ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանին վիրավորելը քրեականացվում է. Իսկ ինչպես է որոշվելու կարծիքը, գնահատականը վիրավորանք է, թե ոչ. Փաստաբանն ահազանգում է՝ իշխանությունը նոր լծակներ է ստեղծում 02/19/2021 17:18 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունը փորձում է օրինագծի միջոցով հավելյալ զսպող լծակներ ունենալ՝ կոնկրետ անձանց նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել պետական ծառայողներին, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին վիրավորելը կամ զրպարտելը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել 317.1 հոդվածը՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը, որի համաձայն՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը`կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2-րդ կետի համաձայն ՝ եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք, որ թեև նախագծում նշվում է պետական ծառայողների և հանրային ծառայողների մասին, սակայն Հովհաննիսյանը գտնում է, որ միտումը հիմնականում ուղղված է ոստիկանների գործողությունների վերաբերյալ վիրավորանքներին։
Որպես նախագծի հիմնավորում ներկայացված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայի անորոշությունը և իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առաջացած խնդիրները, մինչդեռ փաստաբան Վահան Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դա հիմնավորում չէ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հանցակազմն առավել, քան որոշակի է և իրավակիրառ պրակտիկայում անորոշության, արարքի քրեաիրավական որակման հետ կապված որևէ խոչընդոտ չի եղել։
316-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է պատասխանատվություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի համար, այսինքն, գործ ունենք օբյեկտիվ կողմի բոլորովին այլ գործողության, արարքի հետ, ինչի մեջ չի ներառվում ոչ վիրավորանքը, ոչ զրպարտությունը և նորմի անգամ ամենաանորոշ մեկնաբանման դեպքում հնարավոր չէ ասել, որ վիրավորանքի կամ զրպարտության հետ գործ ունենք։ Փաստաբանի խոսքով՝ հիմնավորումը, թե 317.1 հոդվածը ներդրվում է ՀՀ քրեական օրենսգրքում՝ ի որոշակիացում 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ անհիմն է։ Բացի այդ՝ ցանկացած իրավահարաբերություն մեկ օրենսգրքի դաշտից մյուս օրենսգրքի դաշտ տեղափոխելու համար, այսինքն՝ դրա հասարակական վտանգավորության աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծություններ՝ հասարակական հարցումներ, փորձագիտական վերլուծություններ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություններ, որ նախկինում զրպարտությունը և վիրավորանքը եղել է քիչ վտանգավոր, իսկ ներկայումս նրա վտանգավորությունը բարձրացել է այն աստիճան, որ անհրաժեշտ է այդ հարաբերությունն արդեն ներառել քրեական իրավունքի դաշտ և նախատեսել պատասխանատվություն։
«Այդպիսի որևէ բան չկա ինչպես նախորդ օրինագծերում, այնպես էլ՝ այս օրինագծում։ Հետևաբար՝ սա ևս մեկ անգամ փաստում է, որ օրինագծի նպատակն իշխանության համար կոնկրետ անձանց նկատմամբ որոշակի հավելյալ զսպող լծակներ ունենալն է՝ անձանց մղելու քրեական իրավունքով պատժվող որոշակի գործողություններ չկատարելուն»,- նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նախագծում առանձնացրեց մեկ անորոշություն ևս, որը կապված է նախագծի՝ 317.1 հոդվածի 2-րդ մասի հետ, որով պատասխանատվություն է նախատեսում, եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային։
«Եթե ԶԼՄ-ներում հրապարակելու մասին ամեն ինչ հասկանալի է, ապա «հրապարակային» տերմինի մեկնաբանությունը նախագծում չկա, հետևաբար՝ հասկանալի չէ, թե հրապարակային ասելով ինչ նկատի ունեն։ Օրինակ՝ ոստիկանին վիրավորել են իր ընկերոջ ներկայությամբ և չկա հանրություն, չկան այլ անձինք, դա հրապարակային վիրավորանք է, թե ոչ։ Կոնկրետ անձին՝ ոստիկանին կամ իշխանության ներկայացուցչին վիրավորելը, երբ ընդհանրապես այլ անձ չկա՝ բացի վիրավորողից և ոստիկանից, դա հրապարակային է, թե ոչ։ Այսինքն՝ որքան է հրապարակայինի հանրային չափանիշը, քանի անձից է սկսում լինել հրապարակային »,- նշեց նա՝ ընդգծելով, որ որևէ որոշակիություն չկա այդ մասին, իսկ իրավական անորոշությունը հերթական անգամ իշխանությունն օգտագործում է ի նպաստ իրեն՝ ցանկացած իր համար անհաճո արարք որակելով տվյալ օրենսգրքի հոդվածով։
Բացի դա՝ փաստաբանն անորոշություններ է տեսնում նաև «վիրավորանք»-ի հետ կապված, մասնավորապես, եթե զրպարտությունը կարող ենք որակել իրականությանը չհամապատասխանող որոշակի տեղեկություն, ապա ինչպես կարող ենք որակել, թե որն է վիրավորանք ։
«Օրինակ՝ եթե ոստիկանին ասենք, որ լավ չի կատարում իր ծառայողական պարտականությունները՝ դա վիրավորանք է, թե ոչ կամ, եթե ասենք, որ անձի նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն է գործադրում, որի իրավունքը չունի, դա վիրավորանք է, թե ոչ։ Ի վերջո՝ որն է այդ վիրավորանքը, անձն իր վարքագիծն ինչ նորմի համաձայնեցնի, որ այդ վիրավորանքը չտա։ Այսինքն՝ սեռական վիրավորանքը կարող է լինել վիրավորանք, բայց եթե դա սեռական վիրավորանք չէ, ապա որն է մնացած բոլոր դեպքերում այդ վիրավորանքի բնորոշումը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ նախկինում դա ապաքրեականացվել էր Եվրոպական կառույցների ազդեցության ներքո, Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով, որ նախկինում ապաքրեականացվել է, քանի որ միջազգային փորձն է գնում դրան, որ զրպարտությունը և վիրավորանքը քաղաքացիաիրավական հարաբերություններ են և պետք է կարգավորվեն քաղաքացիական օրենսգրքով, դրանց հանրային վտանգավորությունն այն աստիճան չէ, որ դրա համար անձին քրեական մեղադրանք առաջադրվի։
«Ի հակառակ միջազգային իրավական միտումների՝ մեր իշխանությունը մեր քրեական օրենսգիրքը դարձնում է առարկայական այն աստիճան, որ այն կարող է դառնալ նաև բազմահատոր ինչ-որ գիրք։ Այն աստիճան են քրեականացնում ցանկացած արարք։ Սա հակառակ է միջազգային բոլոր իրավական միտումներին»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական պատժի սպառնալիքով զրկում են թե՛ ԶԼՄ-ներին, թե՛ կոնկրետ անձանց՝ իրենց կարծիքն արտահայտելուց։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից