ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իշխանությունները վախենում են հայտնել պատերազմի ընթացքում զոհվածների իրական թիվը». քաղաքագետ 02/17/2021 19:56 | ԼՐԱՀՈՍ
«Վերջին պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների վերաբերյալ, ամենաշատը, որ այսօրվա դրությամբ այս կառավարությունը կարող է հստակ ասել այն է, թե, նրանցից քանիսն են մեկնել ռազմաճակատ և, թե քանիսն են վերադարձել: Իսկ թե չվերադարձածներից քանի՞սն են գտնվում գերության մեջ, քանի՞սն են զոհված և քանիսն՝ անհետ կորած, նրանք չեն կարող ասել, որովհետև ողջ պատերազմի ընթացքում այնպիսի փնթի կերպով են աշխատել, որ հիմա, նույնիսկ, չեն կարողանում հստակ հաշվարկներ անել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը եւ ավելացրել. «նայելով այս իշխանության որդեգրած քաղաքականությանն ու վարքագծին, չի կարելի բացառել, որ մեր զինվորների ճակատագիրը, մեծ իմաստով, նրանց չի էլ հետաքրքրում: Հետևաբար, թե նրանցից քանի՞սն ի՞նչ կարգավիճակ ունեն այսօր, այս իշխանությունների համար կարևոր խնդիր չէ, հակառակ պարագայում, մենք պատերազմից հետո բոլորովին այլ իրողության ականատես կլինեինք»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Փաստինֆո»-ն մի քանի հարցումներ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով թվային տվյալներ զոհված, անհետ կորած եւ գերի ընկած հայորդիների վերաբերյալ, սակայն նշված գերատեսչությունները տարբեր պատճառաբանություններով մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ համարելով այն մերթ պետական գաղտնիք, մերթ ծառայողական, մերթ անհատական տվյալ, մերթ էլ այդ տվյալների հրապարակումն ուղղակի համարելով ոչ նպատակահարմար։ Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը նույնիսկ վախենում է հայտնել զոհերի իրական թիվը: «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե մեր զոհերի քանակը չի կարող գերազանցել 4000-ն, այնինչ, իրական պատկերը բոլորովին այլ թվերի մասին է խոսում»,- ասել է նա:
Թևան Պողոսյանը նկատում է՝ զոհվածների հստակ թիվը հնարավոր է պարզել միայն այն ժամանակ, երբ կա կոնկրետ ցուցակ՝ թե ովքեր են եղել առաջնագծում, նաև՝ առկա է նահատակների ճանաչված դիերը, բայց անկազմակերպ և փնթի իշխանությունները, նույնիսկ այսպիսի համադրությամբ, հասարակությանը բարեխիղճ կերպով տեղյակ չեն պահում իրականությունը. «Ես հիշում եմ, գտնվել էր զինծառայողներից մեկի ձեռքի մի հատվածը, որին գրանցել էին զոհվածների ցուցակում, այն պարագայում, երբ տվյալ զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ կորցրել էր միայն թևի մի հատվածը, և, բարեբախտաբար, կենդանի էր մնացել: Միգուցե Ադրբեջանը հայկական կորուստների վերաբերյալ ավելի հստակ տվյալներ ունենա, քան այս իշխանություններն են: Համենայն դեպս, անտեղ կա գերեվարվածների կոնկրետ թիվ և նահատակված զինծառայողների որոշակի քանակով մարմիններ, որոնց նրանք տիրապետում են»,- ասում է Թևան Պողոսյանը:
Հարցին՝արդյո՞ք Ադրբեջանից Հայաստան տեղափոխված նահատակների հարյուրավոր մարմինների հետվերադարձը չի խառնում հայկական կողմի՝ առանց այն էլ անորոշ հաշվարկներն ու իրավիճակը՝ կապված անհետ կորածների և գերեվարվածների թվաքանակի մասով, այն պարագայում, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, թե զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000-ը, սակայն, հայկական կողմին փոխանցված հարյուրավոր դիերի քանակից դատելով, կարելի է ասել, որ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ է, Թևան Պողոսյանը նկատում է՝ հայկական կողմի նահատակների մարմինների և դրանց թվաքանակի հետ կապված հարցերն ադրբեջանական կողմին բացարձակ հետաքրքիր չեն: Ադրբեջանը քաղաքական հաշիվներ ունի և առաջնորդվում է բացառապես իր երկրի շահերով: Ի վերջո, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը, նույնպես, ահռելի զոհեր ունի, գուցե շատ ավելի շատ, քան Հայաստանը և այս իմաստով Ադրբեջանում նույնպես ամեն ինչ հստակ պարզեցված չէ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուններ: Բոլոր մարմիններն անճանաչելի են: Ենթադրվում է, որ դիերը նախապես հուղարկավորված են եղել և արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից:
Նշենք նաև, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված դիերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 1485 է: Բացի այդ՝ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ հաղորդել է 2312 զոհի անուն, իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից