ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հակառակորդն ուզենա, անզեն աչքով կտեսնի՝ սեղանին ինչ ուտելիք ենք դրել. Տեղ համայնքի սահմանամերձ 7 գյուղերի 1350 տնտեսություն տուժել է 02/16/2021 20:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի բոլոր 7 բնակավայրերն արդեն սահմանամերձ են։ Որոշ գյուղերում թշնամին տեղակայվել է 500 -600 մ., որոշ հատվածներում էլ փոքր-ինչ ավելի հեռու կամ մոտ հեռավորության վրա։
«Բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են: Տեղ համայնքը գրեթե 50 կմ սահման ունի։ Հակառակորդը կանգնած նայում է` մենք մեր տներում ինչ ենք անում։ Եթե հեռադիտակով նայի, ուզենա անզեն աչքով էլ կտեսնի՝ սեղանին ինչ ուտելիք ենք դրել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Անդրադառնալով Սյունիքի այլ բնակավայրերում ադրբեջանական կողմի պարբերաբար դիրքերի փոփոխությանը՝ Շադունցը նշեց, որ յոթ գյուղերում այլևս տեղաշարժեր չեն լինում։
«Սկզբից մեր մոտ էլ էին տեղաշարժեր լինում, բայց այն ժամանակ կանգնած էինք ավելի բարձր դիրքերում։ Մենք սահմանագծից մի քիչ այն կողմ էինք կանգնած։ Ժամանակի ընթացքում եկան, ասացին, որ դա իրենց տարածքն է, պետք է ազատել ՝«փաստաթուղթ եք ստորագրել, տեր կանգնեք», բայց հիմա մեր համայնքում նման խնդիր առայժմ չկա»։
Առանց իրավական ընթացակարգերի իրականացված սահմանազատումներն ազդել են 1350 տնտեսության վրա։ Անասնապահությամբ զբաղվողները հիմա կենդանիներին արածացնելու խնդիր ունեն՝ արոտավայրերը չկան։ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղերում միասին 5600 բնակիչ է ապրում։
«Եթե ՀՀ վարչական տարածքով նայենք, սահմանազատման աշխատանքների արդյունքում, որոնք կատարվել են GPS համակարգով, որոշակի վարելահողեր և արոտավայրեր են մնացել սահմանից այն կողմ՝ որոշակի կորուստներ ունենք։ Արավուսում, Տեղում, Կոռնիձորում մեր ձեռքի տակ եղած քարտեզներով, սեփականաշնորհման վկայականներով, կադաստրի քարտեզներով մի քանի սեփականաշնորհված հողատարածքներ կան, որոնք կորցրել ենք։ Խազնավարի որոշ հատվածում ևս խնդիրներ կան, որոնք արձանագրել են բնակիչները»,- ասաց Շադունցը։
Միայն Կոռնիձորում, պրն Շադունցի փոխանցմամբ կորցրել են մինչև 50 հա տարածք՝ ըստ տվյալ շրջանի ղեկավարի ներկայացրած տվյալների։
Խոշորացված համայնքի կորուստները դեռ ուսումնասիրվում են ու սպասում են վերջնական որոշումներին։
Այդուհանդերձ, Ն. Շադունցը նշեց, որ համայնքը կորցրել է և քաղաքացիների սեփականաշնորհած վարելահողերը, և համայնքային սեփականություն համարվող վարելահողեր։ Անասնապահությամբ զբաղվող ֆերմերները հիմա լուրջ խնդիրներ ունեն։ Իսկ նրանք, ովքեր հողագործությամբ, դաշտավարությամբ էին զբաղվում՝ պետք է մտածեն բազմավեկտոր գյուղատնտեսություն վարելու մասին։
«Դժվարություններ կան. շուտով գարուն է ու անասունները բնազդաբար սկսելու են սահմանն անցնել այն կողմի վրա։ Սահմանից այն կողմ խոտը բարձր է ու անասունը բնազդաբար գնալու է այդ ուղղությամբ։ Հիմա պետք է փորձենք որևիցե բան անենք՝ փշալար կքաշենք, թե ինչ- որ այլ բան կարվի՝ կտեսնենք, բայց ժամանակը քիչ է, չգիտեմ՝ կհասցնե՞նք, թե ոչ»,- ասաց նա։
Թեև գարնանը մի քանի շաբաթ դեռ կա, սակայն անասնապահության հետ կապված հարցերով արդեն իսկ ընդհարումներ եղել են ադրբեջանական կողմի հետ։ Եղել են դեպքեր, երբ կենդանիներն անցնել են թշնամու կողմ։
«Լինում են դեպքեր, երբ հովիվը անասուններին տանում է արոտի, կենդանին բնազդաբար սահմանն է անցնում, էնպես չի, որ քանոնով գծած է, հիմա իրենց կողմից կանգնած հերթապահները նկատում են, որ անցել ես սահմանը, մոտենում են, երբեմն խնդիրներ են առաջանում, երբեմն էլ բացատրում են, որ այլևս այդ կողմ չգնանք»։
Շադունցի փոխանցմամբ՝ կոպիտ չեն խոսում, սակայն վերաբերվում են որպես պարտվողի։
«Իրենք ո՞վ են, որ ավելի կոպիտ խոսեն։ Իրենց բերանում ուղղակի լեզու են դրել, իրենք մտածում են, որ կարող են խոսել, բայց դե մեր բնակչությունն իր տեղում ամուր է կանգնած, ուղղակի էնպես է ստացվել, որ պարտվողի պիտակը դաջել են մեր ճակատին, բայց դե ժամանակի ընթացքում դա պետք է մաքրենք»։
Խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ արոտավայրեր կան՝ Արավուսում, Խնածախում, Տեղում և Խոզնավարում։ Դաշտավարության աշխատանքներն էլ դեռ չեն սկսել։ Համայնքի բնակիչները ժամանակին անասնապահությամբ էինք զբաղվում, ոչխարաբուծությունը մեծ թափով էր զարգանում, դաշտավարությունը ևս։
«Մեկ խնդիր ունենք, որ որոշները վարկեր էին վերցրել, անասուններ ձեռք բերել բարձր գներով, իսկ արոտները կորցնելուց հետո ցածր գներով վաճառել են։ Հիմա իրենք խնդիրներ ունեն, փորձում ենք յուրաքանչյուրի խնդիրը հասկանալ, աջակցել, բայց դե դրան պետական մոտեցում է պետք։ Մեր ուժը չի հերիքի, որ այդ կարգի հարցերը լուծենք»։
Շադունցը տեղեկացրեց, որ գյուղացիները կամաց-կամաց ջերմոցային տնտեսություններ են սկսում վարել, նոր մշակույթ են ուզում ներմուծել։ Այս պահին էլ արտագաղթելու մասին չեն մտածում, պարզապես փորձում են հնարներ գտնել՝ ընտանիքներին պահելու համար։
«Հրաշալի բնակչություն ունենք, ժողովուրդը հերոս է, եթե տեր կանգնենք, մոլորակը կշրջենք»։
Կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը, որում ներգրավվել են նաև համայնքի բոլոր գյուղերը։
«Ես խոստումներին չեմ հավատում։ Մի բան, որ շոշափելի չէ, չեմ կարող ասել։ Թող անեն տեսնենք, կանեն՝ կասենք շնորհակալություն, բայց մի բան խոստանալն ուրիշ բան է՝ կատարելը մի այլ բան»,- եզրափակեց Շադունցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից