Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին 02/19/2021   18:37  |  Մեկնաբանություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Դիմումը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դատավոր Կարինե Պետրոսյանը։

«ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
պարոն Ռ. Վարդազարյանին

...խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ ՚՚Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքՙՙ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ ՙՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք՚ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ:

՚՚ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
պարոն Ռ. Վարդազարյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության

դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանից

Հարգելի պարոն Վարդազարյան,

ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2020 թվականի թիվ 114-Ա որոշմամբ վարույթ է հարուցվել իմ նկատմամբ քանի որ ՚՚առկա են դատավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված դատավորի վարքագծի կանոնների խախտումների առերևույթ հատկանիշներՙՙ:

Իմ հանդեպ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում ՙՙՀՀ դատական օրենսգիրքՙՙ սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ես օգտվում եմ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքներից։
Մասնավորապես, ի թիվս այլոց, ես, որպես դատավոր, սույն կարգապահական վարույթի շրջանակներում ունեմ անկախ և անաչառ դատարանի կողմից իմ գործի արդարացի քննության իրավունք։

Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով այն դեպքերին, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նշել է. ՙԿոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը. համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները՚՚ (Տե՛ս Ալբերտը և Լե Կոմպտն ընդդեմ Բելգիայի [Albert and Le Compte v. Belgium], 10 փետրվարի 1983 թվական, մ 29, Շարք Ա թիվ 58)՚:

Այնուհետև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ՝ Դատարանը պետք է ուսումնասիրի՝ արդյոք Արդարադատության խորհուրդը կարող էր համարվել ՚՚անկախ և անկողմնակալ դատարանՙՙ, ինչպես պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով։

Դատարանը գտել է, որ որոշելու համար, արդյոք դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարող է համարվել ՙանկախ՚, պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը՝ արդյոք մարմինն ընկալվում է որպես անկախ։

Ինչ վերաբերում է ՚՚անկողմնակալությանՙՙ հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ՝ դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ՝ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։

Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և Դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (Տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, ն 73,

Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, մ 38, ՄԻԵԴ 2005-II)՚։

Ինչպես տեսնում ենք Եվրոպական դատարանը ՚՚անկախությանՙՙ առկայության փաստը որոշելիս հաշվի է առնում այն հանգամանքը, թե համապատասխան մարմնի անդամներն ինչ ձևով են նշանակվում տվյալ պաշտոնին (այսինքն` որն է ընթացակարգը), որքան է նրանց պաշտոնավարման ժամկետը և արդյոք առկա են բավարար երաշխիքներ արտաքին (կողմնակի) ճնշումների դեմ:


Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական խորհրդի իրավաբան-գիտնական անդամններն (որոնք կարգապահական գործի քննության պարագայում հանդես են գալիս որպես դատավոր) ընտրվում են ՀՀ ԱԺ կողմից։ Ճիշտ է, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ պետական իշխանության մարմինների կողմից դատական մարմնի անդամների նշանակման հանգամանքը ինքնին չի հանդիսանում Կոնվենցիայի խախտում, սակայն Կոնվենցիան խախտված կարող է համարվել այն դեպքում, երբ դիմողը կարողանա ցույց տալ, որ դատական մարմնի անդամների նշանակման կարգը, ընդհանուր առմամբ կրել է անբավարար բնույթ, կամ որ գործի քննության համար հատուկ մարմնի հաստատությունը թելադրված է եղել այնպիսի դրդապատճառներով, որոնք կապված են ընթացքի վրա ազդելու փորձի հետ:

Վերը նշված արձանագրումների հաշվառմամբ կարելի է պնդել, որ դատավորի անկախություն եզրույթը ընդհանրական, կոնկրետ գործով քննվող փաստերով չպայմանավորված բնութագրիչ է և առավելապես դրա գնահատման համար հաշվի են առնվում տվյալ դատարանի համակարգային (ինստիտուցիոնալ) և ընթացակարգային անկախությունը:

Կոնկրետ սույն պարագայում իմ վերաբերյալ կարգապահական գործը քննող դատարանի (ԲԴԽ) կազմը օրինական համարվել չի կարող և չի կարող հանդես գալ որպես անկախ դատարան, քանի որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը կատարվում է օրենքի խախտմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող հանդիսանալ բարձրագույն դատական խորհրդի անդամª հետևյալ պատճառաբանությամբ.
՚՚Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք՚՚ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի /հետագա տեքստում նաևª Օրենսգիրք/ 80-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
՚՚Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքՙՙ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հղում է կատարում Օրենսգրքի 20-րդ գլխինª նշելով, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները դադարում են նույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Անհրաժեշտ է նշել, որ որևէ տարբերակում չկա այն մասով, թե ԲԴԽ անդամը ընտրված է ՀՀ Ազգային ժողովի, թե Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Մասնավորապես, Օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաև, եթե լրացել է նրա 65 տարին:

Վերը նշված բոլոր հոդվածների համակարգային վերլուծությունից և համադրումից հետևում է, որ Օրենսգրքի 160-րդ հոդվածը կիրառելի է ինչպես Դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների նկատմամբ: Օրենսդրի նման կարգավորումը իրավաչափ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի լույսի ներքո, քանի որ Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմով սահմանվել է խտրականության արգելքը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայնª խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Չնայած դրանª այս պահին գործող ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձª Գագիկ Ջհանգիրյանը /ծնվածª 1955 թվականին/, որի լիազորությունները Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պետք է դադարած լինեինª նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված:

՚՚Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքՙՙ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անպայման հայտարարություն է տարածում: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:


՚՚Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինՙՙ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպահմանը:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով:

՚՚Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինՙՙ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Բարձրագույն դատական խորհուրդը, որպես Օրենսգրքով դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմին, պետք է անվերապահորեն և խստիվ հետևի օրինականության սկզբունքի պահպանմանը:

Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական նորմերի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված դրույթի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ, որպես ԲԴԽ նախագահ՝ ՚՚Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքՙՙ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ ՙՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք՚ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ:

Հարգանքներով՝

Կարինե Պետրոսյան 19.02.2021թՙՙ»,- գրել է դատավորը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:34 04/02/2021  |  ՄամուլՊատահական թեկնածուներ չեն լինելու. «վնգստացողների» փոխարեն կունենան գրպանային դատավորներ «Ժողովուրդ»
22:28 01/02/2021  |  Միջազգային լրահոսՓաստաբանը դատարանում առցանց լսումների ժամանակ սեքսով է զբաղվել հաճախորդուհու հետ
10:26 14/01/2021  |  ՄեկնաբանությունԲԴԽ անդամ առաջադրված անձին հիշեցնենք այն ինչ սովորեցնում են իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին.փաստաբանը՝ Ջհանգիրյանին
14:55 13/01/2021  |  ԼՐԱՀՈՍՉեղյալ են ճանաչելու Ջհանգիրյանի կենսագրության 2000-2008 թթ հատվածը, երբ նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել «նախկինների» իշխանության բարձր էշելոններում. Իրավապաշտպան
14:17 13/01/2021  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» որոշեց Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել որպես ԲԴԽ թեկնածու. Մակունց
11:49 29/12/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն դիմել է կառավարություն՝ 16 դատավորների հաստիք ավելացնելու համար
11:19 29/12/2020  |  ԼՐԱՀՈՍՌազմական դրությամբ պայմանավորված ՝ ԲԴԽ-ն կրճատել է ծախսերը, 607 մլն 330 հազար դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ․ Վարդազարյան
13:59 28/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին. ԲԴԽ
19:41 24/12/2020Կունենանք սահմանված կարգով նոր դատարաններ՝ խուզարկության և կալանքի սանկցիաներ տվող. Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ Ազգային ժողով ներկայացրած նոր նախագիծը
20:02 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին

Արխիվ

[]