ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք. Մինասյան 02/17/2021 15:49 | Մեկնաբանություն
Ճակատագրի հեգնանք է, որ մարդուն, ով 10 տարի իշխանության էր և անընդմեջ բոլորի աչքի առաջ էր, սկսեցին լսել պաշտոնավարումից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Հայաստանը երկու օր շունչը պահած լսում էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը։
Ճակատագրի հեգնանք է, որ մարդուն, ով 10 տարի իշխանության էր և անընդմեջ բոլորի աչքի առաջ էր, սկսեցին լսել պաշտոնավարումից հետո։
Հարցազրույցից հետո մտածում էի, որ չնայած ոչ հեշտ ճակատագրին, իր նկատմամբ բացահայտ անշնորհակալ վերաբերմունքին, Սերժ Սարգայանը շարունակում է որպես մարդ լինել բարի, որպես գործիչ՝ հավասարակշռված և առանց որևէ ագրեսիայի ու հիշաչարության, փորձում է ծառայել հայրենիքին։ Այս պահվածքը ամաչեցնում է, թարմացնում հիշողությունը և ստիպում ներողություն խնդրել։
Ես մեկ անգամ իրենից ներողություն խնդրել եմ՝ 2018-ին։ Ես ասել եմ, որ չնայած շարունակում եմ իր որոշումների մի մասի հետ համաձայն չլինել, բայց ներողություն եմ խնդրում, որ հեռացա՝ իրեն թողնելով մենակ։
Երեք տարի անց հետադարձ հայացք նետելով՝ ուզում եմ ներողությունս խնդրել հրապարակային։
2012թ.-ին ես գնացի իմ ճակատագրի հետևից, որպեսզի կայանամ, որպես անհատ, որպես դիվանագետ ու նաև վերանայի Հայաստանի ներքաղաքական կյանքից, որի հետ ունեի սկզբունքային անհամաձայնություններ։ Հաջողվեց ինձ դա, առաջին մասով՝ այո, երկրորդ մասով՝ ոչ։ Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։
Գրածս ամենևին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք։
Իսկ բանական մարդը պետք է նորողություն խնդրի իր սխալների համար։
Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը։ Իր կուսակիցները, որոնք երկրի կառավարման ժամանակ ամբողջ պատասխանատվությունը դրեցին մեկ մարդու վրա, շատ անգամ չհամարձակվեցին լինել անկեղծ, չխախտել կուսակցական ունիսոնը, ադեկվատության փոխարեն ընտրեցին հնազանդությունը, ճշմարտախոսության փոխարեն՝ ջայլամությունը։ Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով՝ ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը և իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը։
Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը։ Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետև մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է։ Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց և արդեն երկրին։ Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչև հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը)։
Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետևորդներից ոմանք՝ փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական և հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ։
Ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» և մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն։ Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը՝ տեղ տալով Վաղարշակ Հարություններից մինչև Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը և ամեն գնով իշխանություն հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը։ Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից՝ ոչ, նախագահի տեսանկյունից՝ այո։
Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ։
Սերժ Սարգյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»։ Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը՝ լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում։
Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում։ Ներողություն պիտի խնդրի այն հոգևորականը, որը եկեղեցին սարքել էր միտինգի հրապարակ, տնտեսագետները, որոնք ինքնամոռաց քարոզում էին տնտեսության թռիչքաձև աճ իսկ հիմա ահաբեկված նայում են պետական պարտքի աճին։ Ներողություն պիտի խնդրեն սփյուռքահայ պալատական կենացասածները, որոնց խնջույքների սեղանի գլխավոր թեման՝ Արցախը այլևս չկա։ Ներողություն պիտի խնդրեն անցյալ և ներկա օլիգարխները։ Բոլոր այս մարդկանց միավորում է, որ իրենք Սերժ Սարգսյանի ժամանակ ապրել են անհամեմատ ավելի լավ և իրենք իրենց ձեռքով մերժեցին իրենց կյանքը ու սարքեցին իրենց դժոխքը։ Եվ այդ դժոխքը շարունակվելու է այնքան, քանի դեռ նրանք գոնե իրենց ներսում ներողություն չեն խնդրել։
Այս ցանկն իրականում շարունակելի է։ Անշնորհակալների ու դավաճանների պակաս չկա։
Գուցե Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ էր արել արժանանալու այդ վերաբերմունքին, վստահ նաև շատ սխալներ էլ է թույլ տվել, գուցե նաև իրեն մերժելու պատճառներ ունեիք։
Բայց ում ինչի հետ փոխեցիք։ Եվ ամենակարևոր երկու հարցը՝ ինչի՞ հասաք և ինչո՞ւ եք շարունակում ձեր սխալի հետ ապրել։
Ավելին, նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո ցավի, Նիկոլից հիասթափվածների հեկեկոցի, նիկոլակականների աներես ու անպատկառ աղմուկի մեջ ոչ ոք չի կարողանում կամ չի ցանկանում նկատել մի անհերքելի ճշմարտություն. Սերժ Սարգսյանը պահում էր Հայաստանն ու Արցախը՝ լավ, վատ, բայց անվտանգ ու ապահով, բարեկեցիք, որքան կարողանում էր։ Հարգում էր յուրաքանչյուրին, հանդուրժում էր ամեն մեկին, ճակատագրական պահին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրեն պահեց ժողովրդավար առաջնորդի պես, երբ հասկացավ, որ իր ժողովուրդն այլ բան է ուզում, քան ինքը՝ ի հետճուկս այն բանի որ քաջ գիտակցում էր, որ ժողովրդի ուզածը սխալ է, բայց նույնիսկ այդ դեպքում ժողովրդի կամքին դեմ չգնաց։
Այլ հարց է, որ ժողովուրդն ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ու պետք եղավ 3 տարի, 5000 զոհ, Արցախի անկում, ինքնիշխանության կորուստ, որ համեմատության մեջ տեսնի տարբերությունը՝ մարդու և կենդանու։ Գործչի և դավաճանի։ Տղամարդու և տականքի։ Նախագահի ու վիժվածքի»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից