ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարցը լուծել՝ ցանկացած պարագայում՝ թեկուզ՝ օրենքի շրջանցմա՞մբ 02/18/2021 19:16 | Վերլուծություններ
Կառավարություն ունենք, նիստեր է անում, գաղտնի ռեժիմից բացի՝ մեկ-մեկ էլ հրապարակային հարցեր է քննարկում։ Օրինակ, իմանում ենք, որ դեռ օգոստոսին, այսինքն, պատերազմից առաջ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում նոր պուրակ կառուցելու հարց է դրվել։ Բայց ամիսներն անցել են, իսկ պուրակի հետքը չի երևում։
Պատկան մարմինը գործը սկսել է, հողային աշխատանքներն արել, բայց պարզվել է՝ շարունակել հնարավոր չէ, քանի որ սեփականատիրոջ հետ կապված խնդիրներ կան, դատական գործընթացներ են ընթանում։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զայրանում է՝ ո՞նց կարող էր նման խնդիր լինել, եթե՝ «գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել»․․․
Հետաքրքիր է, չէ՞։ Մի կողմից այս դրվագը իսկական ապտակ է իշխանության թիվ 1 պատասխանատուի երեսին, քանի որ մենք գործ ունենք սեփականության հետ, որը դատական կարգով վիճարկվում է։ Այսինքն, կա սեփականատեր, որն իր սեփականության տերն է և համայնքային իշխանության հետ այս առումով պայքարի մեջ է ։
Միաժամանակ, ունենք կապիտուլյանտ վարչապետ, որը հայ-ադրբեջանական գաղտնի հուշագիր ստորագրելով՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մեկ տասնյակից ավելի բնակիչների տները՝ այսինքն, մարդկանց տասնամյակների ստեղծածը, հողով, այգիներով, ամեն ինչով հանդերձ՝ օրինական, սեփականության վկայականների առկայության պայմաններում, անհասկանալի և հետխորհրդային շրջանում մերժված և անօգտագործելի քարտեզներով, բացարձակ ապօրինաբար, թշնամուն կաշառված ինչ-որ կազմակերպության սուտ ու սխալ GPS- կոչված համակարգի չափուձևով կատարված դիրքափոխության հետևանքով հանձնեց, ուղղակի նվիրեց թշնամուն։
«Ֆինանսավորումը տրված է, նախագիծը հաստատված, ամեն ինչ բանավոր խոսացված»՝ զարմանում ու զայրանում է ղեկավարը։ Ինչ-որ սեփականատեր է գտնվել, որ օրենքի շրջանակում դատ ու դատաստան է սկսել․․․Ի՜նչ հանդգնություն։
Եվ «տեղում կպարզենք, կզեկուցենք»՝ ոլորտային պատասխանատուի խոսքին՝ հնչում է վերադասի խիստ հանձնարարականը՝ «Պետք չէ պարզել և զեկուցել, պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ արված է ամեն ինչ»։
Այսինքն, հարցը լուծել ցանկացած պարագայում՝ թեկուզ ՝օրենքի շրջանցմա՞մբ։
Այս հանձնարարականը չի՞ ենթադրում արդյոք նաև ուժային լուծում՝ անհնազանդին «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» հայտնի մեթոդով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ