ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ քաղաքացին ներկայացել է որպես ադրբեջանցի, ֆեյսբուքի միջոցով անհետ կորածների կանանցից ու անչափահաս աղջիկներից պահանջել է ուղարկել մերկ լուսանկարներ 02/15/2021 11:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական կերպով շարունակելով հանրային տարբեր բնագավառներում առկա հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ իր գործառույթների անշեղ իրացումը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցիալական ցանցի՝ նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շահագործում, որը դրսևորվել է իգական սեռի մի խումբ անձանց շահագործման վիճակի մեջ դնելով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, ով ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ տուժողներ, ովքեր դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի կիրառմամբ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել իրավիճակից բխող վճռական գործողություններ՝ կանխելու խոցելի իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգությունները և տեղեկացնում, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու տարի ժամկետով ազատազրկում:
Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգություն ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին՝ այդ կերպ խուսափելով խարդախության զոհի կամ այլ խոցելի վիճակում հայտնվելուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ