ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամփոփվել են 2020թ.-ի Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները, հանցավորության դեմ պայքարը 02/15/2021 16:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2020թ.-ի ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ տարվող պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության, քրեական վարույթների նկատմամբ դատախազական ղեկավարման և հսկողության արդյունավետությունը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների դատախազները, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով կատարված աշխատանքները, դրանց արդյունքում ի հայտ բերված խնդիրները, այդպիսիք վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող լուծումները:
Սևակ Խաչատրյանն ընդգծել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերը նվազել են 1069 - ով կամ 7.1%-ով (13892 դեպք՝ 2019թ.-ի 14961-ի փոխարեն): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50.4%:
Դրական դինամիկայի վկայությունն է այն, որ մայրաքաղաքում 2020թ.-ին ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 14%-ով, առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 7.8%-ով: Դրանցով բացահայտման արդյունավետությունն ավելացել է շուրջ 5 տոկոսային կետով:
Արձանագրվել է սպանության 11 դեպք՝ նախորդ տարվա 17-ի դիմաց, որոնցից բացահայտվել է 78.3%-ը: Փոխարենը՝ 10 դեպքով ավելացել են սպանության փորձի դեպքերը:
18․1%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, որոնցով ևս արձանագրվել է բացահայտման ցուցանիշների որոշակի աճ:
2020թ.-ին մայրաքաղաքում զգալիորեն՝ 31.3%ով նվազել են բնակարանային գողությունները՝ ինչին զուգահեռ 9 տոկոսային կետով աճել է նշված բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջինս մասամբ կապված է երկրում գործող արտակարգ դրության պայմաններում բնակիչների՝ տներից քիչ բացակայելու հանգամանքի հետ:
Վերլուծությունը վկայում է, որ 2019թ.-ից սկսած՝ ՀՀ դատախազության նախաձեռնած ջանքերը, հետևողական աշխատանքը դրական արդյունք են ապահովել: Մասնավորապես, մայրաքաղաքում նշված ժամանակահատվածում շուրջ 30%-ով ավելացել է բազմաբնակարան շենքերի կոդավորված դռներով վերազինումը, ինչը նաև էական կանխարգելիչ նշանակությամբ ապահովել է բնակարանային գողությունների նշված էական նվազումն ու բացահայտումների աճը:
ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով հանցագործության այս տեսակի դեմ պայքարի արդյունավետությունը, հանձնարարել է շարունակել ՀՀ դատախազության նախաձեռնությամբ և Ոստիկանության, ՏԻՄ-երի համատեղ ջանքերով մայրաքաղաքում լուրջ արդյունքների հանգեցրած կանխարգելիչ վերոնշյալ միջոցառումները:
Մայրաքաղաքում 2020թ.-ին գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանը վնաս պատճառելու դեպքերի նվազում 23%-ով, ինչին զուգահեռ 18%-ով նվազել են մահվան ելքով ՃԵԿ խախտումները: Ըստ Երևան քաղաքի դատախազի՝ ուսումնասիրությունը վկայում է, որ այս ոլորտում ևս կանխարգելիչ համակողմանի միջոցառումները դրական արդյունք են տվել, սակայն, ՃՏՊ-ների նվազեցման համար դեռևս առկա է երթևեկության կարգավորման միջոցների թերությունները վերացնելուն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտություն, ինչն արդեն պլանավորվել է:
2020թ.-ին հարուցվել և վարույթ է ընդունվել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 56 քրեական գործ: 2019-2020թթ.-ին նկատելի է այս բնույթի հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավում, ինչին նպաստում է նաև դատախազության հանձնարարականների կատարումը և նախաքննության որդեգրած՝ յուրաքանչյուր դեպքով ավելի խորացված քննություն իրականացնելու քաղաքականությունը:
ՀՀ գլխավոր դատախազն այս ուղղությամբ հանձնարարել է շեշտը դնել դատախազների կողմից՝ կոռուպցիոն հանցագործության նյութական հետքեր գտնելու դատախազական լիազորության իրացման նախաձեռնողականության վրա՝ հատկապես կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային համարվող ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող հանցավոր դրսևորումների բացահայտման նպատակով իրավասու մարմիններին տալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ:
Այս իմաստով հատկանշական է, որ 2020թ.-ի ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության կողմից մայրաքաղաքի քննչական մարմինների վարույթում քննվող քրեական գործերով տրվել է 125 ցուցում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 73 հանձնարարություն, որոնք ընդհանուր առմամբ գրեթե կրկնակի ավելի են եղել 2019թ.-ի համեմատ: Իսկ հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով 2020թ.-ի ընթացքում Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացվել են 22 միջնորդագիր և հաղորդում (2019թ.՝ 5), որոնք քննարկվել են համապատասխան մարմինների կողմից և ձեռնարկվել են դրանցից բխող միջոցառումներ:
Արթուր Դավթյանը շեշտել է, որ թեև այս ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ կա, սակայն անհրաժեշտ է բազմապատկել քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության վրա ներազդելու, հանցագործություններին հանգեցնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին միջնորագրեր ներկայացնելու դատախազական ներգործության միջոցների գործադրման տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց իրականացմանը և կոնկրետ արդյունքների ապահովմանը:
Բացի դրանից, խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:
Ելնելով ամփոփման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազության բոլոր դատախազներին՝ քրեական հետապնդման մյուս մարմինների հետ միասնաբար 2020թ.-ի ծանրագույն տարվա ընթացքում երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման, հանցավորության զսպման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: Նա հավելել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր ժողովրդի ունեցած ողբերգական կորուստները պետք բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ դատախազությանը մղեն իր վրա դրված առաքելությունն առավել մեծ նվիրումով, պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ իրականացնելուն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից