ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեր լռությունն անհասկանալի է. Էլինար Վարդանյան 02/16/2021 11:11 | Վերլուծություններ
Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 2
Եվրոպական արժեքների «վթարը» Հայաստանում
Հայաստանի անկախացումից ի վեր մենք Ձեզ դիտարկել ենք որպես վստահելի գործընկեր։ Մենք կարծում էինք, որ Ձեզ համար միջազգային մարդասիրական սկզբունքներն ու մարդու իրավունքները գերակա արժեքներ են։ Որ դրանք զուտ դեկլարատիվ բանաձևեր չեն, և որ դրանց կոպտագույն խախտումները կարժանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Բայց 44 օրյա պատերազմը և հետպատերազմյան զարգացումները վկայեցին, որ քաղաքական շահերն ու նախապատվությունները երբեմն մոռանալ են տալիս համամարդկային արժեքները, որոնց Դուք պարբերաբար հղում եք անում Ձեր զեկույցներում, ելույթներում և որոշումներում։
44 օր, առանձին բացառություններով, մենք լսում էինք վերացական կոչեր, դատապարտումներ և մտահոգություններ՝ ուղղված երկու կողմերին, լսում էինք կոչեր՝ առանց ագրեսորի հստակ մատնանշման։ Մենք համոզվեցինք, որ արժեքները, որ քարոզել եք, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել եք, զրո արժեք ունեն հենց Ձեր համար։
Խաղաղ բնակչության տեղահանում
Դուք լուռ էիք, երբ մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան 100000 խաղաղ բնակիչ, անօթևան դարձան շուրջ 40000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Խախտվեցին հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվեց դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30000 երեխա: Վնասվեց և ավերվեց 12 մանկապարտեզ և 71 դպրոց: Դուք լուռ էիք, երբ ռմբակոծվեցին հիվանդանոցներն ու բնակելի շենքերը, եկեղեցիներն ու մշակութային արժեքները։ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվեց 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում: Վիրավորում ստացավ 163 խաղաղ բնակիչ։ Նրանցից շատերը ձեռք բերեցինհաշմանդամություն, խեղվեցառողջությունը ողջ կյանքի համար: Ձեր անտարբերությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին՝ լինել ավելի դաժան, ավելի սանձարձակ, ավելի անկառավարելի։ Հետևանքները տեսնում ենք մինչ օրս։
Հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականություն
Ադրբեջանում միջազգային հանրության անտարբերության պայմաններում երկար տարիներ է, ինչ շարունակվում է հայատյացության կազմակերպված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ դա անում են երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք։ Կա՞ արձագանք միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների կողմից՝ ոչ։
Պատերազմական հանցագործություններ
Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերվել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, հիվանդանոցներ ու մշակութային կենտրոններ:
Խաղաղ բնակիչները ենթարկվել են խոշտանգումների ու դաժանությունների, ինչը դրևորվել է բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:
Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ օգտագործվել է հրկիզող զինատեսակներ։ Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվել են բնակավայրերին անմիջականորեն մոտ և քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասեն հասցրել։ Այդ զինատեսակները ունեցել են զանգվածային ոչնչացման բնույթ,պարունակելեն քիմիական տարրեր,առաջացրել են զանգվածային հրդեհներ։ Այդ զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով։ Սակայն 21-րդ դարում այդպիսի զինատեսակի կիրառման մասին լռեց ողջ միջազգային հանրությունը։ Դուք աչք փակեցիք նաև Ադրբեջանի կողմից ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործման փաստի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ ևս ազատ է լինելու իր գործողություններում, քանի որ որևէ համարժեք արձագանք նրա գործողություններին չհետևեց։
Անմարդկային վերաբերմունք զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ
44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցան ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություններ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք։ Պատերազմի ավարտից անցել է երեք ամիս, բայց մենք դեռ սպասում ենք գերիների փոխանակմանը կամ վերադարձին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանություններին ներվում է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը։ Արդյունքում արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այս ընթացքում շարունակվում է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Դուք նույնիսկ անարձագանք թողեցիք Human Rights Watch-ի զեկույցը, որտեղ արձանագրվել էր, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների, և որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են նաև տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Վստահ եմ Դուք էլ եք տեսել, Դուք էլ եք սարսռել դաժանությունից։ Բայց լռել եք։
Այս ամենը չարժե մեկ Նավալնի
Եվրոպական արժեքներն ու համամարդկային իրավունքի գաղափարները վթարի ենթարկվեցին Հայաստանում։ Բայց դուք չլռեցիք, սակայն, երբ Ռուսաստանում ձերբակալվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ձերբակալմանն անմիջապես արձագանքեց ԱՄՆ պետդեպարտամենտը՝ կոչ է անելով ազատ արձակել Նավալնիին, արձագանքեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջեց արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարեց Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիամադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:
Դրան զուգահեռ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը: Փոխարենը վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին։ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հիմքով՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտմանը, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները:
Եթե քաղաքական շահը համընկնում է, ապա մեկ Նավալնին ավելի արժեքավոր է, քան ԵԽԽՎ անդամ պետության՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, օրերի ընթացքում հարյուր հազարավոր խաղաղ բնակչության տեղահանությունը, խաղաղ մարդկանց գլխատումը, արգելված զենքերի համատարած կիրառումը և այլն ։
Այս ամենի ֆոնին Ձեր լռությունը չի հասկացվում։ Ձեր լռությունը տարօրինակ է։ Այս նույն տրաբանությամբ Դուք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև պետք է աջակցեիք մարդու իրավուքների պաշտպանությանը, մարդասիրական նորմերի պահպանմանը։ Իսկ թե ինչ միջոցներով և եղանակներով, Դուք շատ լավ գիտեք։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
2012-2017թթ. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից