ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը 890 մլն դրամ է ծախսել COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութ ձեռք չի բերվել 02/16/2021 16:49 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը 890 մլն դրամ է ծախսել ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութ դեռ ձեռք չի բերել։ Ավելին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Փաստինֆո»-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանում դեռեւս որեւէ պատվաստանյութ չի գրանցվել։
Այսպես՝ փետրվարի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե այս պահին Հայաստանում գրանցված պատվաստանյութեր կան, թե ոչ, եթե այո, ապա որ երկրի արտադրության։ Որքան գումար է ծախսվել պատվաստանյութ ձեռք բերելու համար եւ 2021 թվականին որքան պատվաստանյութ է նախատեսվում ձեռք բերել։ Բուժանձնակազմի շրջանում պատվաստումներն սկսվել են, թե ոչ։
ՀՀ ԱՆ-ի պատասխանը բավական ուշագրավ է. Պարզվում է մենք հարյուրավոր միլիոն դրամներ ծախսել ենք՝ առանց արդյունքի. Ոչ պատվաստանյութ ունենք, ոչ էլ գրանցել ենք։
«Այս պահին նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պատվաստանյութի գրանցման համար հայտ չի ներկայացվել»,- պաշտոնապես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից եւ ավելացրել. «Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ ներկայում պատվաստանյութ դեռ ձեռք չի բերվել։ Առողջապահության նախարարության կողմից իրականացվում են ակտիվ բանակցություններ ինչպես «COVAX FACILITY» նախաձեռնության, այնպես էլ պատվաստանյութ արտադրող հնարավոր բոլոր կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ»։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանում դեռ պատվաստումներ չեն իրականացվել ընդհանրապես՝ այդ թվում բուժաշխատողների շրջանում։ «Բուժաշխատողների, ինչպես նաեւ մնացած ռիսկի խմբերի անձանց շրջանում պատվաստումներ դեռ չեն իրականացվում»,- գրավոր հայտնել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբներին հայտարարվեց, թե Վրաստանի Հայաստանի հետ բացել է սահմանները եւ ՀՀ քաղաքացիները կարող են ճամփորդել դեպի Վրաստան, բայց որպես կարեւոր նախապայման նշվել էր պատվաստված լինելը։ Ստացվում է, որ գործնականում Վրաստանի հետ սահմանը շարունակում է փակ մնալ, քանի որ Հայաստանում չկա պատվաստանյութ։ Չնայած զրոյական արդյունքին, ինչպես նշեցինք, պետբյուջեից նախորդ տարի գումարներ ծախսվել են. « ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումներ» միջոցառման շրջանակում ծախսվել է 890 մլն ՀՀ դրամ»,- հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ