ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդություն ԲԴԽ-ն չի ստացել. Բեքմեզյան 02/18/2021 19:29 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության վերաբերյալ որևէ միջնորդություն, գրություն ԲԴԽ-ն չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից, իբր, խախտում կատարելու փաստի առթիվ: Դատավորի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ քրեական գործի առկայության մասին Պետրոսյանը տեղեկացել է մի քանի օր առաջ, երբ որպես վկա հրավիրվել է հարցաքննության: Դատավորը հասկանալով, որ քրեական գործը վերաբերում է իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ գտնվող միջանկյալ դատական ակտին, հրաժարվել է ցուցմունք տալուց: Դատավորի բանավոր պահանջին՝ տրամադրելու քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, ստացվել է քննիչի բացասական պատասխանը: Փաստաբանն ընդգծել է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առանց ԲԴԽ համաձայնության։
Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկությունն իմացել է մամուլի հրապարակումներից, ինչից հետո զրուցել է դատավոր Կարինե Պետրոսյանի հետ, որովհետև ԲԴԽ-ն որևէ իրավապահ մարմնից որևէ գրություն չեն ստացել, որևէ մեկն այդ հարցով չի դիմել և գործի նյութերին ծանոթ չեն։
«Ինչպես հասկացել եմ մեր խոսակցությունից՝ տիկին Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ դեռևս հարուցված չէ։ Այսինքն՝ քրեական գործ կա հարուցված՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հիմքով, բայց տիկին Պետրոսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, որովհետև դատավորին՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել կամ դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել, իհարկե, առանց ԲԴԽ համաձայնության՝ չի կարելի»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ դատավոր Պետրոսյանը գրավոր կդիմի՝ ներկայացնելով մանրամասները, որ հասկանան, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն։
Բեքմեզյանը նշեց, որ դատավոր Կարինե Պետրոսյանը գիտի, որ ցանկացած պարագայում ԲԴԽ-ն օբյեկտիվ կլինի՝ օրենքի բոլոր կարգավորումներից ելնելով, սակայն մինչև մանրամասներին ծանոթանալը չի ցանկանում հապճեպ եզրակացություններ անել։
«Մենք զբաղվում ենք այդ հարցով և անուշադրության չենք մատնելու, թույլ չենք տա, որ որևէ կերպ դատարանների անկախության նկատմամբ ոտնձգություն իրականացնի»,- նշեց Բեքմեզյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ