ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն ցանկանում էր, որ Տարոն Մարգարյանը ՌԴ-ից չվերադառնա՝ լրատվական «բում» ապահովելու համար. պաշտպան 02/19/2021 20:36 | Քրեական խրոնիկոն
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք չի տվել, հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որովհետև իր պաշտոնավարման ընթացքում որևէ հանցավոր արարք թույլ չի տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Բենիկ Գալստյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ՔԿ-ն նախօրեին հաղորդագրություն է տարածել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ նախաքննական մարմնի՝ Մարգարյանը նախաձեռնել է Երևան քաղաքի որոշ դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ՝ նպատակ ունենալով այդ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ։ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջադրված մեղադրանքն անհասկանալի է և անորոշ, ինչի կապակցությամբ միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ հստակեցնելու մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ պարզաբանելու մեղադրանքի էությունը, սակայն մինչ օրս միջնորդության պատասխանը չի ստացել։ Բացի դա՝ արդեն հարցաքննության ընթացքում պաշտպանը միջնորդել է տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմված է մեղադրանքը ։
«Պարոն Մարգարյանն՝ իր պաշտոնի բերմամբ շփվել է միլիոնավոր փաստաթղթերի հետ՝ առանց չափազանցնելու և, բնականաբար, չի կարող հիշել օրինակ՝ 5-6 տարի առաջ ինչ- որ տարածքում ինչ -որ փաստաթուղթ տեսել է, թե ոչ»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ այդ միջնորդության վերաբերյալ ևս որևէ պատասխան չի ստացել։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Մարգարյանի մասնակցությամբ նախկինում քննչական գործողություններ չեն եղել, մասնավորապես, Մարգարյանը հարցաքննության է հրավիրվել մեկ անգամ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն այդ ընթացքում նա կորոնավիրուսով հիվանդ լինելու հանգամանքով պայմանավորված ինքնամեկուսացած է եղել և տնային պայմաններում բուժում ստացել, քննչական մարմին համապատասխան բժշկական փաստաթղթեր են ներկայացվել։ Արդեն փետրվար ամսին Մարգարյանը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո ցանկություն է հայտնել վերականգնման փուլում ստուգումներ անցնել ՌԴ-ում և փետրվարի 7-ին մեկնել է ՌԴ՝ բուժզննություն անցնելու համար, այցը պետք է տևեր մոտ 10 օր։
«Արդեն փետրվարի 7-ին, երբ պարոն Մարգարյանը մեկնել է ՀՀ-ից, փետրվարի 8-ին քննիչը որոշում է կայացրել՝ պարոն Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Փետրվարի 11-ին, երբ տեղեկացել ենք այդ մասին, քննիչին հայտնել ենք, որ Տարոն Մարգարյանը տեղյակ է, որ իրեն որպես մեղադրյալ եք ներգրավել, այժմ նա գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ բուժզննության համար, սակայն, իմանալով, որ իրեն մեղադրյալ եք ներգրավել, պարտավորվում է հնարավորինս շուտ վերադառնալ ՀՀ և նշել ենք, որ կվերադառնա ՀՀ՝ մոտակա չվերթով՝ փետրվարի 13-ին»,- նշեց նա՝ հավելելով, որ ուշ երեկոյան Մարգարյանը վերադարձել է ՀՀ և փաստաթղթային գործընթացներ անցնելուց հետո փետրվարի 14-ին՝ ժամը 00։40-ին ներկայացել են վարույթն իրականացնող մարմին, որտեղ կազմվել է համապատասխան արձանագրություն և Մարգարյանին առաջադրվել մեղադրանք։ Բացի դա՝ պարզվել է, որ փետրվարի 11-ին Տարոն Մարգարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում է կայացվել, ընդ որում, այն օրը, երբ Մարգարյանը պարտավորվել է, որ ՀՀ կվերադառնա փետրվարի 13-ին։ «Այսինքն՝ քննիչը գիտեր Մարգարյանի գտնվելու վայրը, Մարգարյանի հետ ուներ պայմանավորվածություն, որ փետրվարի 13-ին ինքը վերադառնալու է, բայց փետրվարի 11-ին որոշել է հետախուզում հայտարարել Տարոն Մարգարյանի նկատմամբ»,- նշեց Գալստյանը։
Փաստաբանը նկատեց՝ քրեական գործը հարուցվել է դեռևս 2018թ օգոստոս ամսից, այս ընթացքում Մարգարյանը պարբերաբար մեկնել է ՀՀ-ից և միշտ վերադարձել, մշտական բնակության վայրը ՀՀ-ն է։
Հարցին, թե արդյո՞ք կան տեղեկություններ՝ Մարգարյանի դեմ ցուցմունք կա, թե ոչ, Գալստյանը պատասխանեց, որ ամենայն պատասխանատվությամբ կարող է ասել, որ նման ցուցմունք չկա ։
«Այն գործառույթները, որոնց մեջ մեղադրում են մի շարք անձանց, այդ թվում՝ Տարոն Մարգարյանին, նա թե՛ օրենքի ուժով, թե՛ փաստացի չէր կարող իրականացնել կամ չէր կարող հսկողություն իրականացնել՝ այդ գործընթացներում։ Ինչ-որ աճուրդի մասին է խոսքը գնում, մինչդեռ՝ աճուրդն ունի հատուկ, օրենքով սահմանված կարգ։ Աճուրդն անցկացվում է աճուրդային հանձնաժողովի կողմից, որտեղ պարոն Մարգարյանը որևէ անելիք և ասելիք չունի՝ թե՛ օրենքի ուժով, թե՛ փաստացի»,- նշեց Բենիկ Գալստյանը։
Ճշգրտող հարցին՝ արդյոք պաշտպանը հերքում է, որ վաճառքը եղել է շուկայականից էականորեն ցածր գնով, Գալստյանը նշեց, որ չի հերքում, այլ՝ հաղորդագրության մեջ առկա ձևակերպումներն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև աճուրդի վաճառքի իրականացումն արդեն իսկ գնի որոշում է, բացի դա, թեկուզ քննիչն այլ մոտեցման կողմնակից է, պետք է առնվազն ինչ-որ փաստաթուղթ ունենան, որ գույքի իրական արժեքն այսքան է, բայց վաճառվել է այնքան, մինչդեռ՝ քրեական գործով ապրանքագիտական եզրակացություն առկա չէ։
«Գոնե քննչական մարմինը բերեր ասեր, որ նմանատիպ գույքեր եղել են 100 հատ, որոնցից 99-ի վաճառքն աճուրդով եղել է, ենթադրենք 100 դրամով, իսկ այս մեկ գույքի վաճառքն աճուրդով եղել է 100-ից 30 դրամով պակաս։ Չկա նման տվյալ։ Այսինքն՝ մեղադրանքի որոշման մեջ «շուկայականից էականորեն ցածր գնով» նշումը, չգիտեմ, քննիչի վառ երևակայության արդյունքն է, թե ինչ է, բայց չունի փաստական հիմք»,- նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ շատ այլ ձևակերպումներ չունեն և երբեք չեն կարող ունենալ որևէ փաստական հիմք, «գործը ջուր» է և այն Մարգարյանի հետ որևէ կապ չունի։
Ըստ փաստաբանի՝ եթե գործը Մարգարյանի հետ գոնե մի փոքր կապ ունենար, մեղադրանք կառաջադրեին ավելի վաղ, ոչ թե՝ երեք տարի կսպասեին և որևէ բան գործով, ըստ էության, չի արվել։ Իսկ թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրում միայն երեք տարի անց՝ փաստաբանը նշեց, որ միայն ենթադրություններ կարող է անել, որոնք որոշակի փաստական հիմք ունեն։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ուզում էին, որ պարոն Մարգարյանն ուղղակի ՌԴ-ից չվերադառնա։ Այսինքն՝ փետրվարի 8-ին մեղադրյալ էին ներգրավել, իրեն այստեղից տեղեկացրել էին, որ որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, պարոն Մարգարյանն էլ վախենա և չվերադառնա ՀՀ։ Իրենք էլ մի հատ հայտարարություն կանեին, որ Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ են ներգրավել, նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել և լրատվական «բումը» կապահովեին, բայց պարոն Մարգարյանը չվախեցավ, որովհետև պարոն Մարգարյանը՝ որպես կանոն չի վախենում, 2018թ իր սովորական կյանքով ապրում է ՀՀ-ում՝ ընտանիքի հետ, վերադարձավ ՀՀ, որը շատ անսպասելի էր քննչական մարմինների համար։ Հիմա էլ ինչ-որ գործողություն պետք է անեին լրատվական «բումն» ապահովելու համար, մամուլի հաղորդագրություն տարածեցին»,- նշեց նա՝ հավելելով, որ մինչ ՔԿ հաղորդագրությունը հակված չէին հրապարակայնացնել սա, որովհետև այս հանգամանքն ինքնին վատ է անդրադառնում նաև Երևան համայնքի հեղինակության վրա և բազմաթիվ մարդիկ կան, ում իրավունքների վրա սա ազդելու է, այդ անձինք օրինական կարգով տիրապետում և տնօրինում են այդ գույքին, այդ մարդիկ կապ չունեն ոչ Տարոն Մարգարյանի հետ, ոչ որևէ պաշտոնատար անձի հետ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ