ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո կառավարության շենք մուտք գործած Սերգեյ Խառատյանին և Էդգար Գրիգորյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ չեն արձակվի 02/16/2021 17:00 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Կառավարության շենք մուտք գործած Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը կշարունակեն մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է նրանց 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, սակայն այն կանխատեսելի էր, քանի որ գործի շուրջ արտաիրավական զարգացումներ կան ։
«Մեզ համար արդեն մտահոգիչ է այն, ինչ տեղի ունենում։ Նշանակված ժամերից արդեն երկու դեպքով մեկ ժամ ուշացումով է սկսվում նիստը, ընդ որում այն պարագայում, երբ դատարանը ծանրաբեռնված չէ այլ գործերով։ Այսինքն, գտնվելով խորհրդակցական սենյակում, դատարանը ենթարկվում է ճնշումների և պատվեր է իջեցվում»,- նշեց նա՝ հավելելով, որ չի հասկանում տրամաբանությունը, քանի որ անձն իրեն վերագրվող գործողությունները վերապահումներով ընդունում է, չկան այնպիսի վկաներ, ում վրա կարող են ապօրինի ազդեցություն գործել, գործողությունների ամբողջ շղթան արձանագրված է տեսախցիկներով և տեսախցիկի ձայնագրության վրա ազդելն իրատեսական չէ, քանի որ այն արդեն ամրագրված է, գտնվում է դատարանի վարույթում։
Ըստ փաստաբանի՝ գործ ունեն ոչ այդքան քրեական հետապնդման, որքան՝ իջեցված պատվերով գործի հետ, մեղադրանքը ծայրաստիճան անորոշ և վերացական է։
«Մեզ համար առհասարակ անհասկանալի է՝ ինչից պաշտպանվել»,- նշեց նա՝ հավելելով, որ դատարանը վախենում է գնահատականներ տալ այն մասին, որ առկա չեն կալանավորման հիմքերը, ուստի՝ մնում է միայն մեկ տարբերակ՝ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։
Նրա խոսքերով՝ պաշտպանական կողմը ներկայացրել էր 15 մլն ՀՀ դրամի չափով գրավի միջնորդություն, որը մերժվեց։ Ընդ որում՝ գրավի միջնորդությունը մերժվում է արդեն երկրորդ անգամ, նախորդ անգամ գրավի չափ էր առաջարկվել 12 ՀՀ մլն դրամը։
Փաստաբանի գնահատմամբ՝ գրավի առաջին միջնորդությունը դատարանը մերժել էր անհեթեթ հիմնավորումներով, գտել էր, թե դատակոչում կան բազմաթիվ անձինք, որոնք հարցաքննված չեն և ամբաստանյալները, մնալով ազատության մեջ, կարող են անօրինական ազդեցություն ունենալ նրանց վրա։ Մինչդեռ՝ այդ վկաները, ըստ փաստաբանի, կրկնում են Սերգեյ Խառատյանի ցուցմունքները։
«Սերգեյ Խառատյանն ինքն իրենով է ցուցմունք տվել և հայտնել, որ այդ տեսանյութի մեջ պատկերված անձն ինքն է։ Ընդամենն այդ երկու վկան ևս տեսել և ճանաչել են Սերգեյ Խառատյանին, տվել նույնաբովանդակ ցուցմունք»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ նման պայմաններում այդ որակումը ծիծաղելի է. «Ազդի, որ ինչ լինի՞։ Առկա չէ ազդեցության օբյեկտը, ազդեցության ողջամիտ շարժառիթը, քանի որ այն վկաները, ում վրա ենթադրաբար պետք է ազդեցություն ունենար Սերգեյ Խառատյանը՝ նույն ցուցմունքներն են տալիս։ Այսինքն՝ պետք է ազդի, որ իր դեմ ցուցմունք տան»։
Փաստաբանը համոզմունք հայտնեց առ այն, որ գործ ունեն արտաիրավական գործընթացի հետ, ինչի մասին վկայում է նաև գործով ավելի վաղ կայացված Վերաքննիչ դատարանի որոշումը, երբ բողոքարկվել էր մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը պարզաբանել է, որ որոշել էր 5 մլն դրամի չափով գրավ կիրառել, սակայն խորհրդակցական սենյակից մեկ ժամ ուշացումով գալուց հետո նշել է, որ «ձեռքը չի գնում»։ Փաստաբանը կարծում է, որ նույնն էլ այս պարագայում է։
«Վստահ եմ՝ ներքին համոզմամբ առնվազն վստահ է, որ այլ խափանման միջոց պետք է կիրառվի կամ առհասարակ որևէ խափանման միջոց չկիրառվի, բայց «ձեռքը չի գնում»։ Իսկ թե ինչու ձեռքը չի գնում՝ կարծում եմ ունի հայտնի պատճառներ»,- նշեց նա՝ հավելելով, որ չի ցանկանում մտնել «գագիկջհանգիրյանական» իրավաբանության մեջ և ասել, թե ինչու մյուս գործերով կալանավորումները վերացվել են, իսկ այս դեպքում՝ ոչ։
«Խոսում ենք բացառապես նույն զանգվածային անկարգության մասին, որի շրջանակներում մեկ դրվագով «քաշելուց բռնակն է պոկվել», մյուս դեպքում՝ Արարատ Միրզոյանին սարսափելի ծեծի են ենթարկել»,- ասաց փաստաբանը՝ արձանագրելով, որ Արարատ Միրզոյանին նույն զանգվածային անկարգության համատեքստում դաժան ծեծի ենթարկելը չի հանգեցնում կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառման, իսկ բռնակը քաշելը հանգեցնում է, ընդ որում՝ սա այն դեպքում, երբ բռնակը քաշող անձն ընդունում է դա, իսկ մեղադրանքում այլ բան չկա։
«Սա Ջհանգիրյանին բնորոշ իրավաբանություն է, բայց եթե զուգահեռներ տանենք, իրականում անհասկանալի է, թե ինչու նույն գործի մեկ այլ դրվագով հարաբերակցության մեջ ավելի ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը պետք է գտնվի ազատության մեջ, իսկ բռնակ պոկողը՝ ոչ»,- նշեց Կոչուբաևը՝ ընդգծելով, որ պետք է չմոռանալ, որ գործով տուժողի կարգավիճակում են Նիկոլ Փաշինյանը և նրա մամուլի խոսնակը, ուստի՝ հասկանալի է, թե ինչու են անձինք գտնվում կալանքի տակ ։
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիների ՀՀ կառավարության շենք, կառավարական առանձնատուն մուտք գործելուց հետո՝ Ն.Փաշինյանը հայտարարել է, թե հափշտակվել է օծանելիք, համակարգիչ, ժամացույց եւ այլ իրեր, սակայն դիվանագիտական անձնագրերի հափշտակության մասին որեւէ խոսք չի եղել։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը կատարվում է ԱԱԾ-ում, որից անջատված մասը մի քանի մեղադրյալների մասով ուղարկվել է դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ