ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսության վերականգնումը կապում են հարսանիքների և խնջույքների հետ․ փորձագետ 02/18/2021 20:19 | Տնտեսություն
Տնտեսության վերականգնման վերաբերյալ վարչապետի ասածը ոտքից գլուխ մանիպուլյացիա էր։ Տնտեսական որոշակի աշխուժություն գրանցվում է, ինչը բնականոն գործընթաց է, սակայն սխալ է դրան քաղաքական ենթատեքստ տալն ու որպես հուսադրող հաջողություն ներկայացնելը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։
Նշենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում և ասաց, որ փետրվարի 15 օրերի տվյալներով հսկիչ դրամարկղային կտրոններով 604 հազար ավելի գործարք է կատարվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։
Փորձագետը նկատեց՝ մանիպուլյացիան կապված է ոչ թե ներկայացված տվյալների ճշգրտության հետ, այլ դրա գնահատականների։ Լիլիա Ամիրխանյանի խոսքով՝ երեք տարի շարունակ ՀԴՄ-ներով տնտեսության, տնտեսական հեղափոխության մասին հայտարարություններ ենք լսում և ամենօրյա ռեժիմով տեսնում ՀԴՄ-ների, սպառման վրա հիմնված տնտեսության բացասական հետևանքները․ «Լուրջ չէ ՀԴՄ-ների քանակի ավելացումը դիտարկել որպես տնտեսության վերականգնման նշույլ։ Պարզ են վարչապետի՝ նման հայտարարության շարժառիթները։ Մեր տնտեսությունն իսկապես գտնվում է կոլապսային իրավիճակում և դրան զուգահեռ Հայաստանն այսօր ավելացնում է պետական պարտքը։ Այս ամենն առաջացնում է հանրային լայն անհանգստություն, ինչը լիցքաթափելու համար էլ պետք է արվեն նման հայտարարություններ, ինչպես օրինակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հայտարարությունն էր, որ Արցախում սոցիալական խնդիր չկա»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը։
Վերջինս նշում է՝ չկա որևէ լուրջ հիմնավորում, որ զուտ ՀԴՄ-ների քանակի ավելացմամբ կարող ենք եզրակացնել, որ տնտեսությունը վերականգնման նշույլներ է ձևավորում։ Իրականությունն այն է, որ որպես ճգնաժամային փուլում գտնվող երկիր շարունակում ենք պետական պարտք ներգրավել՝ չունենալով երաշխիք, որ ներգրավվող միջոցների բաշխումը տնտեսության մեջ արդյունավետ կլինի։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ ներմուծման և արտահանման ծավալներն էականորեն աճել են, Լիլիա Ամիրխանյանը նկատեց՝ ճգնաժամային իրավիճակում գալիս է ժամանակ, երբ մարդիկ վերադառնում են իրենց բնականոն գործունեությանը․ «Այս իմաստով բնական է, որ մենք կունենանք որոշակի ոլորտներում աճ, բայց դա վերագրել որպես Հայաստանի շատ վատ վիճակում գտնվող տնտեսության վերակենդանացման նշույլ, առնվազն հուսադրող չէ։ Պատկերացնու՞մ եք՝ ինչի հետ գործ ունենք։ Էկոնոմիկայի նախարարն էկոնոմիկայի վերականգնումը պատկերացնում է հարսանիքների և խնջույքների մակարդակով։ Դա շատ լավ ցուցիչ է՝ հասկանալու, թե այս կառավարությունն ինչ պատկերացում ունի տնտեսության, դրա վիճակի ու վերականգնման տեսլականի մասին։ Վերականգնումը կապում են հարսանիքների և խնջույքների հետ»,-նշեց փորձագետը։
Հարցին՝ հնարավո՞ր է գնաճը վարչապետի նշած թվերի վրա ևս ազդեցություն է ունեցել, փորձագետը նշեց, որ պետք է վերլուծել, թե աճն ինչի արդյունքում է տեղի ունեցել և կառուցվածքային վերլուծություն իրականացնել․ «Մինչև ճյուղային և կառուցվածքային վերլուծություն չլինի, հստակ գնահատական չենք կարող տալ։ Փոխարենը կարող ենք գնողունակության հետ կապելով որոշակի եզրակացություն անել։ Այն որ գնողունակության վատացում ունենք, մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ներմուծումն ու արտահանումը գուցե ուղղակիորեն կապված չէ գնողունակության հետ»,-հավելեց Լիլիա Ամիրխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից