ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՏԿԵՆ նախարարն այցելել է 50-ից ավել դպրոցներ 02/19/2021 19:41 | ԼՐԱՀՈՍ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը օրերս կայացած ասուլիսի ընթացքում էր խոստացել, որ կանդրադառնա դպրոցների կառուցման աշխատանքներին։ Այցելությունները վերակառուցվող դպրոցներ չուշացան։ Պապիկյանի առաջին կանգառը Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան 51-րդ դպրոցն է. շենքը կառուցվել է քառասունականներին, միջհարկային ծածկերը փայտից էին, որոնք տարիների ընթացքում շարքից դուրս էին եկել։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կառույցը՝ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից համարվել է խոցելի։ Կատարվել են շենքի հիմքերի ամրակայման, նորոգման, որոշ հատվածներում հիմնովին վերակառուցման աշխատանքներ։ Շինարարի առջև խնդիր է դրված` 1000 աշակերտի հանձնել հարմարավետ ու որ ամենակարևորն է` անվտանգ դպրոց։ Պատասխանատուները նախարարին վստահեցնում են` շենքը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում: Սա ամենակարևոր խնդիրն էր, որ դրվել է շինարարի առջև։ Դպրոցի երկու մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է 583 միլիոն դրամ։ Նախարար Պապիկյանը հետաքրքրվում է` երբ շենքը կհանձնվի շահագործման։ Պատասխանն առավել քան սպասված է` երկու ամսից շինարարները կլքեն դպրոցն`այն հանձնելով իրական տերերին` աշակերտներին, որոնց համար նոր պայմանները ենթադրում են նոր որակի կրթություն։
Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառը ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տարածքում է։ Այստեղ շինարարական աշխատանքները բոլորովին վերջերս են մեկնարկել։ Դպրոցը հիսունականների կառույց է, ու կրկին փայտյա միջհարկային ծածկերով։ Այստեղ Պապիկյանը նշեց, որ պետք է իրականացնել նոր որակի ու չափանիշների շինարարություն. խոսքը երեխաների անվտանգության մասին է, պետք է բացառել ցանկացած թերացում` ասում է նախարարը։ Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից դպրոցի նախկին շենքը համարվել է առավել խոցելի, ուստի վերակառուցման ընթացքում փորձ է արվում պահպանել միայն շենքի արտաքին պատը, որը ճարտարապետական արժեք է ներկայացնում։ սակայն դրա պահպանման գործում շինարարը դժվարություններ ունի՝ պատերը խարխլված են։ Սուրեն Պապիկյանն առաջարկեց պատերի մեջ ամրանյութ ներարկել։ Ըստ նախարարի` պետք է բոլոր հնարավոր եղանակներով փորձել պահպանել շենքի ճարտարապետական արժեք ներկայացնող դիմային հատվածը, որի վրա կան նաև արժեքավոր քանդակներ։ Նախարարին ուղեկցում էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ վերակառուցումից հետո շենքը կդառնա Հայաստանի լավագույն դպրոցներից մեկն` ամրության, ենթակառուցվածքների և հարմարավետության տեսանկյունից։ ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի շահառու աշակերտների թիվը հասնում է 570–ի, բայց վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ։ Դպրոցի վերակառուցման արժեքը 1 միլիարդ 30 միլիոն դրամ է։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցներն, այս մեկը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ, հանդիսությունների դահլիճ, սպորտդահլիճ, վերելակ, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ գլխավոր առավելությունը սեյսմակայունությունն է։
Հիշեցնենք նաև , որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն դոլար , որով նոր կյանք կստանա 46 կրթօջախ` նախատեսված շուրջ 20 000 աշակերտի համար։ Այս պահին ընթանում է 13 դպրոցի շինարարություն։ Արդեն շահագործման է հանձնվել է 5 դպրոց, կառուցվել և այս տարի շահագործման կհանձնվի ևս 3 դպրոց։ Աշխատանքային այցերն այս դպրոցներ շարունակական են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ