ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ քննիչը դատարանում ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը պատճառաբանված չէ 02/17/2021 18:05 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու բողոքի գործով դատական նիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի, 226.2-րդ հոդվածի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 332-րդ հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, 344-րդ հոդվածի՝ դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելու հատկանիշներով։ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը, որը հետագայում բողոքարկվել է։ Ըստ բողոքաբերի՝ միակ պատճառաբանությունը, որ դրվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդումը մերժելու հիմքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն է, որևէ այլ հղում չի կատարվում։
Նախորդ դատական նիստին փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը ներկայացրել են բողոքը՝ դատարանին հիշեցնելով նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունն առ այն, որ օրհասական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու արդարադատություն իրականացնողների բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը հայրենիքին, իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունն ապահովելու ճանապարհով։
Այս դատական նիստին իրենց առարկությունները ներկայացնում են վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչները՝ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը և դատախազ Կորյուն Սերոբյանը։
Դատախազ Կորյուն Սերոբյանը դատարանին ներկայացրեց լիազորագիրը, որով ինքը լիազորված է ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննությանը մասնակցելուն։ Ինչ վերաբերում է ներկայացված բողոքին, դատախազը նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ՝ վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ վարչապետի վերաբերյալ նախկինում ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ, որոնց կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է կատարել, բռնությունը հրապարակային քարոզել կամ անձանց կամ կազմակերպությունների նպատակով կազմակերպված խումբ կամ բանդա է ստեղծել, կատարել է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով ցանկացած ձևով միջամտել է դատարանների գործունեությանը կամ դատավորերի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել, ուստի՝ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Ըստ դատախազի՝ քննիչի որոշումը բավարար չափով պատճառաբանված է, քանի որ վարույթն իրականացնող մարմինը նշել է, թե ինչ հաղորդումներ են առկա եղել և ինչ որոշումներ են կայացվել։ Քննիչ Կոստանդյանն էլ ներկայացրեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքերը՝ նշելով, որ նույն ժամանակահատվածում տարբեր նույնաբովանդակ հաղորդումներ են ներկայացվել՝ Լարիսա Ալավերդյանի, Արթուր Ղազինյանի, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի կողմից, որոնց հիման վրա նյութերը նախապատրաստվել են իր կողմից և, եթե ինքը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ գտնելով, որ հիմքեր չկա, ընդամենը 18 օր հետո կարո՞ղ էր ինքն արդյոք քրեական գործ հարուցել՝ ոչ։
Քննիչը նաև նշեց, որ վերոգրյալ հաղորդումներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումները չեն բողոքարկվել։ Կոստանդյանը գտնում է, որ փաստաբանների կողմից ներկայացված բողոքն անհիմն է, ուստի՝ խնդրեց դատարանին՝ մերժել այն։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերին ծանոթանալու համար։ Միևնույն ժամանակ՝ Խուդոյանն արձանագրեց, որ որոշումը պատճառաբանված չի եղել, ինչի մասին վկայում է նաև քննիչի ներկայացրած դիրքորոշումը, քանի որ այն,ինչ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից դատական նիստի ընթացքում ներկայացվել է, նշված չի եղել որոշման մեջ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին՝ ժամը 10։00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ