ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին Հանդում գյուղացիները վախենում են հող մշակել, անասուններին պահել․ սահմանի հարևանությամբ թշնամին կրակում է. սոցիալական վիճակն օրեցօր վատանում է 02/18/2021 18:00 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հարևանությամբ թշնամին պարբերաբար անկանոն կրակոցներ է արձակում, ընդ որում՝ հատկապես այն ժամանակ, երբ գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանն տեղեկացրեց, որ հիմնական վարելահողերը սահմանի վրա են, և թշնամու կողմից պարբերաբար արձակվող անկանոն կրակոցների պատճառով մարդիկ վախենում են մոտենալ իրենց հողին․
«Վարելահողերը հիմնականում սահմանի երկայնքով են։ Չնայած գյուղատնտեսական աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն սկսվել, կան մարդիկ, որ ուզում են գնալ ու մշակել իրենց հողերը, բայց վախենում են։ Լինում է, որ գնում են մշակելու և երբ կրակոց է լինում, հետ են գալիս։ Հիմա կրակոցներն առաջվա նման չեն։ 15-20 օր առաջ կրակոցներ շատ էին լինում, հիմա փոխվել է։ Կարող է օրվա մեջ մեկ անգամ կրակեն, կամ հինգ օր չկրակեն, հետո նորից կրակեն»,-ասաց Խաչատուր Բաղդասարյանը։
Ներքին Հանդի բնակիչների սոցիալական վիճակն օրեցօր վատանում է։ Գյուղապետը նկատում է՝ եթե այսօր մարդը չի կարողանում իր անասունը պահի, հողը մշակի, պարզ է, որ սոցիալական վիճակը շարունակելու է վատանալ։ Նախկինում գյուղի արոտավայրերը սահմանի տարածքում էին, սակայն հիմա գյուղացիները անասուններին սահմանից հնարավորինս հեռու են տանում արածացնելու․
«Անասուններն այդ տեղին սովոր էին, հիմա նոր վայրում մի քիչ դժվար է պահել, մինչև սովորեն ահագին ժամանակ կանցնի»,-ասաց Խաչատուր Բաղդասարյանը։
Գյուղացիները հերթափոխով են անասուններին տանում արածացնելու և նրանց կողքին մնում, որպեսզի չփախնեն ու սահմանին մոտ չգնան։ Այս ընթացքում գյուղում նման դեպքեր եղել են․ «Նոյեմբերին 3 գլուխ խոշոր եղջերավոր, 7 գլուխ խոզ անցել են սահմանը»,-նշեց գյուղապետը։
Մարդիկ դեռևս մեծ քանակությամբ անասուններ չեն վաճառել․ «Կարող է սոցիալական վիճակից ելնելով 1-2 գլուխ մորթի ընտանիքի համար, բայց դժվարանում են պահել, այնպես չէ, որ չեն մորթելու»,-ասաց Խաչատուր Բաղդասարյանը՝ նշելով, որ գյուղում կա 50 գլուխ խոշոր եղջերավոր և 30-40 գլուխ խոզ։ Քաշաթաղի շրջանից Ներքին Հանդ տեղափոխված բնակիչներ էլ կան, որոնք իրենց հետ 100 գլուխ խոշոր եղջերավոր են բերել։
Խաչատուր Բաղդասարյանը նշեց, որ այս պահին գյուղում 70 մարդ է բնակվում, որոնցից 15-16-ը երեխաներ են։ Գյուղապետի խոսքով գյուղը լքելու մտադրություն բնակիչներից ոչ ոք դեռ չունի, այս ընթացքում գնացողներ չեն եղել։
«Մարդիկ կան վարկ են վերցրել, չեն կարողանում մուծումներն անել։ Այդ հարցն էլ այդպես է մնում»,-հավելեց գյուղապետը՝ ընդգծելով, որ Ներքին Հանդում սոցիալական շատ վատ վիճակ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ