ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու և ժողովրդի արյունը թափելու գնով իշխանության մնալու համար». Բագրատ Եսայան 02/19/2021 12:37 | ԼՐԱՀՈՍ
«ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական հոգեվարքի մեջ է և փորձ է անում փրփուրներից կախվել: Նախօրեին Գյումրի կատարած այցի ընթացքում, հայտնի մարդկանց միջոցով ակնհայտ բեմադրված դրվագները հենց այս մասին են խոսում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ նշելով, որ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա բռնապետություն հաստատելու իր երազանքը։ «Վստահեցնում եմ, որ աշխարհի որևէ երկրում նման կեպով վարկաբեկված և պետությունն աղետի և կործանման հասցրած անձն ի վիճակի չէ ոչ միայն բռնապետություն հաստատել, այլև ամբողջական վերահսկողություն իրականացնել պետական համակարգի բոլոր ոլորտների նկատմամբ՝ ժողովրդին ահ ու սարսափի մթնոլորտում»,- ընդգծել է անդամ Բագրատ Եսայանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 17-ին Շիրակ կատարած այցի մասին կառավարությունը տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե, իբր, բնակիչները որոշ գյուղական վայրերում կանգնեցրել են Փաշինյանի շարասյունն ու իրենց վստահությունը հայտնել նրան։ Սակայն տեսանյութն իրականում պարունակում էր ատելության եւ բռնության քարոզ. Կառավարության տեսանյութում քարոզվում էր վերացնել «ռոբասերժական կլանին»։
Իրեն զրպարտելու կամ վիրավորելու համար սահմանած տուգանքները, հատուկ դատարաններ կազմակերպելը, օր ու մեջ պետական ապարատի աշխատակիցներին փոփոխելը և նմանօրինակ անտրամաբանական քայլերը, ըստ Բագրատ Եսայանի, մեկ նպատակի են ծառայում՝ հնարավորինս երկար կառչած մնալ իշխանական աթոռից, թեկուզև՝ նվաստացուցիչ պայմաններում, այնուամենայնիվ, շարունակել պաշտոնավարումը. «Հողատուի նկատմամբ հասարակական մերժումն ու արհամարհանքն այսօր այնքան խորն է, որ պետական ապարատն, ուղղակի, կաթվածահար է եղել: Մնացյալը խիստ էժանագին քարոզչություն է, որն, իրեն քաղաքական գործիչ համարող անձը, ողջ վարչական ռեսուրսով և վաղուց մերժված ու պարտվողական գաղափարախոսությամբ փորձում է ներկայացնել, իբր ժողովրդի վստահություն, ինչն ակնհայտ կերպով ոչ միայն չկա, բացակայում է, այլև տեղը զիջել է խորը արհամարհանքին ու ատելությանը»:
Առաջիկա օրերի համար Բագրատ Եսայանը քաղաքական ակտիվ պայքարի դրսևորումներ է կանխատեսում. «Քանի դեռ վարչապետ աշխատող անձը չի հասկացել, որ երկիրը փրկելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տրամաբանական ելքն իր ինքնակամ հեռացումն է, նա քաղաքական երկխոսությունից դուրս՝ շատ ավելի խիստ ու կոշտ փողոցային պայքարի դրսևորումների հետ է առճակատվելու: Ուրիշ ճանապարհ, ուղղակի չկա: Երկրում ստեղծված անելանելի այս իրավիճակը շտապ լուծում է պահանջում, իսկ այդ լուծումն իր հեռացմամբ է լինելու:
Պարտադրված պատերազմի և դրա դավադիր ու խայտառակ պարտությունից հետո, անգամ հիմա նա զբաղված է իր սիրելի զբաղմունքով՝ հասարակությունը պառակտելու, երկրի ներսում վտանգավոր բևեռացումները սրելու, մարդկանց իրար դեմ հանելու, ատելության էսկալացիա իրականացնելու գործով:
Հետաքրքիր է՝ ինքը կարդո՞ւմ է իր ուղիղ միացումների տակ գրված մեկնաբանությունները, որտեղ հարյուրավոր մարդիկ, արդեն հայհոյանքից անցել են սպառնալիքներին, որը շուտով բռնության կոչերից շ կոնկրետ գործողությունների է վերածվելու, ինչը Հայաստանի այսօրվա դրության պայմաններում, ուղղակի, աղետաբեր կարող է լինել: Այլ կերպ ասած, այս մարդը քաղաքացիական պատերազմի ուղին է ընտրել, և ես չեմ կասկածում, որ նա ամեն ինչ անելու է՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու և ժողովրդի արյունը թափելու գնով մնալ իշխանության, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ, նույնիսկ այդ ճանապարհով, իշխանության ղեկին մնալու որևէ շանս նա այլևս չունի»:
Վերջինս նկատում է՝ Փաշինյանի նկատմամբ հասարակական ատելություն ալիքն այնքան մեծ է, որ ինքն այլևս չի պատկերացնում, թե ովքե՞ր են լինելու այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհելու հաշվին, կգնան դավաճան իշխանությանը և դրա անփառունակ ղեկավարին պաշտպանելու ուղիով: Ամփոփելով զրույցը, Բագրատ Եսայանը վստահություն է հայտնում՝ նույնիսկ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որ դեռևս ճիգեր են գործադրում մնալու իրենց պետական գործառույթների շրջանակներում, երբ տեսնեն, թե ինչպես է սեփական աթոռը պահելու համար երկրի առաջին դեմքը գնում ժողովրդի արյունը թափելու ճանապարհով, նույնիսկ այդ կառույցները շատ արագ վայր կդնեն իրենց զենքերն ու կմիանան ժողովրդին:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից