ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը փորձում է քաղաքական նոր օրակարգ ձեւավորել, թե հասարակությունը պահանջում է վարչապետից ավելի կոշտ գործողությունների անցնել ընդդիմության հանդեպ. քաղտեխնոլոգ 02/19/2021 15:21 | ԼՐԱՀՈՍ
Փորձ է արվում քաղաքական օրակարգի մեջ դնել վարկած, որ հասարակության մի հատվածը պահանջում է գործող վարչապետից թավիշը դադարեցնել և ավելի կոշտ գործողությունների անցնել ընդդիմության հանդեպ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով` Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 17-ին Շիրակ կատարած այցի մասին կառավարությունը տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե, իբր, բնակիչները որոշ գյուղական վայրերում կանգնեցրել են Փաշինյանի շարասյունն ու իրենց վստահությունը հայտնել նրան։ Սակայն տեսանյութն իրականում պարունակում էր ատելության եւ բռնության քարոզ. Կառավարության տեսանյութում քարոզվում էր վերացնել «ռոբասերժական կլանին»։
«Ռոբասերժական կլանը կերել է այս ժողովրդին, վերացրեք այդ կլանին: Թող մի հատ էլ ընտրություն լինի և ժողովուրդը կապացուցի՝ ով, ով է և նրանց պատմության աղբանոցը կնետի»,-դիմելով Փաշինյանին՝ ասվում էր կառավարության տարածած տեսանյութում։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը այս քայլը որակեց քարոզչական հնարք, գործողությունների շարք, որը պետք է իբրև որոշակի եզրակացությունների բերի իշխանությանը և իշխանությունը, որպես ժողովրդի իշխանություն, պետք է արձագանքի այդ պահանջին.
«Հետագայում եթե իշխանությունը փորձի ռեպրեսիվ մեթոդների անցնի ընդդիմության նկատմամբ, կպատճառաբանի, որ նման հասարակական պահանջ էր ձևավորել երկրում»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Փորձագետը նկատում է, որ իշխանությունը նման քայլերով հակախաղեր ստեղծելու փորձեր է անում.
«Հասարակության մեջ կա մեծ զանգված, որը պահանջում է գործող իշխանության հրաժարականը, իշխանությունն էլ փորձում է հակախաղ ստեղծել և քաղաքական օրակարգեր ձևավորել: Հասարակության մեջ ատելությունն այնքան մեծ է, որ այն նվազեցնել կամ ավելացնել հնարավոր չէ: Երբ վարչապետը ճանապարհին չորս անգամ իջնում է, և ճանապարհին նրան 15-20 հոգի են դիմավորում նույն հարցերն են տալիս, նույն ֆրազներով խոսում են , այն զգացումն է, որ դա ինչ-որ բեմականացում է»,-ասաց զրուցակիցը:
Քաղտեխնոլոգը միևնույն ժամանակ նկատում է, որ նույնիսկ կապիտուլյացիայից հետո հասարակության մեջ կա զանգված, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին.
«Անզեն աչքով երևում է նաև, որ վարչապետի աջակիցների թիվը զգալիորեն նվազել է: 2020թ-ին շատ բան տեղի ունեցավ, որը չէր կարող ինչ-որ կերպ չազդել մարդկանց տրամադրությունների վրա, հակառակ դեպքում դա կնշանակեր, որ մենք չունենք ադեկվատ ժողովուրդ: Երբ 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը գնում էր Գյումրի, ամեն գյուղի մոտ հազարավոր մարդիկ էին մոտենում, իսկ հիմա այնտեղ տեսանք կային ընդամենը 20 հոգի, որոնք նույն ֆրազներով էին Փաշինյանին դիմավորում, նույն հարցերն էին բարձրացնում, կասկածելի էլեմենտներ կային, որ այնտեղ շոու էր կազմակերպված»,-նկատում է փորձագետը:
Քաղտեխնոլոգը բնական է համարում, որ իշխանությունը փորձում է քաղաքական նոր օրակարգ ձևավորել.
«Քաղաքական պայքար է, պետք է լինի այդ ամենը, ուղղակի շատ բաներ ակնհայտ են արվում առանց կրեատիվի, դա պայմանավորված է նրանով, որ ոչ թե չեն ուզում անել, այլ ռեսուրս չունեն այդքան»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղաքագետը նաև նկատում է, որ երբ ընդդիմությունը համակարգված է աշխատում, հազարավոր մարդկանց կարողանում է փողոց հանել, իսկ իշխանությունը իր փողոցի ռեսուրսը դեռևս ի ցույց չի դրել, ապրում է հին հիշողություններով.
«Եթե համարենք, որ այսօրվա ընդդիմությանը չի հաջողվում իր կողմնակիցներին փողոց հանել, իսկ իշխանությունն էլ ակնհայտորեն նման ռեսուրսներ չունի, ապա կարող ենք արձանագրել, որ տվյալ պահին ժողովուրդն ապատիայի մեջ է գտնվում՝ ո՛չ իշխանությանն է աջակցում, ո՛չ էլ՝ ընդդիմությանը»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից