ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Բեկի գյուղացիների կյանքն այլևս առաջվա նման չէ. Բնակիչներից ոմանք լքել են գյուղը, աշակերտների թիվը 35 տոկոսով նվազել է 02/16/2021 12:47 | ԼՐԱՀՈՍ
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչների կյանքը փոխվել է, մարդիկ այլեւս իրենց անվտանգ չեն զգում եւ արդեն կա գյուղից հեռացողներ։
Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ Դավիթ Բեկ գյուղն այս պահի դրությամբ կիսվելու վտանգի առջև կանգնած չէ, բայց սահմանի վրա գտնվող վարելահողերից հնարավոր է անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առաջիկայում կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու։ Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ Դավիթ Բեկ համայնքի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեն, ինչպես ժամանակին եղավ Շուռնուխի, Որոտանի դեպքում։
Հարցին՝ հնարավո՞ր է Դավիթ Բեկն էլ արժանանա Շուռնուխի և Որոտանի բախտին ու կիսվի, Բենիամին Պողոսյանն ասաց․ «Այս պահին գյուղը կիսելու վտանգ չկա, դեռ սահմանը չեն որոշել։ GPS քարտեզով, երբ նայում ենք, ահագին հողեր մտնում են իրենց տարածք։ Եթե GPS-ով գծեն, հնարավոր է՝ վարելահողերից անցնեն, բայց բնակելի տարածքը չի անցնի»,-ասաց համայնքապետը՝ հավաստիացնելով, որ գյուղը չի կարող կիսվել, քանի որ սահմանը բնակելի տներից 1 կմ հեռավորության վրա է։ Թե երբ են այդ սահմանը գծելու կամ ովքեր են այդ աշխատանքները կատարելու, համայնքապետը տեղյակ չէ։
Չնայած այժմ Դավիթ Բեկը վարելահողեր չի կորցրել, միևնույն է, դրանք մշակելը վտանգավոր է․ «Համայնքի բնակիչները դեռ այդ վարելահողերը մշակելու աշխատանքները չեն անում։ Պետք է անվտանգությունն ապահովեն, նոր մշակեն։ Անասուններին էլ մեր տարածքում են արածացնում, սահմանին մոտ չեն տանում»,-նշեց Բենիամին Պողոսյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ վերջին գաղտնազերծված փաստաթուղթը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է, Բենիամին Պողոսյանն ասաց՝ տեղյակ չէ և չի տեսել նման փաստաթուղթ․ «Չեմ լսել նման բան։ Դավիթ Բեկից Գորիս տանող ճանապարհին մինչև Շուռնուխ հատվածներ կան, որ երբ GPS-ով նայում ենք, մտնում են իրենց տարածքի մեջ»,-ասաց համայնքապետը։
Նոյեմբերի 9-ից հետո Դավիթ Բեկի գյուղացիների կյանքն այլևս առաջվա նման չէ։ Չնայած համայնքապետը վստահեցնում է, որ այս ընթացքում ադրբեջանցիները սահմանից չեն առաջացել դեպի բնակելի տներ, գյուղի մոտակայքում կրակոցներ չեն հնչել, սակայն անվտանգային խնդիրն առկա է, ինչի պատճառով գյուղը լքած մարդիկ կան։ Բենիամին Պողոսյանը նշեց, որ Դավիթ Բեկում փաստացի բնակվել է 450 մարդ․ «Չեմ կարող ասել՝ քանիսն են լքել գյուղը, քանիսը՝ մնացել, որովհետև գնում են, գալիս։ Եթե դպրոցի 57 աշակերտներից 20-ը բացակայում է, նշանակում է՝ գյուղը լքողներ կան»,-հավելեց Դավիթ Բեկի համայնքապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ