մարդիկ են, դա ո’չ հիմա պարզվեց, ո’չ էլ կփոխվի այս ձերբակալությունից հետո։ Կասկած չունեմ, որ մյուս երկու անձանց ձերբակությունն էլ շոու, որը կուլմինացիան լինելու է ԱԱԾ հերթական էժանագին ֆիլմը՝ կանխատեսելի ավարտով ու սցենարի հեղինակաների համար հուզիչ ու դրամատիկ ավարտով, որը ես խոստանում եմ իրենց։
Ինչ վերաբերում է կեղտոտբերան ֆեյքին, ապա որքան հասկանում եմ, նա շարունակում է թաղել իր նմաններին՝ իշխանական կեղտոտբերան ֆեյքերին ու ֆեյքերի ղեկավար Նիկոլին։ Ու մոտենում է այն օրը, որ տղերքին ներկայացված նույն մեղադրանքով կձերբակալվեն այսօրվա թատրոնի մասնակիցները՝ քննիչները, դատախազները, դատավորները։
Սկզբում դուք դարձաք տականք, հետո խայտառակելով ձեր ծնողներին՝ սկսեցիք կոչվել անբարոյականի ծնունդ, իսկ հիմա ձեր պատճառով ձեր երեխաներն էլ դարձել են վիժվածքի սերունդ։ Իսկ անբարոյականի ծնունդներն ու վիժվածքի սերունդները մեր երկրում տեղ չունեն: Դուք այս ամենը ձեր ձեռքով ձեր երեխաների գլխին սարքեցիք՝ գիտակցված, թե ոչ, կարևոր չէ, քանի որ բացատրություններն ու արդարացումները ոչ ոք հաշվի չի առնելու։
Հ.Գ. Արիկն ու Կարենը երկար ժամանակ է թարմ գրականություն ընթերցելու ժամանակ չեն ունեցել։ Պահեք այնքան, որ գոնե հասցնեն մի գիրք կարդան։
Հ.Գ.Գ. Տղաների գործերը քննող դատավորների անուններն արդեն հայտնի են։ Շուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ»,-գրել է Միքայել Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից