ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիական օրենսգիրքը ևս դասվեց բարձր տուգանքներ սահմանող հանրային իրավունքի օրենսդրական ակտերի շարքին. Գևորգ Դանիելյան 02/16/2021 10:26 | Մեկնաբանություն
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«ԱԺ ընկալմամբ՝ բացառապես մասնավոր իրավունքի դասական աղբյուր քաղաքացիական օրենսգիրքը ևս դասվեց բարձր տուգանքներ սահմանող հանրային իրավունքի օրենսդրական ակտերի շարքին։
Նախ, ԱԺ կայքում ֆրեյդիզմի ուսմունքին համահունչ (ենթագիտակցությունն է թելադրում վարքագիծը), սխալմամբ նշվել է, թե իբր ՔՐԵԱԿԱՆ օրենսգրքում է փոփոխություն կատարվել, այնուհետև՝ բերվել են օրինակներ միջազգային փորձից, որոնք սակայն անխտիր վերաբերում են քրեական կամ վարչական պատասխանատվությանը։
Հավելեմ, որ իմ պաշտոնավարման շրջանում այդ նախաձեռնությանը տվել եմ բացասական եզրակացություն, թեպետ՝ բոլոր եվրոպական երկրների դեսպանները գրավոր դիմել էին իշխանություններին՝ վիրավորանքի և զրպարտության արարքներն ապաքրեականացնելու միջնորդությամբ։ Գործնական կյանքը ցույց տվեց, որ չէի սխալվում։
Իսկ դեսպանները, որոնց իրավահաջորդները ներկայումս խորը թմբիրի մեջ են, «մոռացել էին», որ հենց իրենց երկրներում այդ արարքների համար սահմանված է քրեական պատասխանատվություն, ընդ որում՝ դրանք հարուցվում են բացառապես ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ կանոններով, այսինքն՝ որևէ մինչդատական վարույթ իրականացնող պաշտոնյա կամ դատախազ չի կարող իր նախաձեռնությամբ վարույթ հարուցել և իր հայեցողությամբ որոշել վարույթի ընթացքը։
Տեսնելով, որ նախաձեռնությունը, այնուամենայնիվ, անցնելու է, առաջարկեցի գոնե ստույգ փաստերի վրա հիմնված հրապարակային արտահայտությունները չֆետիշացնել, այլ վիրավորանք համարել նաև այնպիսի արտահայտությունները, որոնք վերաբերում են մարդկանց բնական արատներին, ինչն ընդունվեց։
Ցավոք, մեզանում երբեմն նույնիսկ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց ծաղրելն է օրինաչափ ընկալվում, անգամ անեկդոտներ են «ստեղծագործում», «Կարգին հաղորդման» նյութ են դիտարկում և այլն։ Սակայն հարկ է նկատել, ինչի մասին բազմիցս եմ արտահայտվել, որ 1087.1. հոդվածը, մեղմ ասած, կատարյալ չէ, ուստի ոչ թե պետք էր հրապուրվել «տուգանքների» չափերը անհիմն մեծացնելով, այլ առաջադրել համակարգային, խելամիտ լուծումներ ...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ