ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի համար սա, թերևս, ամենահարմար պահն է՝ Հայաստանից պոկելու բոլոր այն զիջումները, որին տասնամյակներ շարունակ ձգտել է, բայց չի ստացել. թուրքագետ 02/16/2021 15:21 | ԼՐԱՀՈՍ
«Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը դրված է Հայաստանի Անկախության հռչակագրում, հետևաբար և´ իրավական, և´քաղաքական առումներով, Հայաստանի որևէ իշխանություն չի կարող գնալ մի այնպիսի քայլի, որը կստվերի Անկախության հռչակագրով հաստատված դրույթները: Բացի այդ, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն հայկական քաղաքականության անկյունաքարային կետերից մեկն է, ինչպես նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն, այլև համաշխարհային ստանդարտներով՝ անվտանգության և արդարության հաստատման պրոցես: Ցեղասպանության խնդիրը Հայաստանը դիտարկել և դիտարկում է, ոչ միայն համահայկական, այլև համամարդկային տեսանկյունից, որովհետև դրա ճանաչումը մի կարևոր քայլ կլինի, որը կկանխարգելի այլ ազգերին՝ նման ճակատագրի չարժանանալու հեռանկարը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ասում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նկատենք, որ փորձագիտական դաշտը մտահոգություններ է հայտնում, թե օրվա իշխանությունները նախապատրաստվում են մարտ ամսին՝ արդեն թշնամի Թուրքիայի հետ կնքվելիք հերթական գաղտնի և, թերևս, աննախադեպ ստորացուցիչ փաստաթղթի ստորագրմանը, որտեղ կարող է արծարծվել Թուրքիայի կոկորդին մնացած Հայկական հարցի չեղարկման և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խնդիրը եւ «Փաստինֆո»-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը եւս չբացառեց դրա հավանականությունը.
«Կոնկրետ այս իշխանություններ պարագայում որևէ բացասական անակնկալ, այլևս չեմ բացառում, հետևաբար, չի կարելի բացառել այնպիսի քայլեր, որոնք, ուղղակիորեն, կարող են հարված հասցնել մեր պետականության հիմնաքարային հարցերին, մեր անվտանգությանն ու ազգային արժանապատվությանը: Գոնե, վերջին մի քանի ամիսների ընթացքում, մենք այդպիսի բազմաթիվ իրավիճակների ականատես եղանք, որոնք արվեցին՝ ի հաշիվ մեր ազգային և պետական արժանապատվության»։
Հարցին առավել սթափ և աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից մոտենալու պարագայում՝ Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիայի համար սա, թերևս, ամենահարմար պահն է՝ Հայաստանից պոկելու բոլոր այն զիջումները, որին տասնամյակներ շարունակ ձգտել է, բայց չի ստացել. «Ճակատագրի հեգնանքով, Հայաստանում իշխանությունն այսօր գտնվում է մի խմբի ձեռքում, որը ոչ միայն ապաշնորհ է կառավարման հարցերում, այլև տգետ է պատմական փաստերի ու պատմական փորձառության և դրանից բխող հետևանքների գիտակցման պարագայում: Այնպես որ, սառը քաղաքական հաշվարկը ցանկացած թշնամի երկրի, այդ թվում նաև Թուրքիային, կդրդեր նմանօրինակ իշխանության հետ տարատեսակ գործարքների գնալ»:
Հնարավոր է արդյո՞ք մի գեղեցիկ օր տեղեկանանք, որ հայաստանյան ներկայիս իշխանությունները, ինչպես նոյեմբերի 10-ին, բոլորից գաղտնի ստորագրեցին Արցախի տարածքների 75 տոկոսի հանձնման համաձայնագիրը, նույն կերպ՝ Թուրքիայի հետ միասին, չեղարկեն նաև Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման իրավիճակում: Ռուբեն Մելքոնյանը նման վարկածի գոյությունը չի բացառում.
«Ես չեմ բացառում այդ սցենարը, որ օրվա իշխանությունները Թուրքիայի հետ միասին կարող են, բառացիորեն, այնպիսի համաձայնության գալ, որը կստվերի մեր ազգային կարևոր նպատակներն, այդ թվում նաև՝ Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ո՞րը պետք է լինի հասարակության արձագանքը նման իրավիճակում՝ ամենակտրուկ և բացասական վերաբերմունքը, սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ մեր հասարակության զգոնությունը թուլացել է, եթե չասեմ, որ այն գտնվում է զրոյական կետի վրա և դեռ սիստեմատիկ կերպով այդ զգոնությունը թուլացնելուն միտված քայլեր են արվում են: Այդ մասին են վկայում Ազգային Ժողովում բարձրաստիճան այս կամ այն պաշտոնյաների ելույթները, նրանց կողմից պատմական քաղաքների աղավաղված տեղանունների կիրառությունները և այլն:
Չմոռանանք նաև Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ այս իշխանության և իշխանությանը մերձ կանգնած որոշ անձանց հետևողական քայլերը, որոնք արվել են վերջին շրջանում: Այնպես որ, հնչեցված հարցի առնչությամբ պատասխանս մեկն է՝ այսքանից հետո հասարակությունը պետք է ընդվզի ու մերժի այսօրինակ որոշումները, սակայն, ցավոք, այսօրվա հասարակության մեջ մի շերտ է ձևավորվել, որը չի կարողանում գիտակցել մեր անվտանգությանը սպառնացող խիստ վտանգավոր մարտահրավերների իրական հետևանքները»,- ամփոփելով զրույցն ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից