ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ամենն, այլևս անհնար է հանդուրժել. Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում հայերի նկատմամբ. Լարիսա Ալավերդյան 02/18/2021 20:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ իշխանության ղեկին կանգնածները չեն տիրապետում այն տեխնոլոգիաներին, որով կարող են զոհերի քանակի վերաբերյալ ճշմարտությունն ասել իրենց ժողովրդին,- նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Զրույցը սկսելուց առաջ, նախ ուզում եմ ցավակցել բոլոր այն ընտանիքներին և ծնողներին, ովքեր, արդեն իսկ, տեղյակ են, որ իրենց զավակը կամ հարազատ զոհվել է և սպասում են նրանց մարմինների վերադարձին: Երկրորդ հերթին՝ ուզում եմ ցավով նկատել, որ իշխանության ղեկին կանգնածները չեն տիրապետում այն տեխնոլոգիաներին, որով կարող են զոհերի քանակի վերաբերյալ ճշմարտությունն ասել իրենց ժողովրդին: Ի վերջո, ամենածանր լուրն անգամ հատուկ մեթոդով են հայտնում, էլ չեմ խոսում այսպիսի իրավիճակի մասին, երբ հրադադարից ամիսներ անց, զոհված զինծառայողների մարմիններ են վերադարձվում, այն էլ՝ այդպիսի անճանաչելի և անարգված վիճակում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով նախօրեին 106 զինծառայողների մարմինների հայրենիք վերադարձի թեմայով:
Հիշեցնենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված դիերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 1485 է: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 13-ի դրությամբ՝ փորձաքննության է ենթարկվել 3577 դիակ, իսկ դատախազությունն էլ հայտարարել է, որ 2020 թվականին, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը նույնականացվել է 3389 մարմին։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին։
Լարիսա Ալավերդյանը նկատում է՝պատերազմի 44 օրերի ընթացքում նախադեպը չունեցող կեղծիքների հեղինակ դարձած այս իշխանությունները ոչ մի կերպ չեն հասկանում, որ երբեք ուշ չէ ազնիվ կեցվածք ընդունել և ասել ողջ ճշմարտությունը. «Այսօր շատ քիչ մարդ կա, որ հավատում է, թե զոհերի թիվը չի գերազանցում 4000-ը, ինչպես դա փորձում է հավաստիացնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ես համոզված եմ, որ այդ մասին, առաջին հերթին, գիտի հենց ինքը՝ Ավինյանը, այնպես որ՝ իշխանությունների կողմից որդեգրված կեղծիքի վրա հիմնված այս քաղաքականությունը, հերթական անգամ նսեմացնում է սեփական ժողովրդի արժանապատվությունը: Այս ամենն, այլևս անհնար է հանդուրժել»,-ասում է Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությանը, վերջինս նկատում է՝ թշնամի երկիրը շարունակում է ամենածանր հանցագործությունների շարքը, որ սկսել է վաղ անցյալում՝ դեռևս 1988 թվականից. «Խորհրդային Ադրբեջանից հետո, արդեն անկախ Ադրբեջանն անխոչընդոտ կերպով ցեղասպանական քաղաքականություն է որդեգրել, որովհետև այն, ինչ անում է այդ պետությունն, այլ բան չէ, քան հայերի նկատմամբ իրականացվող Ցեղասպանություն: Դրա վառ օրինակներին մենք ականատես եղանք վերջին պատերազմի ընթացքում՝ կանանց և ծերերի նկատմամբ իրականացված վայրագությունները, գերեվարվածներին տևական ժամանակ տանջանքի ու տառապանքի մեջ պահելը, անճանաչելիության հասցված հայկական կողմի դիերը և այլն:
Սրանք բոլորն՝ առանձին – առանձին վերցված, ցեղասպանության էլեմենտներ են, այլ կերպ ասած՝ սա ցեղասպանական պատերազմ էր: Եթե սրան էլ գումարենք աշխարհաքաղաքական կարճատես մոտեցումները, այսպես ասած՝ ամոթխած Եվրոպայի լռությունն ու ամեն ինչ Ռուսաստանի Դաշնության վրա բարդող Ամերիկայի վարքագիծը, մնում է հետևություն անել, որ այս ամենը հստակ մտածված ծրագիր էր, որի արդյունքում զրոյի հավասարվեց հայերի և հատկապես՝ արցախահայության տասնամյակներ շարունակ մղած ազգային ազատագրական պայքարը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ մինչև այսօր հայը դեռ շարունակում է տառապել, իսկ արդարության պահանջը, այն, որ մեղավորը պետք է պատժվի, այդպես էլ տեղի չի ունենում»,- ասում է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների անսահման մեծ թիվը, բացառապես և միայն օրվա իշխանությունների մեղքով և նրանց անմիջական պատասխանատվության ներքո է. «Դեռ չեմ խոսում 44 օր տևած պատերազմի պատճառների, ընթացքի և խայտառակ կապիտուլյացիայի մասին: Միտումնավո՞ր են եղել արդյո՞ք պարտության տանող բոլոր հանգամանքները, թե՞ ոչ՝ կպարզի դատական գործընթացը: Հատկապես ուզում եմ անդրադառնալ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի հանգամանքներին և դրանից բխող հետևանքներին: Հատկանշական է, որ այն ստորագրելուց առաջ, այս իշխանություններն, անգամ, պայման չեն դրել՝ հանձնվող տարածքներից դուրս բերել այդ պահին ակտիվ մարտական գործողությունների մեջ գտնվող տասնյակ հարյուրավոր զինծառայողներին, որպեսզի նրանք չհայտնվեին գերության մեջ կամ անորոշ կարգավիճակում: Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունների համար, բացառապես, միևնույն է եղել իր զինվորի կյանքն ու ճակատագիրը:
Նույն պատկերն էլ, արդեն ամիսներ շարունակ, գերեվարվածների պարագայում է: Ինչպե՞ս կարելի է այս աստիճանի անտարբեր և անմարդկային գտնվել՝ սեփական հայրենակիցների ցավի ու տառապանքի հանդեպ: Ես տարիներ շարունակ աշխատել եմ այդպիսի կարգավիճակում հայտնվածների, հատկապես, պատանդառության մեջ գտնված և հայրենիք վերադարձած մարդկանց հետ, որոնց նկատմամբ թշնամական Ադրբեջանի կողմից՝ միջազգային հումանիտար իրավունքի տեսակետից ծանրագույն հանցագործություններ են կատարվել: Թող բացատրի այս իշխանությունը, թե ի՞նչ քայլեր է ինքը ձեռնարկում՝ գերության մեջ հայտնված իր հայրենակիցներին տառապանքից ազատելու և հայրենիք հետ վերադարձնելու ուղղությամբ: Որքանով ինձ է հայտնի՝ բացառապես ոչինչ չի անում: Ես ծանր եմ տանում այս ամենը, որովհետև, ինչպես արդեն ասացի, մասնագիտության բերումով, բազմաթիվ անգամներ շփվել եմ այդպիսի մարդկանց հետ, լսել ու ծանոթ եմ նրանց մարդկային պատմություններին, ապրած անպատմելի տառապանքների էությանը …», - ասել է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից