Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Գյումրին պետք է կառուցենք նորովի. Նիկոլ Փաշինյանի խորհրդակցությունը՝ Շիրակի մարզպետարանում 02/17/2021   12:59  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է.  «Շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` հետպատերազմական սոցիալ-հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացն ապահովելու համար: Իհարկե, Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և իսկապես փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս:

Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Այդ կարգախոսը, որը որդեգրել ենք դեռևս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝  Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է  կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել էր, արդեն շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»:

Այնուհետև Շիրակի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով և այս տարվա ընթացքում կիրականացվեն ինչպես կիսատ մնացած, այնպես էլ առաջիկայի համար ծրագրված նախագծերը: Տեղեկացվել է, որ նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Ընթացիկ տարվա համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դրամ:

Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և ընդգծել ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի ու վերահսկողության անհրաժեշտությունը` աշխատանքի որակն ապահովելու համար:

«Անհրաժեշտ է հաշվի առնելով նախորդ տարվա առանձնահատկությունները` հանրապետությունում նոր թափով իրականացնել մեծածավալ կապիտալ ծրագրեր: Չպետք է լինի լավ, արդյունավետ, բովանդակություն ունեցող ու տրամադրություն հաղորդող որևէ լավ ծրագիր, որի համար ֆինանսավորում չտրամադրենք: Պետք է քաջալերել բոլոր համայնքներին, ներդրողներին` իրականացնելու նմանատիպ ծրագրեր, որոնք կունենան առավելագույն տնտեսական արդյունք, միաժամանակ կապահովեն որակն ու շինաշխատանքների արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում: «Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ընթացքին` մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը: Մարզպետարանը Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ շարունակում է աշխատանքները մշակվող հողատարածքների թիվն ավելացնելու, ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնումը խրախուսելու նպատակով:

Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Տեղեկացվել է, որ 2019 թվականից հետո Գյումրիում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է 31 փողոց, ևս 37 փողոց էլ վերակառուցվել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված միջոցների շրջանակում: Մինչև 2022 թվականի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:

Սամվել Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին` մարզպետը նշել է, որ այն կառավարելի է. ներկայումս մարզում առկա է կորոնավիրուսով հիվանդ 48 պացիենտ, իսկ հունվար ամսին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հիվանդացության 265 դեպք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:37 17/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Գյումրիում փակ հանդիպում կունենա գերեվարված զինծառայողների հարազատների հետ
10:19 17/02/2021  |  ՄամուլՓաշինյանը ՔՊ Շիրակի կառույցն անվանել է «պորտաբույծների հավաքածու». «Իրավունք»
00:47 17/02/2021  |  ԼՐԱՀՈՍՓետրվարի 20-ին 15:00 սպասում եմ բոլորիդ Ազատության հրապարակում. Շուշան Պետրոսյան
23:49 16/02/2021  |  ՔաղաքականԸնդդիմադիր ուժերի 16+1 ձևաչափը կփոխվի, որովհետեւ ակտիվ խաղի մեջ են մտնում Քոչարյանը, և՛ Սարգսյանը որպես անհատներ. Նավասարդյան
22:56 16/02/2021  |  ՔաղաքականՈրևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնում. Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն մասնակցելու է. Սերժ Սարգսյան
22:34 16/02/2021  |  ՔաղաքականԻսկանդերը կիրառվել է պատերազմի վերջին շրջանում. Սերժ Սարգսյան
22:23 16/02/2021  |  ՔաղաքականՇուշին հանձնվել է. Սերժ Սարգսյան
21:36 16/02/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլին դեմ եղած մարդկանց թիվը իրականում, իհարկե, 55 չէր. Արմեն Աշոտյան
21:00 16/02/2021  |  ՄեկնաբանությունՓարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի. Էդուարդ Շարմազանով
19:31 16/02/2021  |  ՔաղաքականԵրբ Նիկոլը հրաժարական տա, նույն ցնծությունը կլինի, ինչ որ Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ. Մանուկյան

Արխիվ

[]